համար հավաքածուի վրա նախապես տաք ջուր են լցնում՝ մինչև խյուս դառնա, այնուհետև այն շրջելով կտավի վրա՝ դնում են մաշկին, իսկ չոր հավաքածուն չափավոր տաքացրած քաթանե պարկիկով դնում են հիվանդ հատվածին: Թուրմի համար հավաքածուն պետք է թրջել տաք ջրով կամ եռացնել (սովորաբար՝ 5 ր): Հավաքածուները թողարկվում են թղթե փաթեթներով, տուփերով կամ սրվակներով, պահում են չոր տեղում:
Ներարկելու Դ-ից են ջրային և յուղային լուծույթները, կախույթները, էմուլսիաները, ինչպես նաև մանրէազերծված փոշիները և հաբերը, որոնք լուծում են մանրէազերծված լուծիչում (քանի որ հիմնականում ենթամաշկային, մկանային, ներերակային և զարկերակային ներարկման, ինչպես նաև մարմնի խոռոչներ ներարկելու համար են) անմիջապես ներարկելուց առաջ: Բուժման այս եղանակը շատ արդյունավետ է և ավելի արագ է ներգործում, քան ստամոքսաղիքային համակարգ ներարկելիս:
Հանրապետությունում ցանկացած պահի պետք է առկա լինեն բավարար քանակով ու համապատասխան Դ:
Տնային պայմաններում դեղերը պահելու եղանակները տես Դեղարկղիկներ հոդվածում:
ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, կենսաբանորեն ակտիվ, բնական, սինթետիկ, կենսատեխնոլոգ. ծագման նյութեր, որոնք օգտագործվում են դեղերի պատրաստման և արտադրության համար: Գործն. բժշկության մեջ կիրառվող առանձին և համակցված Դ-ի թիվը հասնում է տասնյակ հազարների: Նոր Դ. ստանալու գործընթացը բարդ է և երկարատև: Սկզբում քիմ. լաբորատորիայում սինթեզում կամ դեղահումքից անջատում են նոր քիմ. միացություններ, այնուհետև հատուկ դեղագործ. լաբորատորիաներում դեղագետները տարբեր կենդանիների օրգանների և հյուսվածքների վրա ուսումնասիրում են այդ միացությունների ազդեցությունները, ինչպես նաև դրանց ներծծումը, բաշխումը և հեռացումը օրգանիզմից: Հատուկ ուշադրություն է դարձվում նոր միացությունների կողմնակի և թունավոր ազդեցությունների ուսումնասիրությանը: Եթե փորձառ. հետազոտության արդյունքները բավարարում են առաջադրված պահանջները, ապա մասնագիտացված խոշոր բուժհիմնարկներում (անհրաժեշտ պայմաններով և բարձրորակ մասնագետներով) անցկացվում է կլինիկ. հետազոտություն: Նոր դեղապատրաստուկի բուժ. արժեքը հաստատող կլինիկ. հետազոտության արդյունքների հիման վրա որոշվում է այն ներդնել գործն. բժշկության մեջ: Մինչ պատրաստուկի արտադրությունը, դեղագետները և քիմիկոսները մշակում են դեղածները, արտադրության տեխնոլոգիան, որակի հսկման եղանակները ևն: Նոր Դ-ի կիրառման թույլտվությունը հաստատող փաստաթուղթը վավերացնում է ՀՀ առողջապ. նախարարը: Դրանց հետազոտության և ներդրման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում գործածման անվտանգությանը: Ուստի շատ երկրներում (պետ. օրգանների կողմից ներկայացված) մշակված են և գործում են Դ-ի որակի հսկման տարբեր մարմիններ: Հսկողության համակարգն ընդգրկում է ոչ միայն նոր Դ-ի հետազոտման, կլինիկ. փորձարկման և ներդրման փուլերը, այլև դեղագործ. արդ-ում դրանց թողարկումը:
Ժամանակակից բժշկության մեջ կան մարդու օրգանիզմի բոլոր համակարգերի և տարբեր ախտաբան. գործընթացների վրա ազդող Դ.:
Այդ տեսակետից Դ. բաժանվում են հետևյալ խմբերի.
Կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող Դ. լինում են նարկոզի համար նախատեսված, որոնք օգտագործվում են վիրաբուժության մեջ՝ ընդհանուր ցավազրկման նպատակով, քնաբեր դեղանյութեր, ցավամոքիչ դեղանյութեր, ջերմիջեցնող դեղանյութեր, հակաջղաձգային, կենտր. նյարդային համակարգի գործունեությունը խթանող Դ., այդ թվում՝ անալեպտիկներ, որոնք, գրգռելով նյարդային կենտրոնները, կարգավորում են շնչառությունը և արյան շրջանառությունը: Նույն խմբից են նաև հոգեկան և հուզ. ֆունկցիաների վրա ազդող պատրաստուկները, որոնք օգտագործում են հիմնականում հոգեկան հիվանդությունների, իսկ որոշները՝ նևրոզների բուժման և կանխարգելման նպատակով (տես Հանգստացնող դեղանյութեր):
Ծայրամասային նյարդային համակարգի վրա ազդող Դ-ի խմբի որոշ Դ. ազդում են զգացող նյարդերի ֆունկցիայի վրա, օրինակ՝ անզգայացնողները ընկճում են նյարդային վերջույթների զգայնությունը և ցավազրկում: Դրանք գործածվում են տեղային ցավազրկման ժամանակ: Կարևոր նշանակություն ունեն ծայրամասային նյարդային համակարգի վեգետատիվ բաժնի ֆունկցիայի վրա ազդող Դ., որոնք, խթանելով կամ ընկճելով վեգետատիվ նյարդերի ֆունկցիաները, փոխում են ներքին օրգանների (սիրտ, բրոնխներ, մարսող. համակարգ ևն) գործունեությունը:
Սիրտանոթային համակարգի վրա ազդող Դ., սիրտը խթանող պատրաստուկներն են սրտային գլիկոզիդները, սրտային ռիթմի խանգարման ժամանակ գործածվող հակաանռիթմային և արյան ճնշումն իջեցնող դեղանյութերը: Այս խմբին են պատկանում նաև սրտի արյունամատակարարման վրա ազդող պատրաստուկները:
Շնչառական օրգանների ֆունկցիայի վրա ազդող Դ-ից են շնչառության խթանիչները, հազը հանգստացնող, խորխաբեր դեղանյութերը, ինչպես նաև բրոնխային հեղձուկի ժամանակ օգտագործվող բրոնխալայնիչ Դ.:
Մարսողության օրգանների ֆունկցիայի վրա ազդող Դ-ից են ախորժաբեր, հակաախորժաբեր, ստամոքսահյութի բարձր և ցածր թթվայնության ժամանակ օգտագործվող պատրաստուկները, հակափսխեցուցիչ, լեղամուղ, լուծողական դեղանյութերը:
Երիկամների միզարտադրության ֆունկցիայի վրա ազդող Դ., տես Միզամուղ դեղանյութեր:
Արյան և արյունաստեղծման վրա ազդող Դ-ից են արյունաստեղծման խթանիչները, արյան մակարդելիությունն իջեցնող և արյունահոսությունը դադարեցնող պատրաստուկները:
Հյուսվածքներում նյութափոխանակության վրա ազդող Դ-ից են հորմոնային (տես Հորմոններ) և վիտամինային (տես Վիտամիններ), ինչպես նաև յոդ, կալիումի, մագնեզիումի և այլ աղեր պարունակող պատրաստուկները: Նույն խմբից են պոդագրայի (հակապոդագրային) բուժման և աթերոսկլերոզի (հակակարծրախտային) կանխարգելման ժամանակ օգտագործվող Դ.:
Հյուսվածքներում ախտաբանական գործընթացների վրա ազդող Դ. լինում են հակաբորբոքային (տես Հակաբորբոքային դեղանյութեր) և հակաալերգ.:
Հակամանրէային և հակամակաբուծական Դ. գործածվում են մակաբուծ. հիվանդությունների հարուցիչների՝ ախտածին մանրէների և մակաբույծների ոչնչացման կամ կենսագործունեության ընկճման նպատակով: Տարբերում Են վարակազերծող և հականեխիչ դեղանյութեր, ինչպես նաև հակաբիոտիկներ, քիմիաբուժ. (տես Քիմիաբուժություն),