Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժապավենաձև որդերի առանձին հատվածներ:

Կ-ի մանրադիտակային հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել ստամոքսաղիքային համակարգի յուրացնող ունակությունը, Կ-ում մակաբույծների և բորբոքային ախտանշանների առկայությունը: Քիմ. հետազոտություններով պարզվում է քիմ. նյութերի խառնուրդների, թաքնված արյան և տարբեր ֆերմենտների առկայությունը:

Երեխաների Կ. բավականաչափ փոխվում է՝ կախված տարիքից, կերակրման բնույթից, ստամոքսաղիքային համակարգի վիճակից: Մեկոնիումը (առաջնային Կ.) գոյանում է պտղի աղիքներում և բնականոն պայմաններում արտաթորվում է ծննդաբերության ժամանակ՝ մուգ կանաչ, միասեռ, կպչուն, անհոտ զանգվածի ձևով: Կյանքի 1-ին օրերին մեկոնիումին խառնվում է Կ., 4-5-րդ օրերին այն աստիճանաբար փոխարինվում է կրծքի երեխայի բնականոն Կ-ով: Վաղ մանկ. տարիքի երեխաների Կ-ի փոփոխությունները հաճախ հիվանդության 1-ին ախտանշաններ են:

Կ-ում ոչ սովոր. խառնուրդների (արյուն, լորձ, թարախ ևն), կղման խանգարումների (հատկապես որովայնի ցավերով, սրտխառնոցով, փսխումներով և այլ ախտանշաններով ուղեկցվող) առկայության դեպքերում հարկավոր է դիմել բժշկի:

ԿՄԱԽՔ, տես Մարդ հոդվածում:

ԿՅԱՆՔ, մատերիայի գոյության (շարժման) բարձրագույն ձև, որի բնորոշ առանձնահատկություններն են ինքնավերարտադրությունը, ինքնակարգավորումը, աճը, հարմարվողականությունը, շրջակա միջավայրի հետ նյութերի, էներգիայի և ինֆորմացիայի փոխանակությունը: Մատերիայի շարժումը դիտվում է ոչ միայն որպես նյութ. մարմինների տեղաշարժ տարածության մեջ, այլև նրանց փոփոխության, զարգացման, բարդացման գործընթացների ամբողջություն, որոնց շնորհիվ մատերիան ձեռք է բերում նոր որակ: Դիալեկտիկ. մատերիալիզմի տեսանկյունից կենդանիի և անկենդանի միջև չկա խիստ սահմանազատում, քանի որ երկուսն էլ մատերիայի գոյության սոսկ տարբեր ձևերն են: Անկենդան բնությանը բնորոշ են մատերիայի շարժման մեխ., ֆիզ. և քիմ. ձևերը, որոնք արտացոլված են ֆիզիկայի և քիմիայի օրենքներում:

Իդեալիստ. պատկերացումներով Կ. արարել է Աստված: Տարբերում են Կ-ի 2 տեսակ. բնական՝ վերջավոր, և հոգևոր՝ հավիտենական:

Յուրաքանչյուր օրգանիզմ ֆիզ. մարմին է, որում ընթանում են բարդ քիմ. (կենսաքիմ.) ռեակցիաներ: Միևնույն ժամանակ, կենդանի բնությանը հատուկ են որոշակի կենսբ. օրինաչափություններ, որոնք նրան որակապես տարբերում են անկենդանից և վկայում, որ Կ. մատերիայի շարժման բարձրագույն ձևն է (անկենդան բնության համեմատ): Հայտնի է, որ կենդանի մարմիններում չկա որևէ քիմ. տարր, որը չհանդիպի անկենդան բնության մեջ: Սակայն կենդանի մարմիններում (նույնիսկ ամենապարզագույններում՝ վիրուսներում) այդ տարրերը մտնում են զանազան բարդ միացությունների մեջ, որպիսիք չկան անկենդան բնության մեջ (տես Սպիտակուցներ, Նուկլեինաթթուներ): Այդ միացությունների առկայությունը, որոնք օժտված են միայն իրենց բնորոշ որակներով, կանխորոշում են կենդանի օրգանիզմներում այնպիսի հատկությունների գոյության հնարավորությունը, ինչպիսիք են նրանց որոշակի կազմությունը (կառուցվածքայնությունը), գրգռականությունը, շարժման, բազմացման, փոփոխականության, զարգացման, շրջակա միջավայրի հետ նյութերի և էներգիայի փոխանակության ունակությունը, շրջակա միջավայրից ստացվող նյութերի օգտագործման հաշվին մշտապես ինքնանորոգման հնարավորությունը ևն:

