Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օդում այդ նյութերի ՍԹԿ (Շ. Քոսյան, Մ. Գիժլարյան, Ս. Ուլոյան, Ս. Գևորգյան, է. Բաբայան): Հետազոտվել են քիմ. արդ-յան տարբեր ճյուղերի և գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների բանվորների մասնագիտ. հիվանդությունների, մոլիբդենային ախտահարումների կլինիկ. առանձնահատկությունները, դրանց վաղաժամ ախտորոշման, աշխատանքային փորձաքննության հարցերը, նկարագրվել են արհեստ. կորունդի արտադրության բանվորների վերին շնչուղիների մասնագիտ. հիվանդությունները (Վ. Կոգան, Գ. Նարգիզյան, Ա. Դաշտոյան, Մ. Խաչատրյան, Տ. Հովհաննիսյան, Ռ. Ֆրանգուլյան): Հետազոտվել է ՀՀ տարբեր շրջանների արդ. օբյեկտներին մոտ գտնվող բնակավայրերում աղմուկի ֆիզիոլոգ. ազդեցությունը, կազմվել են աղմուկի քարտեզներ, և դրանց հիման վրա մշակվել աղմուկի ուժգնությունը նվազեցնող հանձնարարականներ (Ա. Առաքելյան): 1970-90-ական թթ. Ընդհանուր հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ արդ. թունաբանության լաբորատորիայում ուսումնասիրվել են պղնձի, մոլիբդենի, բիսմութի, երկաթի, սելենի, թելուրի, կապարի, ալյումինի, ազոտի, ծծմբածխածնի, կարբամինաթթվի, քլորօրգ. և բազմաթիվ այլ նյութերի միացությունների թունաբան. հատկությունները, նրանց ազդեցության մեխանիզմները, հնարավոր հեռավոր հետևանքները (Է. Բաբայան, Ռ. Հովհաննեսյան, Գ. Դարբինյան, Ա. Ալեքսանդրյան, Ռ. Նազարեթյան, Ս. Բաղրամյան, Մ. Առուստամյան, Ա. Եղիազարյան, Վ. Կաֆյան, Ա. Մարտիրոսյան և ուր.), և ստացված արդյունքների հիման վրա ընդունվել են աշխատանքային գոտու օդում՝ 73, մթն. օդում՝ 1, ջրում 7 ՍԹԿ մեծություններ, որոնք գործում են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում:

Երեխաների և դեռահասների Հ. ուսումնասիրում է երեխաների առողջության պահպանման և ամրապնդման խնդիրները, մշակում դպրոցների, մասնագիտ. տեխ. ուսումնարանների և մանկ. հիմնարկների հանձնարարականներ: ՀՀ-ում այս բնագավառի զարգացումը պայմանավորված է ԵԲԻ-ում Գ. Ղևոնդյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի կազմակերպմամբ (1944): Աշխատանքներ են ծավալվել միջավայրի գործոնների հետ կապված երեխաների առողջության վիճակի, մանկ. սննդի, մանկ. առողջարանների Հ-ի և ուսումնադաստիարակչական գործընթացի գիտ. հետազոտությունների ուղղությամբ:

Սննդի Հ. ուսումնասիրում է սննդամթերքի բաղադրությունը, սննդային և կենսբ. արժեքը, սննդի կազմակերպման սկզբունքները, ինչպես նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված հիվանդությունները, դրանց կանխարգելման միջոցները: ՀՀ-ում սննդի Հ-ի բնագավառի գիտ. հետազոտություններն սկսվել են 1932-ից: 1942-ին ԵԲԻ-ում հիմնվել է սննդի Հ-ի ամբիոն (1963-ից ընդգրկվել է սանհիգիենայի ֆակ-ի Հ-ի ամբիոնի կազմում): Հետազոտություններ են կատարվել նաև Սանհիգիենայի ԳՀԻ-ում: Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են սննդային թունավորումների կանխարգելման, հաս. սննդի կազմակերպման, տեղական մի շարք սննդամթերքների քիմ. կազմի և սննդային արժեքի որոշման, վիտամիններով հարուստ նոր աղբյուրների որոնման հարցերը: 1960-ական թթ-ից բազմակողմանի հետազոտություններ են կատարվում մարսող. համակարգի վրա տարբեր սննդամթերքների ֆիզիոլոգ. ազդեցության և դրանց մեխանիզմների բացահայտման ուղղությամբ, ԵՊԲՀ սանհիգիենայի ֆակ-ի Հ-ի ամբիոնում և Ընդհանուր Հ-ի ու մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ սննդի Հ-ի բաժնում ուսումնասիրվել են քիմ. արդ-յան մեջ աշխատող բանվորների կանխարգելիչ սննդի մշակման հարցերը (Պ. Բակալյան, Ա. Ավագյան, Օ. ԱՆտոնյան և ուր.):

