Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմքում ընկած է կենտր. նյարդային համակարգում կարևորագույն ռեֆլեքսների շրջափակման մակարդակի ճիշտ բացահայտումը: Հիվանդի մոտ առաջացնելով այդ ռեֆլեքսները՝ բժիշկը հայտնաբերում է կենտր. նյարդային համակարգում պահպանված և վնասված բաժինները: Կիրառվում են նաև հատուկ գործիքային մեթոդներ, որոնք կարելի է բաժանել մի քանի խմբերի: 1-ինը կազմում են ուղեղողնուղեղային հեղուկի հետազոտման մեթոդները, և, հետևաբար, Գ-ի փորոքներում ու ենթաոստայնենային տարածությունում դրա պարունակության վիճակի որոշումը:

Ուղեղողնուղեղային հեղուկը վերցնում են հատուկ ասեղով՝ ընդծակմամբ (պունկցիա) հեղուկ պարունակող խոռոչներ՝ ծայրային լայնացում (գոտկային ընդծակում), մեծ լայնացում (ենթածոծրակային ընդծակում), ուղեղի փորոքներ (նորածիններին ընդծակում կատարում են մեծ աղբյուրակի միջով, այդ դեպքում ասեղը մտցնում են կողմնային փորոքներ): Ընդծակման բոլոր եղանակներն անվտանգ են հիվանդի համար, և կենտր. նյարդային համակարգի որևէ կառուցվածքի վնասումը բացառվում է: Ուղեղողնուղեղային հեղուկի հետազոտությունը բժշկին կարևոր տեղեկություն է տալիս՝ օգնելով որոշել ողնուղեղի կամ Գ-ի այս կամ այն հիվանդությունը (օրինակ՝ ուղեղապատյանաբորբ, կաթված, Գ-ի ուռուցք ևն): Ընդծակումը կիրառում են նաև ենթաոստայնենային տարածությունը ռենտգենհակադր. նյութեր (հետևելով դրա տարածմանը) կամ դեղանյութեր (օրինակ՝ ուղեղապատյանաբորբի ժամանակ հակաբիոտիկներ) ներարկելու նպատակով:

2-րդ խումբ են կազմում ռենտգենաբան. մեթոդները՝ գանգի ոսկրերի և ողնաշարի, ինչպես նաև Գ-ի անոթների, ենթաոստայնենային տարածության, փորոքների հետազոտությունը, որոնց մեջ ռենտգենյան ճառագայթների թափանցումը արգելող նյութեր են ներարկում: Վերջին տարիներին հաջողությամբ կիրառում են Գ-ի շերտային ռենտգենյան հետազոտությունը ԷՀՄ-ի օգնությամբ (Գ-ի համակարգչային շերտագրություն): Այդ մեթոդը հնարավորություն է տալիս հեռուստացույցի էկրանի վրա ստանալ Գ-ի և ողնուղեղի գոյացությունների պատկերը տարբեր մակարդակներում և բացահայտել դրանց ախտահարումը կամ զարգացման խանգարումը:

Հատուկ խումբ են կազմում կենտր. նյարդային համակարգի հետազոտման մեթոդները էլեկտրոնային սարքերի օգնությամբ. Գ-ի (էլեկտրաուղեղագրություն) և մկանների (էլեկտրամկանագրություն) կենսահոսանքների գրանցում, ինչպես նաև Գ-ի արյան անոթների (ռեոուղեղագրություն) և դրանց փորոքների (անդրաձայնային էխոուղեղագրություն) ուսումնասիրում ևն: Մեծ նշանակություն ունի աչքի հատակի, միջին և ներքին ականջի, ինչպես նաև արյան հետազոտությունը:

Գ-ի հիվանդությունները: Ախտահարումները կարող են լինել զարգացման արատների (բնածին արատներ), արյան շրջանառության խանգարումների, վնասվածքների, բորբոքային, ուռուցքային և մի շարք այլ դրսևորումների ձևերով:

Անկախ հիվանդության պատճառից՝ Գ-ի հիվանդությունների կլինիկ. ընթացքը պայմանավորված է ախտահարված գոյացությունների տեղադրությամբ: Գ-ի մեծ կիսագնդերի կեղևի շարժիչ պրոյեկցիոն կենտրոնից դեպի ողնուղեղի առաջային եղջյուրների շարժիչ նեյրոներ կամ ողնուղեղից դեպի մկանաթելեր գնացող հաղորդիչ ուղիների ընդհատումը հանգեցնում է մկանի ակամա կծկման հատկության կորստի՝ լուծանքների և կիսալուծանքների: Գ-ի ենթակեղևային հիմային կորիզների ախտաբան. փոփոխությունները կարող են ուղեկցվել ավելորդ բռնի շարժումներով՝ հիպերկինեզներով, միջին ուղեղի սև նյութի շրջանում՝ ընդհակառակն՝ ընդհանուր կաշկանդվածությամբ, տեղաշարժման դժվարությամբ (տես Պարկինսոնյան հիվանդություն):

