Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժ. Կորվիզար), լսումը (Ռ. Լաենեկ), շոշափումը, լաբորատոր ախտորոշումը: Կլինիկ. դիտարկումների հետ դիահերձումների արդյունքների համադրման մեթոդը, որը 18-րդ դ. կիրառել է Ջ. Մորգանը, այնուհետև՝ Մ. Բիշան, Ռ. Վիրխովը, Կ. Ռոկիտանսկին, Ն. Պիրոգովը և ուրիշներ, ինչպես նաև օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության մշակումը կյանքի են կոչել Բ-յան նոր ճյուղերի (հյուսվածաբանություն, ախտաբան. անատոմիա), որոնք հնարավորություն են տվել հաստատել շատ հիվանդությունների տեղադրությունն ու նյութ. ընդհանրությունների հիմքը:

Բ-յան զարգացման վրա բացառիկ ազդեցություն է թողել մի շարք երկրներում կենդանիների վրա դրվող փորձերի՝ կենդանահատումների (վիվիսեկցիա) մեթոդի կիրառումը՝ բնականոն և խանգարված ֆունկցիաների ուսումնասիրման նպատակով:

Շվեյցարացի բնախույզ և բժիշկ Ա. Հալլերը (1708-77) կյանքի ծագման բացատրության հանդեպ մեխ. մոտեցումը փոխարինել է ֆիզիոլոգիականով: Նա ձևակերպել է գրգռականության և զգայնության վերաբերյալ ուսմունքը՝ որպես կենդանի մատերիայի հիմն. հատկություններ, և 1-ինը ձևակերպել ֆիզիոլոգիայի՝ որպես ինքնուրույն գիտության հիմն. խնդիրները:

Ֆրանսիացի ֆիզիոլոգ Ֆ. Մաժանդին (1783-1855) սկիզբ է դրել փորձի հաջորդական կիրառման (որպես հիվանդ և առողջ օրգանիզմների գործունեության օրենքների ճանաչման բնագիտ. մեթոդ) նոր դարաշրջանի: Կ. Բեռնարը (1813-78) 19-րդ դ. կեսերին շարունակել է այդ ուղղությունը և ցույց տվել ուղիներ, որոնցով փորձարար. Բ. հաջողությամբ առաջ է ընթացել նաև հարյուրամյակ հետո: Օրգանիզմի վրա դեղանյութերի և թույների ազդեցության ուսումնասիրությամբ Կ. Բեռնարը փորձարար. դեղաբանության և թունաբանության հիմքն է դրել: Ե՛վ 16-րդ, և՛ 18-րդ դդ. բուժամիջոցների զինանոցը, անկախ այն բանից, թե ինչպիսի տեսակետներ էր պահպանում բժիշկը, սահմանափակվում էր արյան բացթողումով, հոգնաներով, լուծող. փսխեցուցիչ միջոցներով և որոշ դեղանյութերով: Արյան բացթողման կողմնակից ֆրանս. հայտնի բժիշկ Ֆ. Բրուսեի (1772-1838) մասին ասել են, որ նա ավելի շատ արյուն է թափել, քան նապոլեոնյան պատերազմները միասին վերցրած:

Ֆիզիոլոգիան և փորձարար. մեթոդն ախտաբան. անատոմիայի հետ միասին կլինիկ. Բ-յան տարբեր բնագավառները փոխադրեցին գիտ. հիմքերի վրա: ԳԵրմ. գիտնական Հ. Հելմհոլցը (1821-94) փայլուն փորձերով ապացուցեց ֆիզքիմ. մեթոդների նշանակությունը ֆիզիոլոգիայի զարգացման համար, աչքի ֆիզիոլոգիայի վերաբերյալ նրա աշխատանքները և աչքի հայելու հայտնագործումը, չեխ գիտնական Յա. Պուրկինյեի նախկինում կատարած ֆիզիոլոգ. հետազոտությունների հետ մեկտեղ, նպաստեցին ակնաբանության (աչքի հիվանդությունների մասին ուսմունքի) արագ առաջընթացին և որպես Բ-յան առանձին ճյուղի՝ նրա առանձնացմանը:

Դեռևս 19-րդ դ. 1-ին կեսին ռուս գիտնականներ Ե. Մուխինի, Ի. Դյադկովսկու, Ե. Ֆիլոմաֆիտսկու և այլոց աշխատանքներով Բ-յան մեջ դրվեցին ֆիզիոլոգ. ուղղության զարգացման տես. և փորձարար. հիմքերը: Բայց այն հատկապես ծաղկեց 19-րդ դ. 2-րդ կեսին և 20-րդ դ.: Ի. Սեչենովի «Գլխուղեղի ռեֆլեքսները» (1863) աշխատությունը որոշիչ ազդեցություն ունեցավ բժիշկների և ֆիզիոլոգների մատերիալիստ. հայացքների ձևավորման համար: Կլինիկ. Բ-յան մեջ ֆիզիոլոգ. մոտեցումը և ներվիզմի գաղափարներն ավելի ամբողջականորեն ու հետևողականորեն օգտագործվեցին ներքին բժշկության գիտ. ուղղության հիմնադիր Ս. Բոտկինի, Ա. Օստրոումովի աշխատանքներում: Ռուս. թերապիային համաշխարհային հռչակ բերեց Գ. Զախարինի դպրոցը, որը կատարելության հասցրեց հիվանդի հարցուփորձի մեթոդը: Իրենց հերթին Ս. Բոտկինի հայացքները խոր ազդեցություն թողեցին Ի. Պավլովի վրա, որի աշխատանքները (մարսողության ֆիզիոլոգիայի բնագավառի) արժանացել են նոբելյան մրցանակի, իսկ բարձրագույն նյարդային գործունեության վերաբերյալ նրա ստեղծած ուսմունքն ուղիներ է հարթել ինչպես տես., այնպես էլ կլինիկ. Բ-յան շատ խնդիրների լուծման համար:

Լ. Սեչենովի և Ի. Պավլովի բազմաթիվ աշակերտները և գաղափարակիցները (Ն. Վվեդենսկի, Ի. Թարխանով, Վ. Պաշուտին, Մ. Շատեռնիկով) բժշկակենսբ. տարբեր բնագավառներում զարգացրել են մատերիալիստ. ֆիզիոլոգիայի առաջավոր սկզբունքները: Փորձարար. դեղաբանության զարգացման համար հիմնարար