Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևերից է և ընդհանուր ոչինչ չունի Բ.ս-ի հետ:

Որակ. սահմանափակումներից առավել տարածված են մեխ. և քիմ. խնայումները: Մեխ. խնայման ժամանակ սննդի օրաբաժնից հանվում են կոշտ, դժվարամարս, վատ յուրացվող մթերքները և դրանց մասնիկները: Դրանցից են կոշտ թաղանթանյութով հարուստ բուս. մթերքը, ինչպես նաև մսի պինդ մասերը: Մեխ. խնայման ժամանակ բացառվում են կոշտ հացը, բողկը, շաղգամը, կաղամբը, վարունգը, ընդավորները, քաշովիները (սևաձավարի, գարեձավարի, կորեկաձավարի) ևն: Մեխ. խնայումն իրականացվում է նաև հատուկ խոհարար. մշակմամբ, միսն օգտագործում են աղացած (կոտլետ, կոլոլակ), բանջարեղենը՝ խյուսի, ձավարապուրները (գարեձավարով, վարսակաձավարով, բրնձով ևն)՝ տրորած վիճակում: Քիմ. խնայումը բացառում է մարսող. գեղձերի, ստամոքսի և աղիքների շարժող. ֆունկցիան խթանող որևէ սնունդ: Դրանցից են խիտ արգանակները (մսի, ձկան, բանջարեղենի), տապակած կերակուրները (կոտլետներ, բիֆշտեքսներ, տապակած կարտոֆիլ), ռոմշտեքսը, ծեծած խոզի միսը, ճարպոտ սուր կերակուրներն ու սոուսները, համեմունքները, թթու վարունգը, թարմ փափուկ հացը և նրբաբլիթները:

Քիմ. խնայման համար կիրառում են ջերմային մշակում, խաշում են, որի դեպքում մզվածքանյութերն անցնում են արգանակ, և շոգեեփման մեթոդներ՝ 2-րդ կերակրատեսակներ պատրաստելիս, երբ մզվածքանյութերը մասնակի են հեռացվում, և տապակելիս կեղև չի առաջանում, որը պարունակում է մարսող. գեղձերը գրգռող շատ համային նյութեր: Քիմ. խնայման ժամանակ օգտագործում են խաշած մսով և ձկով կերակուրներ, ինչպես նաև մսի և ձկան խճողակով շոգեխաշած կերակրատեսակներ: Բ.ս-ում շատ կարևոր է սնման ռեժիմը: Այն որոշվում է՝ ելնելով հիվանդի վիճակից, նրա շարժող. բեռնվածությունից և հիվանդության բնույթից: Հիվանդները սնունդը սովորաբար պետք է ընդունեն օրը 4-5 անգամ՝ մինչև 4 ժ ընդմիջումներով: Երբեմն խորհուրդ է տրվում սնման կոտորակային ռեժիմ՝ քիչ քանակությամբ և սննդի հաճախակի ընդունումով: Բ.ս-ի դեպքում նշանակում են հիվանդության բնույթին համապատասխան հատուկ սննդակարգեր: Սննդակարգերը լինում են խիստ (առանց կերակրատեսակների ընտրության) և ազատ (կերակրատեսակների ընտրությամբ): Շատ են օգտագործում նաև թարմ բուս. սննդի ներառումով՝ թարմ բանջարեղենից, մրգերից, ձմերուկից, սեխից աղցաններ և այլ սննդակարգեր: Նման դեպքում ապահովվում է վիտամինների, ֆիտոնցիդների, միկրոտարրերի, օրգ. թթուների, առավել օգտակար շաքարների (պտղաշաքար) առավելագույն մուտքն օրգանիզմ: Թարմ բանջարեղենում պարունակվում է տարտրոնաթթու, որը կասեցնում է ածխաջրերի փոխարկումը ճարպերի: Թարմ բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգն ունի հիմնային ազդեցություն և կանխում է աթերոսկլերոզի առաջացմանը նպաստող թթվայնության բարձրացումը: Բանջարեղենում և մրգերում պարունակվող, այսպես կոչված, բուս. թելերը նպաստում են աղիքների գործունեությանը, բնականոնացնում խոլեստերինի փոխանակությունը, կանխում աղիքներից մի շարք թունավոր նյութերի ներծծումը: Ուժեղ նյարդահուզ. և թեթև ֆիզ. ծանրաբեռնվածության, առողջության համար այլ անբարենպաստ գործոնների ազդեցության ժամանակ թարմ բանջարեղենի և մրգերի դերը շատ կարևոր է նաև առողջ մարդկանց սննդում: Թարմ բանջարեղենը և մրգերն օրգանիզմը հարստացնում են վիտամիններով, սակայն չի կարելի չափազանցել թարմ սննդի նշանակությունը: Որոշ մարդիկ հրապուրվում են հումակերությամբ (առանց բժշկի խորհրդի) և թարմ սնունդը համարում բոլոր հիվանդությունների բուժման միջոց: Նրանք օգտագործում են ոչ միայն թարմ բուս., այլև թարմ կենդ. սնունդ՝ միս, ձուկ, որոնք նպաստում են ճիճվային, աղիքային վարակիչ հիվանդությունների, մանրէային ծագման սննդային թունավորումների առաջացմանը: Հումակերությունը Բ.ս-ի հետ ընդհանուր ոչինչ չունի, միայն որոշ հիվանդությունների և հիվանդագին վիճակների դեպքերում Բ.ս-ի օրաբաժնում բժիշկը նշանակում է համապատասխան եղանակով մշակած (մանրացրած, համեմված, հաճելի արտաքին տեսքով և համով) թարմ կենդ. սնունդ (օրինակ՝ լյարդ):