Ուղեղիկի ախտահարումը հանգեցնում է շարժումների համաձայնեցման խանգարումների, քայլվածքը դառնում է երերուն (հարբածի քայլվածք), ձեռքը վրիպում է որևէ առարկայի մոտեցնելիս: Գ-ի ցողունի ցանցանման գոյացությունը և միջանկյալ ուղեղը հաճախ ախտահարվում են միաժամանակ՝ ուղեկցվելով քնի, նյութափոխանակության, ներզատիչ համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և վեգետատիվ դիստոնիայի առաջացմամբ: Առավել բազմազան են Գ-ի մեծ կիսագնդերի կեղևի ախտահարման ախտանշանները. ծոծրակային, քունքային և գագաթային բլթերում տեղադրված վերլուծիչների կեղևային կենտրոնների ախտահարումը հանգեցնում է տեսող., լսող., հոտառ. ազդանշանների ընդունման, իրանի և վերջույթների մաշկի զգացողության խանգարումների: Կեղևի շարժիչ կենտրոնների ախտահարումն ուղեկցվում է լուծանքներով կամ կիսալուծանքներով, երբեմն՝ ավտոմատացված շարժումների ունակության կորստով (հիվանդը բառացիորեն մոռանում է ինչպես պետք է քայլել, ձեռքը բարձրացնել ևն): Ձախ կիսագնդի շրջանում ախտաբան. գործընթացը կարող է առաջացնել խոսքի կեղևային յուրահատուկ խանգարում, հիվանդը կորցնում է իրեն ուղղված խոսքը հասկանալու ունակությունը՝ ընկալելով այն իբրև անծանոթ օտար լեզու կամ, ընդհակառակը, հասկանում է իրեն ուղղված խոսքը, սակայն չի կարողանում արտաբերել բառը կամ արտահայտությունը: Մեծ կիսագնդերի կեղևի ծավալուն բաժինների ֆունկցիայի խանգարումների ժամանակ կարող են տուժել գիտակցությունը, հիշողությունը: Կեղևի շարժիչ կենտրոնների շրջանում ախտաբան. գործընթացները կարող են ջղաձգության պատճառ դառնալ: Գ-ի զարգացման արատները սովորաբար առաջանում են 1 պտղի վրա տարբեր վնասակար գործոնների (հղիության ժամանակ տարած վարակիչ հիվանդությունների, վնասվածքների, իոնացնող ճառագայթահարման, հոր կամ մոր ալկոհոլամոլության, որոշ դեղանյութերի և քիմ. նյութերի թունավոր ազդեցության) հետևանքով: Զարգացման որոշ արատների առաջացման գործում կարևոր դեր են խաղում ժառանգ. գործոնները (տես Ժառանգական հիվանդություններ): Կենտր. նյարդային համակարգի առավել ծանր և խորը արատներ (գլխուղեղի մեծ կիսագնդերի, միջանկյալ ուղեղի թերզարգացում կամ լրիվ բացակայություն) նկատվում են ներարգանդային կյանքի վաղ շրջանում վնասակար գործոնների ազդեցության ժամանակ և կարող են պտղի մահվան պատճառ դառնալ: Նորածինների և կրծքի երեխաների զարգացման արատներից են՝ փոքրագլխությունը՝ միկրոցեֆալիան (գլխի փոքր չափերը՝ կապված Գ-ի և գանգի անբավարար զարգացման հետ), Գ-ի ջրակալումը (Գ-ի չափերի մեծացումը՝ պայմանավորված Գ-ի փորոքներում ուղեղողնուղեղային հեղուկի չափից ավելի կուտակմամբ): Կենտր. նյարդային համակարգի ախտահարումը կարող է պայմանավորված լինել նաև գանգի և ողնաշարի զարգացման արատներով: Օրինակ՝ գանգի կարերի ժամանակից շուտ փակվելը և ոսկրանալը կարող են պատճառ դառնալ Գ-ի աճող ճնշման: Պարանոցային ողների ախտաբան. սերտաճումը գանգի հիմին կարող է առաջացնել ողնուղեղի կամ երկարավուն ուղեղի ճմլում:

Գ-ի արյան շրջանառության խանգարումներ հաճախ ունենում են հիպերտոնիկ հիվանդությամբ և աթերոսկլերոզով տառապող հասուն մարդիկ: Դրանք կարող են առաջանալ Գ-ի արյան անոթի սեղմման