Սոցիալական Հ. և առողջապահության կազմակերպում. ուսումնասիրում է բնակչության և նրա առանձին խմբերի առողջ. վիճակը, սոցիալտնտ. գործոնների ազդեցությունը հաս. առողջության վրա և առողջապահության կառավարման ձևերն ու մեթոդները, մշակում հաս. առողջության պահպանման ու ամրապնդման միջոցառումներ: ՀՀ-ում սոցիալ. Հ-ի և առողջապահության կազմակերպման 1-ին գիտ. հետազոտություններն սկսվել են 1926-ից՝ ԵԲԻ բժշկ. ֆակ-ում, Ս. Բաղդասարյանի նախաձեռնությամբ հիմնված սոցիալ. Հ-ի ամբիոնում: Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են Երևանի բնակչության հիվանդացությունը, ՀՀ ազգաբնակչության և նրա առանձին խմբերի առողջության ու առողջապահ. (Շ. Պապոյան, Ա. Կծոյան, Ռ. Փարսադանյան, Ա. Հարությունյան, Ա. Ավագյան) հարցերը: Աշխատանքներ են կատարվել ամբուլատորպոլիկլինիկ. հիմնարկների և հիվանդանոցների միավորման, բուժակամանկաբարձ. կետերի գործունեության կազմակերպման վերաբերյալ: Մշակվել են ՀՀ գյուղ. առողջապահության զարգացման հեռանկարային պլանները, առողջապահության կազմակերպման տեսության, բժշկ. աշխարհագրության, ժամանակակից գյուղի սոցիալ. հիմնախնդիրները և գյուղ. առողջապահության բժշկաէկոլոգ. հարցերը: Կազմվել են ՀՀ գյուղ. առողջապահության ատլասներ (Ա. Հայրիյան, ԽՍՀՄ պետ. մրց., 1985): Ուսումնասիրվել են հանրապետության բնակչության վերարտադրող. գործընթացները, Երևան քաղաքի կանանց մանկածնության, մանկ. մահացության (Ա. Եղիկյան, Վ. Աստվածատրյան), վաղ մանկ. տարիքի երեխաների ֆիզ. զարգացման (Ռ. Մկրտչյան) հարցերը: 1959-ին Հայրիյանի նախաձեռնությամբ Արմաշում կազմակերպվել է ՀՀ-ում միակ «Առողջության գյուղ. կենտրոնը», իսկ 1980-ին՝ գյուղի սոցիալ. Հ-ի հիմնախնդիրների լաբորատորիան, որտեղ ուսումնասիրվում են արտաքին միջավայրի աղտոտվածության և գյուղաբնակների ժառանգ. անկանոնությունների փոխկապակցության հարցերը:

ՀԻԳԻԵՆԱ ԿՆՈՋ, տես Անձնական հիգիենա հոդվածում:

ՀԻԳԻԵՆԱ ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ներառում է մի շարք հատուկ հանձնարարականներ՝ կախված մտավոր աշխատանքի առանձնահատկություններից: Արդյունավետ մտավոր գործունեություն հնարավոր է միայն մտավոր աշխատանքի խիստ կարգ ու կանոնի դեպքում, երբ աշխատանքի ու հանգստի ժամերը որոշակիորեն առանձնացված են: Ոչինչ այնպես չի ազդում նյարդային համակարգի վրա, ինչպես կարգապահության բացակայությունը: Նա, ով աշխատանքը սկսում է տարբեր ժամերի կամ առավել դժվար գործը հետաձգում է, արագ է հոգնում, և արտադրողականությունը ցածր է:

Հարկադրաբար, տհաճությամբ կատարվող աշխատանքը ձանձրալի է, այն հետաքրքիր է դառնում, երբ գիտակցում են տրված հանձնարարության նպատակը: Աշխատանքով ոգևորվածությունը մտավոր աշխատանքի բարձր արտադրողականության հիմն. գործոններից է:

Ցանկացած, հատկապես մտավոր, աշխատանքի արդյունքը կախված է տրամադրությունից, ընտանիքում ու կոլեկտիվում տիրող հոգեբան. մթնոլորտից: Անբարյացակամության պայմաններում մարդը շուտ է հոգնում, և անվիճելիորեն նվազում է մտավոր աշխատանքի արտադրողականությունը:

Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի համար ընդհանուր աշխատանքային տրամադրության և բարյացակամության մղող բարենպաստ հոգեբան. իրադրության ու պայմանների ստեղծումը պսիխոհիգիենայի,