Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրսևորվում են ցուցամոլություն, թատերականություն. ձգտում են ցանկացած գնով շրջապատի ուշադրությունը գրավել: Տրամադրությունը փոփոխական է: Իրենց գործունեության ընթացքում հիվանդները սովորաբար ղեկավարվում են ոչ թե սեփական արարքների տրամաբան. գնահատականով, այլ հուզ. ապրումներով: Այդ բոլոր ախտանշանները վկայում են այն մասին, որ հիվանդությունը դարձել է քրոնիկ. և բուժման համար հիվանդից, նրա հարազատներից, հոգեբույժից պահանջվում են բավականաչափ ջանքեր:

Հարկավոր է հիշել, որ Հ-ի դրսևորումները ծագում են հիվանդի համար անտանելի, անելանելի իրադրությունում և ծառայում են որպես յուրատեսակ պաշտպան. միջոց: Շրջապատողների կողմից հիվանդության ժխտումը, խորհուրդները («Խելքդ գլուխդ հավաքիր, ոչ մի հիվանդություն չկա, այդ բոլորը նյարդերից են») կարող են միայն վատացնել հիվանդի վիճակը:

Եթե առկա է հիսթերիկ ռեակցիա, դրանից հետևում է, որ, չժխտելով հիվանդության փաստը, հարկավոր է հիվանդին հանգստացնել, անկողնում պառկեցնել, ջուր տալ, հանգստի անհրաժեշտության պատրվակով սենյակից հեռացնել բոլոր կարեկիցներին, լույսը հնարավորին չափ թուլացնել: Քանի որ հիսթերիկ խանգարումների առաջացմանը և երկարատևությանը նպաստում են ներշնչումն ու ինքնաներշնչումը, խորհուրդ չի տրվում հիվանդի ներկայությամբ ավելորդ տագնապ, անհանգստություն ցուցաբերել, նրա ներկայությամբ քննարկել վիճակի ծանրությունը, բժիշկների և բուժանձնակազմի գործողությունները:

Հիսթերիկ ռեակցիայի ախտանշաններն անցնելուց հետո, հանգստացնող զրույցներում օգտակար է ընդգծել, որ հիվանդությունը պայմանավորված է հուզումներով ու ապրումներով, և, քանի որ հայտնի են դրա պատճառները, այն կարելի է բուժել:

Կանխարգելումը. նյարդային համակարգի վրա անբարենպաստ գործոնների ազդեցության բացառում: Օգտակար են կանոնավոր աշխատանքը, մարզվելը, մաքուր օդում զբոսանքները: Հ-ի նյարդային 1-ին ախտանշաններն ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկի:

ՀԻՎԱՆԴ, միևնույն հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևերով է ընթանում: Պատճառն այն է, որ հիվանդը ոչ միայն հիվանդության կրողն է, այլև մարդ է՝ իրեն բնորոշ անհատ., կենսբ. և հոգեբան. առանձնահատկություններով: Հ-ի անձը, նրա հոգեկան աշխարհը էական, հաճախ որոշիչ դեր ունեն հիվանդության ընթացքի և ելքի վրա: Հիվանդությունն ախտահարում է ոչ միայն որևէ օրգան, այլ մարդու ամբողջ օրգանիզմը՝ առաջացնելով հիվանդությունից կախված վիճակ: Երկարատև կամ ծանր հիվանդությունների դեպքերում Հ. զրկվում է իր համար սովոր. կապերից: Այսպիսով՝ Հ ֆիզ., հոգեկան ներդաշնակությունը և սոցիալ. բարեկեցությունը խանգարված տառապող մարդ է:

Հիվանդության և դրա հետ կապված Հ-ի վարքագծի մասին խոր պատկերացումներ կարելի է ունենալ՝ միայն մարդու կյանքի պատմությունը, նրա անցյալն ու ներկան իմանալով: Հ-ի հոգեբանությունը, նրա վարքային հակազդեցությունները, հարմարվողականությունը կյանքի փոփոխվող պայմաններին որոշվում են ոչ միայն հիվանդության առանձնահատկություններով և Հ-ի բնավորությամբ, այլև նրա տարիքով, սեռով, մասնագիտությամբ, շրջապատոդ իրավիճակի առանձնահատկություններով: Ֆիզ. տառապանքը հաճախ նպաստում է տրամադրության անկմանը և ընկճվածության առաջացմանը: Լավատես, ուժեղ բնավորությամբ, հավասարակշռված, իր զգացմունքներին տիրապետող և դժվարությունները հաղթահարելու ընդունակ մարդիկ, որպես կանոն, հեշտ են տանում հիվանդությունները, իսկ հոգեպես թույլերը՝ շուտ հուսահատվում են: Դերասանները, զինծառայողները, մարզիկները, որոնց կյանքում ֆիզ. առողջությունը շատ կարևոր է, մեծ տագնապով են վերաբերում հիվանդությանը: Հաճախակի հիվանդացողները ավելի համբերությամբ են տանում տառապանքը, քան կյանքում 1-ին անգամ հիվանդացողները: Սակայն երկարատև ծանր հիվանդության դեպքում նկատվում են ավելի խորը հոգեկան փոփոխություններ Հ-ները դառնում են ավելի ինքնամփոփ, խռովկան, նախանձ կամ անտարբեր բոլորի նկատմամբ, ամեն ինչ տեսնում են մռայլ գույներով: Որոշ Հ-ներ այնքան են տարվում իրենց հիվանդությամբ, որ նույնիսկ ամենատարբեր դեպքերում ժամանակի հաշվարկը կատարում են իրենց հիվանդության սկզբից (օրինակ՝ «Դա կատարվել է իմ հիվանդանալուց համարյա 1 ամիս հետո» ևն):

Հիվանդությունը ձեռք բերված նույնատիպության, ներաշխարհի կայունության խանգարման վտանգ է պարունակում, հետևաբար առաջացնում է անհանգստություն, վախ: Այստեղ որոշակի դեր ունեն ոչ միայն Հ-ի ներկան, այլև անցյալը, տվյալ հիվանդության հետ կապված ընտանիքի մյուս անդամների կամ ծանոթների տխուր փորձը, բժշկ. գրականությունից ունեցած պատկերացումները ևն: Այս բոլորի հետևանքով Հ-ի մոտ ստեղծվում են սխալ պատկերացումներ, առաջանում են տագնապալի կամ ողբերգական գույներով շատ հարցեր («Կարո՞ղ է քաղցկեղ է», «Կարո՞ղ եմ աշխատել, թե կդառնամ հաշմանդամ» ևն): Արդյունքում՝ Հ. կորցնում է առողջանալու հույսը:

Շփվելով Հ-ի հետ՝ հարազատները, մերձավորները, աշխատակիցները պետք է հաշվի առնեն նրա հոգեկան վիճակը, ներաշխարհի առանձնահատկությունները ևն: Տան և աշխատավայրի իրադրությունը, հիվանդության և բուժման հետ կապված սահմանափակումներն ու անհարմարությունները հաճախ Հ-ի ապրումների առիթ են դառնում: Հ-ի պահանջների նկատմամբ ուշադիր, նրբանկատ վերաբերմունքը, լավ խնամքը քիչ օգուտ չեն տալիս, քան դեղերը, որովհետև նա իր մեջ ուժ է գտնում դիմադրելու ցավին և պայքարելու ֆիզ., հոգեկան տառապանքների դեմ: Հաճախ ծանր Հ-ների խնամքը (նրանց պահանջկոտության, բծախնդրության, երբեմն էլ հարձակողականության դեպքերում) պահանջում է գթասրտություն, անձնվիրություն:

Հ. իրավունք ունի բժշկությանը ներկայացնելու ամենաբարձր պահանջներ, սակայն ժամանակակից բժշկության հնարավորությունները, առանձին բժիշկների որակավորումն ու բարեխղճությունը միշտ չէ, որ համապատասխանում են դրանց: Հ-ի հակազդեցությունն այդ անհամապատասխանություններին երբեմն դուրս է գալիս ողջամտության սահմաններից: Որոշ Հ-ներ կամ իրենց հարազատները սկսում են բուժման «հատուկ» ուղիների, նոր դեղանյութերի և «հրաշագործ» բժիշկների որոնումները: Հ-ների մեկ այլ խումբ իրենց առողջությանը անտարբեր են, չեն սիրում բուժվել, հեգնանքով են վերաբերում բժշկությանը: Իհարկե, այս բևեռացված խմբերը Հ-ների աննշան մաս են կազմում, մարդկանց մեծ մասը բժշկությանը և բժիշկներին վերաբերվում է վստահությամբ ու ըմբռնումով:

Ֆիզ. և հոգեկան ապրումների ժամանակ, մարդը, որպես կանոն, կապ է փնտրում բժիշկների հետ, նրանցից ակնկալում է բուժում կամ գոնե վիճակի թեթևացում: Բժշկին վստահում են ամենագաղտնի մտքերը, որոնք նույնիսկ մտերիմների հետ չեն կիսում: Բժշկին վստահելը, նրա խորհուրդների ճիշտ կատարումը, ինչպես և դեղերն ու բուժարարողությունները