Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/722

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իաւթյան և միջկոաակցական համա¬ գործակցության դիրքերից, զորավիգ է Հայ առաքելական եկեղեցու միա¬ վորման գաղափարին: Չնայած ա- ռանձին գաղութներում կուսակցու¬ թյան ազդեցության թուլացմանը՝ հնչակյանները շարունակում են ազ¬ գապահպան գործունեությունը՝ ի- րենց հիմնական խնդիրը համարելով Հայկական հարցի լուծումը: 2001-ի ապրիլին Լառնակայում (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը: Ընդունելով «անկախ Հայաստանի պետականության իրա¬ վական իրողությունը և նրա տաս¬ նամյա գոյության դիմագրաված ա- ռարկայական դժվարությունները և գնահատելով իրարահաջորդ իշխա- նությունների դրական ճիգերով ձեռք բերված արդյունքները»՝ կուս ակցությունը, միևնույն ժամանակ, Հայաստանի ներկա վիճակը համա¬ րում է մտահոգիչ. «Քաղաքական կյանքը կընթանա դեպի լճացում, ուր հակաժողովրդավարական ձևերով մեկուսացումի և ապալրատվության կենթարկվեն ընդդիմադիր ձայները»: Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական և ընկերային վիճակի ուղղակի հետևանք է համարվում ար¬ տագաղթը՝ «հայ ժողովրդի և Հայաս¬ տանի առաջ ծառացած մեծագույն դժբախտությունը»: Հնչակյանները շարունակում են Ղարաբադի հարցի լուծման համար հիմք նկատել ազգերի ազատ ինքնո- րոշման սկզբունքը՝ ընդունելի գտնե¬ լով «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբադի միացումը կամ նրա ան¬ կախ կարգավիճակի ընդունումը»: Անդրադառնալով ՀՀ արտաքին քա¬ ղաքականությանը՝ կուսակցությունը գտնում է, որ «Ռուսական արևելումը կմնա Հայաստանի իրավիճակից թե¬ լադրված և պատմականորեն արդա¬ րացված քաղաքական իրատես ուղ¬ ղությունը»: Կարևոր իրագործում հա¬ մարելով հայերի ցեղասպանության ճանաչումը աարբեր երկրների խորհրդարանների կողմից՝ համագու¬ մարը կրկին հավաստում է, որ «Հայ դաաը համայն հայության գերագույն դաան է, և նրա հետապնդումը պար¬ տականությունն է հայ ժողովուրդը բաղկացնող բոլոր ուժերի»: ՍԴՀԿ 17-րդ համագումարն իր պաշտոնական հայաարարության մեջ արձանագրում է, որ «1956-ին իր գագաթնակետին հասած եկեղեցա¬ կան տագնապը շարունակում է ան¬ լույծ մնալ», իր զորակցությունն է հայանում Մայր աթոռ Ս. էջմիածնին՝ «նրա նախամեծարության նկատ¬ մամբ ազգային նախանձախնդրու¬ թյամբ և նրա պահանջքների արդա- րացիության հանդեպ համոզումով», դեմ արաահայավում «Կիլիկիո կա¬ թողիկոսության և նրա ենթակա թե- մերի ղեկավարման հատվածական մենատիրության»: Եկեղեցին համա¬ րելով համահայկական կենտրոն՝ ա- ռաջարկում է նրա «ապակուսակցա¬ կանացումը և ապաքաղաքականա- ցումը, որ Հայ եկեղեցու դերին կտա պատմական առաքելության ընդհան¬ րական բովանդակություն»: Նկատի առնելով, որ հայ սփյուռ¬ քը «իր քանակական աճով և սփռու¬ մի այլ տարածքներով» այսօր նոր պատկեր է ներկայացնում, և որդե- գրելով ազգապահպանման «նոր և արդիական միջոցառումներ»՝ համա¬ գումարը շեշաեց սփյուռքի կրթա¬ կան, բարեսիրական, մարզական, ե- րիտասարդական և մշակութային կառույցներն ամրացնելու անհրա¬ ժեշտությունը՝ «հայկական սփյուռքն իր ազգային դիմագծով պահելու և պահանջատիրական պայքարին նոր թափ տալու առաջադրանքով»: Կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը կենտրոնական վարչությունն է (նստավայրը՝ Բեյ- րութ), ատենապետն է Տիրան Ակին- յանը (2001-ից, Դամասկոս): 1991- ից գործում է Հայաստանի Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցու¬ թյունը: Նախագահն է Ջորջ Հակոբ¬ յանը (1999-ից): ՍԴՀԿ-ն 114-ամյա իր գործունեու¬ թյան ընթացքում հրատարակել է պաշ¬ տոնաթերթեր ու հանդեսներ, որոնք լուս աբանել են կուսակցության գործու¬ նեությունը, արևմտահայության ազգա- յին-ագատագրական պայքարը, քարո¬ զել թուրքական լծից Արևմտյան Հա¬ յաստանի ազատագրման գաղափարը, արծարծել Հայկական հարցը, տեղեկու¬ թյուններ հաղորդել հայաբնակ գավառ¬ ների բնակչության տնտեսական և քա¬ ղաքական կացության վերաբերյալ, հայ իրականության մեջ առաջին ան¬ գամ տարածել մարքսիստական և սո¬ ցիալիստական գաղափարներ: Հայտ¬ նի հրատարակություններից են «Հնչակ» հասարակական ֊քաղաքա¬ կան (1887 1915) և «Հնչակ» տեսական (1935—40) ամսաթերթերը, «Գաղա¬ փար» (1904) տեսական եռամսյա հան¬ դեսը, «Հնչակյան մամուլ» քաղաքա¬ կան, գիտական և գրական կիսամսյա թերթը (1929 31), «Շարժում» շաբա¬ թաթերթը (1937 91) և այլն: Ներկայումս լույս են տեսնում ՍԴՀԿ կենտրոնական վարչության պաշտոնաթերթ «Արարատ» օրաթեր¬ թը (2001-ից՝ շաբաթաթերթ, Բեյրութ), կուսակցության Արևմտյան Ամերի¬ կայի կազմակերպության պաշտոնա¬ թերթ «Մասիս» շաբաթաթերթը (Փա- սադենա), «Ջահակիր» պարբերա¬ կանը (Կահիրե) և այլն: Գրկ. Պաամութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան, հ. 1-2, Բեյրութ, 1962-63: Հովհաննիսյան Ա. Գ., Հնչակյանների կազմավորման գաղափարական արմատները, ՊԲՀ, 1968, № 2: ճերեճյան Ե., Արիւնոա գոյերթի վկաներ, Բեյրութ, 1989: Խուրշուդյան Ռ., Հնչակյան պարբերական մամուլը, սկզբնավորման շրջան, ՊԲՀ, 2000, № 2: ՌուբեԼ1 Խուրշուդյան Արամ Սարգսյան