Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգտագործել անհատ. պաշտպանության միջոցներ՝ թրթռամարիչ ձեռնոցներ և կոշիկներ: Թրթռումային հիվանդության կանխման համար խիստ կարևոր է Թ-ման պայմաններում աշխատանքի սահմանված կանոնների պարտադիր պահպանումը:

Տես նաև Մասնագիտական հիվանդություններ:

ԹՐՈՄԲՈՑԻՏՆԵՐ տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:

ԹՐՈՄԲՈՖԼԵԲԻՏ, երակների խցանում արյան մակարդուկով (թրոմբով), որի հետևանքով առաջանում է անոթային պատի բորբոքում: Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների երակները: Թ. առաջանում է որպես վարակի բարդացում կամ բորբոքումը վերքից երակի պատին անցնելու արդյունք, երբեմն էլ ծննդաբերության բարդություն է: Թ-ի առաջացմանն էապես նպաստում են արյան մակարդելիության բարձրացումը կամ հոսքի դանդաղումը, երակի պատերի փոփոխությունները: Թ. լուրջ հիվանդություն է և կարող է հանգեցնել ծանր բարդությունների: Առանձնապես վտանգավոր են դեմքի Թ., որի դեպքում բորբոքային գործընթացը կարող է տարածվել գլխուղեղի երակների վրա, և կոնքային երակների Թ., որը հաճախ բարդանում է, երբ մակարդուկը պոկվում է և խցանում թոքային զարկերակի ճյուղերը: Տարբերում են սուր և քրոնիկական, իսկ ըստ երակների տեղադրության՝ խորանիստ և մակերեսային Թ.:

Ստորին վերջույթների խորանիստ երակների սուր Թ. առավել հաճախ առաջանում է հանկարծակի, մի քանի ժ ընթացքում: Նկատվում են սուր ցավեր մկաններում (երակների ընթացքով), վերջույթի այտուց, ընդհանուր վիճակի վատացում: Հիվանդությունն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ (390 C և ավելի), դողով: Սուր երևույթները մեղմանալուց հետո հիվանդությունը կարող է անցնել քրոնիկ. ձևի: Մի շարք դեպքերում պահպանվում է երակի խցանումը, որը հանգեցնում է վերջույթից արյան հետհոսքի դժվարացման, կայուն այտուցների առաջացման, երբեմն՝ ստորին վերջույթի մակերեսային երակների հանգուցավոր լայնացման՝ խորանիստ երակներով արյան խանգարված հետհոսքը փոխհատուցելու համար (տես Երակների հանգուցավոր լայնացում:

Խորանիստ երակների քրոնիկ. Թ-ի ընթացքը երկարատև է՝ պարբերաբար սրացումներով: Ոտքերն այտուցվում են հատկապես երկար կանգնելիս կամ քայլելիս: Այտուցները նվազում կամ անհետանում են պառկած վիճակում: Ցավերը քիչ են անհանգստացնում, իսկ հանգիստ վիճակում ընդհանրապես բացակայում են:

Մակերեսային երակների սուր Թ. սկսվում է ենթամաշկային երակի ընթացքով առաջացող ուժեղ ցավերով: Վերջույթի այտուցն ավելի քիչ է արտահայտված, քան խորանիստ երակների ախտահարման դեպքում: Բորբոքված երակի ընթացքով առաջանում են կարմիր զոլեր, շոշափելիս ախտահարված երակները պինդ են, ցավոտ, պարանանման: Մեծանում են աճուկային ավշային հանգույցները, ջերմասիճանը բարձրանում է մինչև 38° C: Ժամանակին բժշկի չդիմելու և չբուժելու դեպքում կարող է թարախակալել՝ թարախակույտի կամ ֆլեգմոնի առաջացմամբ:

Հիվանդության յուրահատուկ ձևերից են թափառող Թ. և լարվածությունից առաջացող Թ.: Թափառող Թ. սկսվում է մակերեսային երակների ընթացքով. առաջանում են պինդ, ցավոտ հանգուցիկներ, մաշկը կարմրում է: Սկզբում հանգուցիկները հայտնվում են 1 վերջույթի, ապա շատ արագ՝ մյուսի տարբեր հատվածների վրա, որը երբեմն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացումով: Լարվածությունից առաջացող Թ. սկսվում է սուր՝ վերջույթի կտրուկ գերլարումից (մեծ ծանրություն բարձրացնելիս). առավել հաճախ ախտահարվում են վերին վերջույթները և բնորոշվում սուր ցավերով, վերջույթի զգալի այտուցով:

Սուր Թ-ի ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ միչև այդ՝ չօգտագործել որևէ «տնային» միջոց: Հիվանդին պառկեցնել անկողնում, ախտահարված վերջույթին տալ բարձր դիրք և ապահովել հանգիստ վիճակ: Չի թույլատրվում օգտագործել քսուքներ, կատարել մերսում, որովհետև արյան մակարդուկը կարող է պոկվել և մանրէների հետ տարվել ներքին օրգաներ: Խորանիստ երակների սուր Թ-ով հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցում, իսկ մակերեսային երակների հանգեցնում է սուր Թ-ի բուժումը կարելի է կատարել տնային պայմաններում, երբեմն (առանձնապես թարախակալումների ժամամակ) անհրաժեշտ է վիրահատություն: Ստորին վերջույթների քրոնիկ. Թ-ի որոշ ձևերի դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել առաձգական գուլպաներ և բինտ, ինչպես նաև բուժ. մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկ. միջոցառումներ: Առողջարանային բուժումը թույլատրվում է սուր ընթացքը մեղմանալուց 6 ամիս անց:

ԹՈՒԹՔ, ուղիղաղիքային հյուսակի խորշիկավոր երակների հանգուցավոր լայնացում: Տարբերում են՝ արտաքին Թ., երբ լայնանում են ուղիղ աղիքի ստորին հատվածի խորշիկավոր երակները, առաջացնում են մաշկով պատված և դուրս ցցված Թ-ային հանգույցներ, և ներքին Թ., որի դեպքում լայնանում են ներքին խորշիկավոր երակները, իսկ հանգույցները տեղադրված են անմիջապես ուղիղ աղիքում:

Թ-ի առաջացմանը նպաստում են ուղիղ աղիքի և փոքր կոնքի խորշիկավոր երակներում արյան կանգը (այսինքն՝ դրանց երկարատև գերլցումը արյունով) քրոնիկ. փորկապությունների, նստակյաց ապրելակերպի հետևանքով և հղիության ընթացքում: Որոշակի նշանակություն ունեն նաև երակների պատերի բնածին թույլ զարգացածությունը և Թ-ային երակների անատոմ. կառուցվածքի առանձնահատկությունները: Թ-ով ավելի հաճախ հիվանդանում են միջին տարիքի և տարեց տղամարդիկ, երբեմն նաև երիտասարդները:

Թ. հիմնականում առաջանում է աստիճանաբար: Սկզբն. շրջանում հետանցքի շուրջ լինում են տհաճ, ծանրության զգացողություն և քոր, հաճախ՝ ցավեր, փորկապություն, որոնք սաստկանում են ալկոհոլ օգտագործելիս, երբեմն ֆիզ. ծանրաբեռնվածությունից հետո: Այնուհետև առաջանում է Թ-ային արյունահոսություն (կղանքի մակերևույթին նկատվում են վառ կարմիր արյան կաթիլներ, ցայտեր կամ աննշան քանակի արյան հետքեր): Թ-ային հանգույցների բորբոքման հետևանքով հիվանդությունը բարդանում է. առաջանում են սուր ցավերի նոպաներ, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացմամբ և փորկապությամբ (տես Թրոմբոֆլեբիտ), հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է բորբոքվել նաև աղիքը շրջապատող բջջանքը (տես Հարուղիղաղիքաբորբ): Հիվանդության ընթացքը քրոնիկ. է՝ պարբերաբար սրացումներով: Սրացումների միջև ընկած ժամանակաշրջանում հիվանդն իրեն գործնականորեն առողջ է զգում: Հիվանդության խորացման հետ սրացումների միջև ընկած տևողությունը կրճատվում է, արյունահոսությունը լինում է հաճախակի և առատ: Ներքին Թ-ային հանգույցների արտանկման կամ ճմլման դեպքերում հիվանդը սաստիկ ցավ է զգում, հանգույներն այտուցվում են, դառնում կապտավուն, երբեմն՝ սև, պինդ:

Թ-ի 1-ին ախտանշանների (հետանցքի այրոց, քոր, ցավ, կղանքի վրա արյան