Ժամանակակից գիտությունն առանձնացնում է մի շարք սկզբունքային՝ կենդանի օրգանիզմներին բնորոշ, առավել ընդհանուր օրինաչափություններ: Կենսբ. օբյեկտներին հատուկ է մեծ քանակությամբ ածխածնի և ջրի պարտադիր առկայությունը: Բացի այդ, կենդանի մարմինը (օրգանիզմ կամ բջիջ) ներկայացնում է, այսպես կոչված, բաց համակարգ, որը շրջակա միջավայրի հետ մշտապես գտնվում է նյութերի, էներգիայի և ինֆորմացիայի փոխանակության մեջ (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն): Կենդանի մարմիններում փոխանակության էությունը դրսի նյութերի կլանումն է և դրանց յուրացումը (այսինքն՝ շրջակա միջավայրի նյութերի փոխակերպումը կենդանի օրգանիզմի նյութի): Այդ գործընթացը՝ ասիմիլյացիան, պահանջում է էներգիական ծախսեր կենդանի օրգանիզմի կողմից, որը հնարավոր է, քանի որ դրա ընթացքում օրգանիզմի բջիջներում կուտակվում է էներգիա՝ օրգ. միացությունների մոլեկուլների բարդ քիմ. կապերի ձևով: Կենդանի մարմինների բարդ նյութերի քայքայման գործընթացները, որոնք ուղեկցվում են էներգիայի և քայքայման արգասիքների անջատմամբ, կոչվում են դիսիմիլյացիա: Դա տեղի է ունենում արևի էներգիայի հաշվին (տես Լույս հոդվածում):

Ասիմիլյացիայի (յուրացման) հատկությունը կենդանի օրգանիզմներին թույլ է տալիս հաղթահարել կենդանի և անկենդան բնության այնպիսի գործընթացներ, որոնց էությունն արտահայտված է թերմոդինամիկայի 2-րդ օրենքով, ըստ որի՝ ցանկացած բնական համակարգի հատուկ է էներգիական մակարդակի անխուսափելի անկումը՝ ընդհուպ մինչև մահը: Կենդանի մարմինները, լինելով բաց համակարգեր, օժտված են դրսից էներգիա կորզելու և այն իրենց կենսագործունեության համար օգտագործելու ունակությամբ, որն ապահովում է Կ-ի հնարավորությունը:

Կենդանի մարմինների կարևոր հատկություններից է խիստ կարգավորվածությունը տարածության և ժամանակի մեջ: Տարածական կարգավորվածությունն արտահայտվում է յուրաքանչյուր կենդանի օրգանիզմին (վիրուսից մինչև մարդը) բնորոշ կառուցվածքի առկայությամբ: Ընդ որում՝ առանձին մասերն ունեն օրինաչափ տեղադրություն, պարզ տարրերը ենթարկվում են ավելի բարդերին, միանման մասերը միավորվում են համալիրներում ևն:

Որոշակի տարածական կարգավորվածությունը բնորոշ է նաև ոչ կենդանի մարմիններին (օրինակ՝ միներալներին): Սակայն կենդանի բնության այդ հատկանիշն ավելի բարձր է, նուրբ, բարդ և պարտադիր: Բնականոն կենսագործունեությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ չի խախտված կենդանի օրգանիզմն առաջացնող կառուցվածքների տարածական կարգավորվածությունը: Ըստ ժամանակի՝ կարգավորվածությունը կապված է կենսագործունեության ընթացքում տարբեր ռեակցիաների խիստ հաջորդաբար ընթանալու և շատ այլ հանգամանքների հետ:

Կենդանի օրգանիզմներն ընդունակ են պահպանել իրենց բնորոշ կառուցվածքի և կենսագործունեության գործընթացների կարգավորվածությունը, դիմակայել արտաքին գործոնների ազդեցությանը, որոնք կարող են այն խախտել: Այդ հատկությունը կոչվում է հոմեոստազ, որը կոնկրետ կենդանի օրգանիզմի ներքին միջավայրի հարաբեր. հաստատունության պահպանումն է:

Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկությունը վերարտադրման բազմացման կարողությունն է, որի ընթացքում սերունդներին են փոխանցվում նախնիների հատկանիշները և ժառանգ. փոփոխականության հետևանքով առաջացած նոր հատկությունները (տես Փոփոխականություն,