Թարմ կենդ. սնունդը, որպես Բ.ս-ի միջոց, նշանակվում է ժամանակավոր՝ միայն տվյալ հիվանդության բուժման ընթացքում: Շատ սննդամթերքներ պարունակում են առողջացմանը նպաստող ակտիվ կենսբ. նյութեր: Դրանք հատկապես շատ են կաթնամթերքում (կաթ, կաթնաթթվային ըմպելիքներ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ), մսամթերքում (հավի, ճագարի, տավարի անյուղ միս, լյարդ): Համարյա բոլոր բանջարեղենները, բացառությամբ որոշ տեսակների (բողկ, թրթնջուկ, ընդավորներ), հատապտուղները և մրգերը սննդակարգային մթերքներ են: Ժամանակակից Բ.ս-ում լայնորեն օգտագործում են նաև սովոր. որակյալ և թարմ սննդամթերքներ, բացի այդ, Բ.ս-ում օգտագործում են հատուկ սննդակարգային պահածոներ, խառնուրդներ և այլ սննդամթերքներ՝ միայն բժշկի խորհրդով: ԲՈՒԺԱԿԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ, ֆիզ. կուլտուրայի միջոցների կիրառումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով: Լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, առողջարաններում՝ համալիր բուժման ժամանակ: Բժշկ. վերականգնման առաջատար մեթոդներից է (վերականգնող. բուժում): Բ.ֆ-ի ճիշտ կիրառումն արագացնում է առողջացումը, նպաստում խանգարված աշխատունակության վերկանգնմանը և հիվանդների աշխատանքի վերադարձին:

Բ.ֆ-ի արդյունավետությունը ստուգված է դարերով:

Բ.ֆ. ֆիզ. վարժություններն են, այսինքն մկանային շարժումները, որոնք հզոր կենսբ. խթանիչներ են մարդու կենսական ֆունկցիաների համար: Վարժությունները լինում են մարմնամարզ., մարզակիրառ. (քայլք, վազք, լող, քայլք դահուկներով ևն), շարժ. և մարզ. խաղերի ձևով: Բացի այդ, Բ.ֆ. ընդգրկում է նաև աշխատանքային բնույթի վարժություններ (աշխատանքային բուժում): Բնական բուժիչ գործոնների (արև, օդ և ջուր) կիրառումը բարձրացնում է ֆիզ. վարժությունների արդյունավետությունը և կոփում օրգանիզմը: Բ. ֆ. կիրառում են բուժ. մարմնամարզության, առավոտյան հիգիենային մարմնամարզության, չափավորված քայլքի, խաղերի, խիստ չափավորված մարզ. վարժությունների (լող, դահուկներով քայլք), թիավարության և այլ ձևերով: Բ.ֆ-ի հիմն. ձևը բուժ. մարմնամարզությունն է, որի վարժությունները բաժանվում են 2 խմբի՝ ոսկրամկանային և շնչառ. համակարգերի համար: 1-իններն իրենց հերթին ստորաբաժանվում են ըստ ազդեցության տեղաբաշխման (կամ անատոմ. սկզբունքով)՝ մանր, միջին և խոշոր մկանախմբերի համար, ըստ հիվանդի ակտիվության աստիճանի՝ պասսիվ և ակտիվ: Պասսիվ են համարվում ախտահարված ծայրանդամի համար նախատեսված վարժությունները, որոնք հիվանդը կատարում է առողջ ծայրանդամով կամ Բ.ֆ-ի հրահանգչի օգնությամբ: Պասսիվ վարժությունների շարքն է դասվում մերսումը: Հատուկ սարքավորումների վրա, այսպես կոչված, ծանրաբեռնված վարժությունները, կոչվում են մեքենաբուժություն: Ակտիվ վարժությունները կատարում են իրենք՝ հիվանդները: