Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/720

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿ ՑԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հայ ազգա¬ յին քաղաքական կուսակցություն է: Հիմնադրվել է 1887-ի օգոստոսին, ժնեում: Հիմնադիր ղեկավարներն էին Ռուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ՝ Ավետիս Նազար- բեկ, Մայա Վարդանյան, Քրիստա- վար Օհանյան, Գաբրիել Կաֆյան, Ռուբեն Խանազատ, Գ1արգ Ղարաջ- յան: Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը (այստեղից էլ՝ ան¬ վանումը): Կուսակցության սոցիալա¬ կան հիմքը կազմում էին ռազնոչին (տարատոհմիկ) մտավորականու¬ թյունը, արհեստավորները, մանր առետրականները, գյուղացիները, նաև բանվորներ որոշ արդյունաբե¬ րական շրջաններում: Կարճ ժամա¬ նակամիջոցում հնչակյան կազմա¬ կերպություններ են ստեղծվել Օս¬ մանյան կայսրությունում (114), ԱՄՆ-ում (86), Ռուսաստանում (36), Պարսկաստանում (15), Բուլղարիա- յում (9), Ռումինիայում (7), Եգիպտո¬ սում (6) են: Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգային-ազաաա- գրական շարժման նոր փուլի, երբ ա- զատագրական խմբակներին ու կազ¬ մակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցություն¬ ները: Կուսակցության գաղափարա¬ խոսության ձեավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական- քաղաքական մտքի ազգային-դեմոկ- րատական հոսանքը (Միքայել Նալ- բանղյան, Րաֆֆի) և ռուս դեմոկրատ Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլ» պար¬ բերականի ("Колокол", հայերեն՝ «Հնչակ») գաղափարները, ռուս հե¬ ղափոխական նարոդնիկությունը: 1888-ին հրատարակվել է կուսակ¬ ցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգա¬ յին ապստամբությամբ թուրքական լծից Արեմտյան Հայաստանի ազա¬ տագրումը, հայկական հողերի միա¬ վորման միջոցով անկախ հանրապե¬ տության ստեղծումը, իսկ հեռավոր նպատակ՝ հայ հասարակության սո¬ ցիալիստական վերափոխումը: Մի¬ ջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայման¬ ներում հնչակյանները նարոդնիկա¬ կան տիպի ազգային սոցիալիստա¬ կան կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրաաա- կան կուսակցության: Հնչակյաններն առաջինը հայ հասարակությանը ծա¬ նոթագրեցին ժամանակի սոցիալիս¬ տական մտքին: Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդ¬ վածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտ¬ ման: Այն հնչակյանները, որոնք հան¬ դես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահան¬ ջով, 1896-ին անջատվել են և ձևա¬ վորել առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը (Լոնդոնում): Ռուսական երեք հեղա¬ փոխությունների ընթացքում հնչակ¬ յան որոշ կազմակերպություններ գործակցել են ՌՍԴԲԿ-ի հետ: Հնչակյանները, սակայն, դեմ էին Ա- ռաջին համաշխարհային պատե¬ րազմի նկատմամբ բոլշևիկների պարտվողական դիրքորոշմանը, ա- վելի ուշ՝ Բրեստի հաշտությանը (1918): Կուսակցության ծրագրի համա¬ ձայն՝ հնչակյանների գործունեու¬ թյան առանցքը Հայկական հարցն էր: XIX դ. 80-90-ական թթ. Արեմտյան Հայաստանում ստեղծե¬ լով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ հնչակյանները շուտով համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է: Ազ¬ գային ճնշման դեմ իրենց մարտա¬ վարության մեջ հնչակյանները հա¬ մատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ե- լույթները: Մեծ արձագանք են ունե¬ ցել հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին՝ Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին՝ Կ. Պոլսում) ցույցերը, ելույթները: 1894-ին Սա¬ սանում կազմակերպած զինված ե- լույթները թեպետ պարաություն են կրել, սակայն եվրոպական տերու¬ թյուն ներին պարաադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր (հայտնի է 1895-ի «Մայիսյան բարե- նորոգումնևր» անվամբ): 1890-ական թթ. կեսին, երբ թուրքական կառա¬ վարությունը ձեռնամուխ է եղել հայ բնակչության ջարդերին, հնչակյան¬ ների գործունեության հիմնական նպատակն է դարձել արևմտահայե¬ րի կյանքի և ունեցվածքի զինված պաշապանությունը: Նրանք ակտի¬