Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակչության համար հիմնվեցին խոշոր հիվանդանոցներ:

9-11-րդ դդ. գիտ. բժշկության մտքի կենտրոնը տեղափոխվեց Արաբ. խալիֆայություն: Բյուզանդ. և արաբ. Բ-յանը հետագա սերունդները պարտական են համաշխարհային ժառանգության պահպանման համար, որը նրանք հարստացրին հիվանդությունների, դրանց նոր ախտանշանների, դեղանյութերի նկարագրությամբ:

Բ-յան զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել արևելքի գիտնական Իբն Սինայի (Ավիցեննա, 980-1037) աշխատանքները, որի «Կանոն բժշկության» աշխատությունը եղել է բժշկ. գիտությունների հանրագիտարանային ժողովածու:

Հին ռուս. ֆեոդալ. պետությունում եկեղեց. Բ-յան հետ համատեղ զարգացել է նաև ժող. Բ.: Տարածված բժշկարանները պարունակել են հիվանդությունների բուժման և կենցաղային հիգիենայի վերաբերյալ օգտակար հրահանգներ: Դեղագիտարաններում նկարագրված են բազմաթիվ դեղաբույսեր:

Բժշկագիտությունը 16-19-րդ դդ.: Բժշկ. գիտելիքների դանդաղ, բայց աստիճան. զարգացումն սկսվել է Արմ. Եվրոպայում՝ 12-13-րդ դդ. (որն իր արտացոլումն է գտել Սալեռնոյի համալսարանի գործունեության մեջ): Վերածննդի դարաշրջանում բժիշկ Պարացելսուսը հանդես եկավ գալենիզմի վճռական քննադատությամբ և ոչ թե հեղինակությունների, այլ փորձի ու գիտելիքների վրա հենված նոր Բ-յան պրոպագանդմամբ: Քրոնիկ. հիվանդությունների պատճառը համարելով մարսողության և ներծծման ընթացքում քիմ. փոխակերպումների խանգարումները՝ Պարացելսուսը գործն. բժշկության մեջ ներդրեց տարբեր քիմ. նյութեր և հանքային ջրեր: Ձևավորվեց ու զարգացավ, այսպես կոչված, յատրոքիմիան (բժշկ. քիմիան):

Այդ ժամանակ Գալենի հեղինակության դեմ ապստամբել է գիտ. անատոմիայի հիմնադիր Ա. Վեզալիուսը, որը դիակների համակարգված անատոմիականացման հիման վրա նկարագրել է մարդու մարմնի կառուցվածքն ու ֆունկցիան:

Բ-յան զարգացման համար հսկայական նշանակություն է ունեցել բնության հետազոտման փորձարար. մեթոդը, որի հիմնավորմամբ հանդես է եկել անգլ. փիլիսոփա և բնախույզ Ֆ. Բեկոնը: Իտալ. բժիշկ և ֆիզիոլոգ Ս. Սանտորիոն 1614-ին հրատարակել է օրգանիզմում նյութափոխանակության ուսումնասիրության վերաբերյալ փորձերի (իր վրա կատարած) արդյունքները և դրանով սկիզբ դրել փորձարար. ֆիզիոլոգիային: Բ-յան մեջ նա ստեղծել է ուղղություն, որի հետևորդները կենսագործունեության բոլոր գործընթացները բացատրում էին մեխանիկայի օրենքներով: Բնության երևույթների սխոլաստիկ քննարկումից մեխանիկամաթեմատիկականի անցումը մեծ ազդեցություն է ունեցել Բ-յան զարգացման վրա: Անգլ. բժիշկ Վ.Հարվեյը (1628) ստեղծել է արյան շրջանառության մասին ուսմունքը, որով դրվել է ժամանակակից ֆիզիոլոգիայի հիմքը: Հարվեյի մեթոդն արդեն ոչ միայն նկարագրական էր, այլև փորձարար՝ մաթ. հաշվարկների կիրառմամբ: Բ-յան վրա ֆիզիկայի ազդեցության փայլուն օրինակներ են խոշորացնող սարքերի (մանրադիտակ) կիրառումը և մանրադիտման զարգացումը:

Գործն. Բ-յան բնագավառում 16-րդ դ. առավել կարևոր իրադարձություններից են հպավարակային (կոնտագիոզ) վարակիչ՝ հիվանդությունների մասին իտալ. բժիշկ Ջ. Ֆրակաստորոյի առաջարկած ուսմունքը, վիրաբուժության բնագավառում անգլ. բժիշկ Ա. Պարեի մշակած 1-ին գիտ. հիմունքները: Մինչ այդ Եվրոպայում վիրաբուժությանը պատշաճ ուշադրություն չի դարձվել:

Արդ. արտադրության աճը հետաքրքրություն է առաջացրել մասնագիտ. հիվանդությունների ուսումնասիրության բնագավառում: 17-18-րդ դդ. իտալ. բժիշկ Բ. Ռամացինին (1633-1714) արդ. ախտաբանության և աշխատանքի հիգիենայի սկիզբն է դրել: Ժանտախտի վերաբերյալ ռուս բժիշկ Դ. Սամոյլովիչի աշխատանքներով (հրատարակվել են 18-րդ դ. 2-րդ կեսին) հիմնադրվել է համաճարակաբանությունը:

18-19-րդ դդ. Բ-յան բնագավառում տես. ընդհանրացումների համար պայմաններ են ստեղծվել ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության առաջընթացով, ինչպիսիք են այրման և շնչառության գործնթացներում թթվածնի դերի բացահայտումը, էներգիայի պահպանման ու փոխակերպման օրենքը, օրգ. նյութերի սինթեզի սկիզբը (19-րդ դ. 1-ին կեսը), լիարժեք սննդի մասին ուսմունքի մշակումը, կենդանի օրգանիզմում քիմ. գործընթացների մասին ուսմունքը (որը հանգեցրել է կենսաքիմիայի ձևավորմանը) ևն:

Կլինիկ. Բ-յան զարգացմանը նպաստել են (18-րդ դ. 2-րդ կեսից մինչև 19-րդ դ. 1-ին կեսը) հիվանդի օբյեկտիվ հետազոտման մեթոդները՝ ընդբախումը (Լ. Աուենբրուգեր,