Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայան, որը 1997-ին վերանվանվել է «Ախտահանման կենտրոն» ՊՓԲ ընկերություն:

Բրուցելոզի և տուլարեմիայի դեմ պայքարելու նպատակով 1940-ին հանրապետությունում բացվել են հանրապետ. բրուցելոզային, իսկ 1941-ին՝ հանրապետ. տուլարեմիային կայանները:

1992-ի դեկտ. 12-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում բնակչության սանհամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը: Այն սահմանում է ՀՀ բնակչության սանհամաճարակային անվտանգության ապահովման իրավ., տնտ. և կազմակերպչ. հիմքերը, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում բնականոն կենսունակության համար:

Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ բնակչության սանհամաճարակային անվտանգությունն ապահովելու, հիգիենային և հակահամաճարակային հսկողությունն իրականացնելու նպատակով սանհամաճարակային ծառայության հիմքի վրա ստեղծվել է ՀՀ պետ. հիգիենային և հակահամաճարակային ծառայություն (ՊՀՀԾ)՝ ՀՀ գլխ. պետ. սան. բժշկի գլխավորությամբ:

Օրենքի կիրարկումն ապահովելու համար 1993-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հիգիենային և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության № 518 որոշումը, որով հաստատվել են ՊՀՀԾ կանոնադրությունը, ՀՀ-ում առողջապ. նախ-յան այդ ծառայությանը ենթակա հիմնարկների և մարմինների ցանկը, սան. կանոնների, նորմերի և հիգիենային նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը և պայմանները:

Հայաստանի կառավարության 1998-ի փետր. 2-ի № 107 որոշումով հաստատվել է ՊՀՀԾ նոր կառուցվածքը: Վերջինիս համաձայն՝ ծառայության համակարգում գործող հիմնարկների հիմքի վրա ստեղծվել է Երևանի և մարզային հիգիենային ու հակահամաճարակային հսկողության 10 կենտրոն (ՀՀՀԿ), իսկ նախկին քաղաքային և շրջանային ՀՀՀԿ-ները վերածվել են հիգիենային և հակահամաճարակային հսկողության ներմարզային կայանների:

1999-ին ՀՀ ՊՀՀԾ կառուցվածքում գործել են հանրապետ.՝ 1, Երևանի և մարզային՝ 11, ներմարզային՝ 33, Երևան քաղաքի տարածաշրջանների՝ 8, հայկ. ԱԷԿ-ի՝ 1, տրանսպորտի և հաղորդակցության 1 ՀՀՀԿ-ները, «Ախտահանման կենտրոն» ՊՓԲ ընկերությունը, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, Շրջակա միջավայրի և կանխարգելիչ թունաբանության, Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ-ները:

ՀՀ ՊՀՀԾ տարածքային հիմնարկների ղեկավարումն իրականացնում են տարածաշրջանների գլխ. պետ. սան. բժիշկները և ԳՀԻ-ների տնօրենները:

ՀՀ ՊՀՀԾ հիմն. ֆունկցիան նախազգուշական և ընթացիկ սան. հսկողությունն է, որի ընթացքում ծառայության մարմինները և հիմնարկները հսկում են համապատասխան միջոցառումների իրականացումը՝ ուղղված վնասակար արտանետվածքներով շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելմանը (տես Շրջակա միջավայրի պահպանություն, Մթնոլորտի սանիտարական պահպանություն, Ջրամբարների սանիտարական պահպանություն, Հողի սանիտարական պահպանություն), ուսուցման, աշխատանքի, կենցաղի պայմանների առողջացմանը, ինչպես նաև նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և առանձին քաղաքացիների կողմից սանհիգիենային և սանհամաճարակային նորմերի ու կանոնների պահպանմանը:

Նախազգուշական սանիտարական հսկողությունն ընդգրկում է նախագծման նորմերի, պետչափորոշիչների, նոր նյութերի ու արտադրանքի և այլ տեխ. պայմանների, ինչպես նաև առանձին շենքերի, սարքավորումների և ամբողջական բնակավայրերի շին. նախագծերի ու առաջադրանքների (անկախ սեփականության ձևից և պատկանելությունից) նախն. հիգիենային գնահատումը և մասնագիտ. եզրակացությունը: Սննդամթերքի, հումքի նոր տեսակների, արդ. և շին. արտադրանքի, տարողությունների, փաթեթավորման, սինթետիկ և պոլիմերային նյութերի բոլոր չափորոշիչների և տեխ. պայմանների նախագծերը հաստատվում են միայն ՀՀ առողջապ. նախ-յան հետ համաձայնեցնելուց հետո: Նախազգուշական սան. հսկողության կարգով ՊՀՀԾ հսկողություն է իրականացնում նաև նոր քիմ. նյութերի, սննդամթերքի արտադրության և մշակման միջոցների ու մեթոդների, բույսերի աճի խթանման միջոցների օգտագործման, ինչպես նաև բնակչության ճառագայթային անվտանգության, վարակիչ հիվանդությունների (1-ին հերթին՝ կարանտինային), ՀՀ տարածքի սան. պաշտպանության նկատմամբ:

Ընթացիկ սանիտարական հսկողությունը ներառում է սննդարդ-յան, առևտրի, ջրամատակարարման, կոմունալ, մանկ. և այլ ձեռնարկությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձևից և ենթակայությունից) կողմից սան. նորմերի և կանոնների պահպանման ամենօրյա հսկողությունը:

ՊՀՀԾ պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջել սանկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կատարումը, եզրակացություններ տալ բոլոր հիգիենային հարցերով, ինչպես նաև սան. նորմերի և կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում արգելել կամ դադարեցնել առանձին օբյեկտների գործունեությունը՝ մինչև անհրաժեշտ առողջարար. միջոցառումների ապահովումը: ՊՀՀԾ մարմինները և հիմնարկները որոշում են նաև բնակչության կանխարգելիչ պատվաստումների կազմակերպման և իրականացման հարցերը:

ՊՀՀԾ խնդիրների հաջող լուծման համար մեծ նշանակություն ունի բնակչության շրջանում հիգիենային գիտելիքների տարածումը, մարդկանց ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանությանը, բնակավայրերի սան. բարեկարգմանը, անհանդուրժողականությունն արտադրությունում և կենցաղում սան. նորմերի և կանոնների ցանկացած խախտման նկատմամբ:

ՀՀՀԿ-ների (կայանների) պարտականությունների մեջ մտնում է պետ. սան. հսկողությունը արդ. և կոմունալ շին-յան, ինչպես նաև սննդամթերքի, խմելու ջրի և արդ. արտադրանքի չափորոշիչների և տեխ. պայմանների պահպանման նկատմամբ, որոնց պահանջների խախտումը կարող է ազդել բնակչության առողջության վրա:

Ընթացիկ սան. հսկողությունը նախատեսում է նաև մթնոլորտի, ջրամբարների և հողի պահպանությունն արդ. արտանետվածքներից:

Բացի դրանից, ՀՀՀԿ-ները (կայանները) իրականացնում են նաև միջոցառումներ՝ ուղղված հսկողության տակ գտնվող տարածքներում վարակիչ, մակաբուծ. և մասնագիտ. հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանը:

Վերջիններիս իրականացման համար ՀՀՀԿ-ները (կայանները) համալրված են մասնագետ բժիշկներով և միջին բուժաշխատողներով: ՀՀՀԿ կազմում կան ժամանակակից լաբորատորիաներ, ախտահանման և այլ սարքավորումներ: