Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյուն տանող անոթներ: Արյան մեծ շրջանառության մեջ գլխ. զարկերակային անոթն աորտան է, իսկ փոքր շրջանառության մեջ՝ աջ փորոքից սկիզբ առնող թոքային ցողունը, ինչպես նաև աջ և ձախ թոքային Զ., որոնք երակային արյուն են տանում դեպի թոքերը:

Զ. տարբեր տրամաչափի գլանաձև առաձգական խողովակներ են: Պատերը կազմված են 3՝ արտաքին, միջին և ներքին շերտերից: Արտաքին շերտը կազմված է շարակցական հյուսվածքից, միջինը՝ հարթմկանային բջիջներից և առաձգական թելերից, որոնք անոթների պատերին տալիս են առաձգականություն և ճկունություն, ներքինը՝ հարթ շերտը, ծածկված է էնդոթելի հարթ բջիջներով: Մկանային բջիջները կծկվելիս փոխվում է այդ տիպի անոթների տրամագիծը:

Առանձին հիվանդությունների ժամանակ Զ. կծկվում են (սպազմ) ոչ մեծ հատվածում: Էնդոթելն ապահովում է արյան անարգել հոսքը և պահպանում այն հեղուկ վիճակում, իսկ որոշ օրգանների մազանոթներում որսում է արյան մեջ ընկած վնասակար նյութերը և կախված մասնիկները (օրինակ՝ բակտերիաները)՝ վնասազերծելով դրանք: Էնդոթելը վնասվելիս (բորբոքման կամ աթերոսկլերոզի հետևանքով) կարող են առաջանալ արյան շրջանառության ծանր խանգարումներ (տես Սրտամկանի ինֆարկտ, Կաթված, Էնդարտերիտ խցանող):

Զարկերակային համակարգը համապատասխանում է մարմնի ընդհանուր կառուցվածքին: Այնտեղ, ուր վերջույթի կմախքը կազմված է 1 ոսկրից և հանդիսանում է արյան անոթի անշարժ հենարան, ունի 1 հիմն. խոշոր (մայրուղային) զարկերակ (բազկի վրա՝ բազկոսկրը և բազկային զարկերակը), իսկ եթե հենարան են ծառայում 2 ոսկր (նախաբազուկ և սրունք), ապա ունենում են 2 խոշոր Զ.: Վերջույթների շրջանում Զ-ին ուղեկցում են համանուն երակները: Զ-ի ճյուղավորումները, իրար միանալով, կազմում են զարկերակային բերանակցումներ: Զ-ով արյան հոսքի և հետհոսքի խանգարումների դեպքերում (վնասվածքների, վիրահատությունների, անոթը կապելու, աթերոսկլերոզի ժամանակ, լուսանցքը նեղանալիս և ուռուցքով անոթը ճնշվելիս) արյան շրջանառությունը վերականգնվում է մոտակա անոթներով, և զարգանում է համակողմային (կոլլատերալ) շրջանառություն: Զ-ի տրամագիծը կախված է համապատասխան օրգանի ֆունկցիայից, օրինակ՝ չնայած երիկամի, ներզատիչ գեղձերի չափերը համեմատաբար փոքր են՝ մատակարարվում են խոշոր Զ-ով, քանի որ մյուս օրգաններից տարբերվում են ֆունկցիոնալ ակտիվությամբ: Դա վերաբերվում է նաև առանձին մկանախմբերի անոթավորմանը: Տես նաև Երակներ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, տուրիզմ, ճանաչող., հանգստի, առողջարար., մարզ., կրոն., ազգականներին այցելության կամ մասնագիտ. գործն, (չվճարվող) և այլ նպատակներով մարդու (անձի) ժամանակավոր մեկնումը մշտ. բնակության վայրից: Տարբերում են ներքին (ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց ճանապարհորդությունը ՀՀ սահմաններում), ներեկ (ՀՀ-ում մշտապես չբնակվող անձանց ճանապարհորդությունը ՀՀ սահմաններում) և արտագնա (ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց ճանապարհորդությունն այլ երկրներ) Զ.:

Ճանապարհորդության նպատակով պայմանավորված՝ առանձնացնում են ճանաչող. (նշանավոր վայրեր հաճախելը, մշակութային, պատմ. և այլ տեսարժան վայրեր դիտելը), մարզ. (մարզ. միջոցառումների մասնակցելը), սիրող., քաղաքամերձ (մեծ կոլեկտիվների, խմբերի և առանձին անհատների քաղաքից դուրս, այդ թվում նաև հանգստի գոտիներ մեկնելը), ինչպես նաև հետիոտն, հեծանվային, ավտոմոբիլային, դահուկային, ջրային, երկաթուղային և զուգակցված (ճանապարհի մի մասը ոտքով, մյուսը՝ որևէ փոխադրամիջոցով անցնելը) Զ.: Զ-յան ձևից կախված՝ ճանապարհորդությունների ժամանակ ֆիզ. բեռնվածությունը տարբեր է: Օրինակ՝ այն մեծ է դահուկներով, հեծանվով կամ նավակով տեղաշարժվելիս, ինչպես նաև հետիոտն երթուղիների (հատկապես լեռնային վայրերով) ժամանակ: Հետիոտն, նավակով, հեծանվով և այլնով ճանապարհորդությունները նպաստում են օրգանների ու մկանների, այդ թվում նաև սրտամկանի, արյունամատակարարման լավացմանը, ոսկրերի, հոդերի, կապանների ամրապնդմանը, նյութափոխանակության, շնչառ. օրգանների գործունեության բարելավմանը (շնչառությունը դառնում է ավելի խորը, ավելանում է թոքերի կենսական տարողությունը): Մաքուր օդը, ակտիվ մկանային գործունեությունը դրական հույզերի աղբյուր են. արշավները բարձրացնում են մարդու տրամադրությունն ու առույգացնում նրան: Այս ամենը բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Արշավների ժամանակ երկարատև մաքուր օդը (բաց երկնքի տակ և վրաններում) նույնպես նպաստում է օրգանիզմի կոփմանը:

Ֆիզ. բեռնվածության չափը պայմանավորված է արշավի մասնակիցների տարիքով, սեռով, առողջ. վիճակով, մարզվածությամբ, ինչպես նաև եղանակով, տեղանքի բնույթով ևն: Հեռավոր արշավներին և բազմօրյա ճանապարհորդություններին մասնակցությունը պահանջում է հատուկ նախապատրաստություն:

Զբոսաշրջիկների, ինչպես նաև բոլոր մարզիկների համար պարտադիր է բժշկական հսկողությունը: Հեռավոր, բազմօրյա ճանապարհորդություններից առաջ, բացի պլանային բժշկական զննումներից, անհրաժեշտ է կատարել հատուկ բժշկ. հետազոտություններ: Երթուղու բնույթը, տեղաշարժման եղանակը և արագությունը, արշավի ու ճանապարհորդության տևողությունը պետք է համապատասխանեն զբոսաշրջիկների խմբի բոլոր մասնակիցների ֆիզ. և առողջ. վիճակին: Ուստի շատ կարևոր է խմբերը կազմել մոտավորապես նույն տարիքի, առողջ. վիճակի և մարզվածության աստիճանի մարդկանցից:

Զ. մատչելի է ցանկացած տարիքում: Բեռնվածության ճիշտ ընտրության դեպքում արշավներին կարող են մասնակցել նաև աշակերտները՝ սկսած 3-4-րդ դասարանից, և տարեց մարդիկ:

Զ. մեծ նշանակություն ունի նաև դպրոցականների ֆիզ. դաստիարակության համար: Այն նպաստում է օրգանիզմի կոփմանը, տոկունության դաստիարակմանը, անհրաժեշտ ունակությունների և հմտությունների ձևավորմանը: Բնական արգելքների հաղթահարումը, բեռի տեղափոխումը, ինքնասպասարկումը, ինքնուրույն նախաձեռնող գործունեությունը ևն նպաստում են բարոյական և աշխատանքային դաստիարակությանը, հատկապես զարգացնում կոլեկտիվիզմի, փոխօգնության զգացողություն, աշխատասիրություն: Արշավների ժամանակ դպրոցականներին պետք է ղեկավարեն հմուտ մանկավարժները:

Զ-յան որոշ տեսակներ (արշավների ճիշտ կազմակերպման դեպքում) լավ են հաղթահարում մի շարք քրոնիկ. հիվանդություններով և արտահայտված տարիքային փոփոխություններով մարդիկ: Առանձին հիվանդություններ և առողջ. վիճակի շեղումներ հակացուցված են Զ-յանը (օրինակ՝ քրոնիկ. թրոմբոֆլեբիտը՝ ոտքով կամ հեծանվով Զ-յանը, գոտկասրբոսկրային նյարդարմատաբորբը՝ բայդարկայով արշավներին, տեսողության սրության նվազումը՝ հեծանվով ճանապարհորդության համար ևն): Ուստի Զ-յամբ