դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ թթու (խնձորի, կաղամբի, բալի, լոլիկի), իսկ բարձր թթվայնության դեպքում` քաղցր (ծիրանի, ելակի, խաղողի) Հ.: Հյութն ընդունելու չափը, ժամանակը բժիշկը որոշում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատ.` կոնկրետ հիվանդությունից ելնելով:
ՀՅՈՒԾԱՆՔ, կախեքսիա, օրգանիզմի հիվանդագին վիճակ, բնորոշվում է խորը հյուծվածությամբ և ֆիզ. թուլությամբ: Ախտանշաններն են խիստ նիհարումը, քաշի կորուստը, մաշկի չորությունը և թորշոմումը, մազաթափությունը, ենթամաշկային ճարպաշերտի անհետացումը, մկանների և ներքին օրգանների ապաճումը, արյան շիճուկում սպիտակուցների պարունակության նվազումը: Կարող են առաջանալ նաև այտուցներ, արյունազեղումներ, սակավարյունություն, երբեմն՝ հոգեկան խանգարումներ: Հ-ի առաջացման պատճառներն են երկարատև թերսնումը և քաղցը, նյութափոխանակության ծանր խանգարումները, քրոնիկ. թունավորումները (կապարով, սնդիկով, ֆտորով ևն), ստամոքսաղիքային համակարգի ծանր ախտահարումները (աղիքների լորձաթաղանթի ապաճում), ստամոքսի և աղիքների վիճակը մասնահատումից (ռեզեկցիա) հետո ևն: Հ. կարող է առաջանալ նաև տուբերկուլոզի ծանր ընթացքի, քրոնիկ. այլ վարակիչ հիվանդությունների, ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամ, ենթաստամոքսային գեղձ) ախտահարումների, տարածուն, չբուժվող վերքերի, թարախակալումների, չարորակ ուռուցքների (հատկապես՝ կերակրափողի և ստամոքսի) դեպքերում:
ՀՅՈՒՍԱԿԱԲՈՐԲ, պլեքսիտ, ողնուղեղային նյարդերի (տես Ծայրամասային նյարդային համակարգ) հյուսակների բորբոքում: Պատճառ կարող են դառնալ վնասվածքները, վարակիչ, ողնաշարի հիվանդությունները ևն: Պարանոցային և բազկային հյուսակներն ախտահարվելիս առաջանում են պարանոցի շրջանի և ձեռքի ցավեր, ձեռքի մկանները թուլանում են և ծավալով փոքրանում (հետաճում են), խանգարվում է զգացողությունը: Այդ փոփոխություններն առավել արտահայտվում են նախաբազկի և դաստակի շրջաններում: Մկանների թուլության և խիստ ցավոտության պատճառով ուսահոդում շարժումների ծավալը սահմանափակվում է: Բազկային հյուսակի վնասվածքների ժամանակ (հատկապես՝ նորածինների) վերոհիշյալ երևույթների հետ մեկտեղ կարող է նկատվել ախտահարված կողմի ձեռքի հետաճում:
Գոտկասրբոսկրային հյուսակի բորբոքման ժամանակ ցավերը, մկանների հետաճումը, զգացողության խանգարումները տարածվում են դեպի ազդրը և ծունկը, կոնքազդրային և ծնկային հոդերում կարող են սահմանափակվել:
Հ-ի բուժումը պայմանավորված է պատճառներով: Այն պետք է սկսել (բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ) որքան հնարավոր է վաղ, նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ: Ջերմային բուժարարողությունների ինքնուրույն ընդունումը միայն ժամանակավոր կթեթևացնի հիվանդի վիճակը, բայց չի կասեցնի հիվանդության խորացումը: Քրոնիկ. ընթացքի ժամանակ հաճախ խորհուրդ է տրվում առողջարանային բուժում: Գոտկասրբոսկրային Հ-ով տառապող կանայք պետք է դիմեն մանկաբարձ գինեկոլոգի:
ՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հիստոլոգիա, գիտություն մարդու և կենդանիների օրգանիզմի հյուսվածքների զարգացման, կազմության և ֆունկցիաների մասին: Հ. ուսումնասիրում է օրգանիզմի միկրոկառուցվածքները՝ կապված նրանց ֆունկցիաների (հյուսվածաֆիզիոլոգիա), փոխադարձ կապը նյութափոխանակության և կառուցվածքային տարրերի (հյուսվածաքիմիա) հետ, ինչպես նաև ներբջջային կառուցվածքների կազմությունը: Հ. սերտորեն կապված է բջջաբանության (ուսմունք բջջի կառուցվածքի մասին) հետ: Յուրաքանչյուր հյուսվածքային կառուցվածք զարգանում է օնտոգենեզի՝ օրգանիզմի անհատ. զարգացման ընթացքում, որն սկսվում է ձվաբջջի բեղմնավորումից, ուստի Հ. սերտորեն կապված է նաև սաղմնաբանության հետ: Վերջինս ուսումնասիրում է օրգանիզմի զարգացումը մինչև նրա ծնվելը: Հ-յան առանձին բաժինն զբաղվում է հյուսվածքների զարգացման հարցերով և կոչվում է հիստոգենեզ (հյուսվածքագոյացում, հյուսվածքածնություն): Հ-ական հետազոտությունները կատարվում են հատուկ (սևեռված) պատրաստուկների (օրգանների ու հյուսվածքների փոքր կտորների) վրա: Հյուսվածքային և ներբջջային կառուցվածքներն ուսումնասիրվում են (ֆիզիոլոգիայի տեսանկյունից) օպտիկ. սարքավորումների (լուսային, լյումինեսցենտային և էլեկտրոնային մանրադիտակներ) օգնությամբ:
ՀՀ-ում Հ., որպես գիտություն, սկսել է զարգանալ ԵՊՀ բժշկ. ֆակ-ի (1930-ից՝ ԵԲԻ, 1995-ից՝ ԵՊԲՀ) Հ-յան ամբիոնի ստեղծումից (1924) հետո: Այնուհետև կազմակերպվել է (1928) Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ի Հ-յան ամբիոնը: Ներկայումս Հ-ական հետազոտություններ են կատարվում ԵՊՀ կենսբ. ֆակ-ի կենդանաբանության, ՀԳԱ մորֆոլոգիայի և ախտաբան. անատոմիայի ամբիոններում,