Jump to content

Էջ:Հայ հայրենիքը.pdf/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ ով թողնում է հայրենիքը, հեռանում է երկար ժամանակով կամ ընդ միշտ, նա տանում է իր հետ հայրենիքի կարօտը...

Այդ նոյն այն սէրն է, հզօր մոռանալի: Կարօտը այնքան ուժեղ է, որ կարող է նոյն իսկ հիւանդացնել, սպանել մարդուն: Իսկ որոնք դիմանում են կարօտին մոռանում են երկար ժամանակ, դարձեալ էլի հայրենիքը նրանց մտքի մէջ մնում է ինչպէս մի սուրբ զգացմունք, մի անմահական հմայք: Տասնեակ տարիներ հեռու մնալուց յետոյ էլ այդպիսին ուզում է գոնէ մի անգամ տեսնել հայրենիքը, վայելել նրա քաղցրութիւնը:

Եւ, իհարկէ, սիրելով ձեր հայրենիքը, դուք ցանկանում էք նրան ամեն բարիք. դուք ուզում էք որ նա երջանիկ լինի և դրա համար չէք խնայում ձեր աջակցութիւնը, ձեր օգնութիւնը:

Ամեն մարդ հայրենասէր է: Բայց դուք մի անհատ էք: Ձեր հայրենի գիւղում կամ քաղաքում ձեզ պէս են բոլոր անհատները: Եւ ահա