կապված է կյանքի այլ ձևերին, որոնց հետ ունի շատ ընդհանուր գծեր (այդ թվում և ծերացման ու Մ-վան որոշ կենսբ. մեխանիզմներ), միաժամանակ, նա սկզբունքորեն տարբերվում է դրանցից՝ աշխատանքի գործիքներ պատրաստելու ունակության, հոդաբաշխ խոսքի, մտածողության և գիտակցության առկայության շնորհիվ: Դրա համար էլ մարդն, ի տարբերություն այլ կենդանի էակների, գիտակցում է իր Մ-վան անխուսափելիությունը: Հասարակության զարգացման ամենավաղ շրջանում ձևավորվել են հատուկ սոցիալ. նորմեր, որոնք կանոնակարգել են ինչպես մահացող մարդու հետ հաղորդակցման ձևերը, այնպես էլ դիակի թաղման եղանակները: Միևնույն ժամանակ սկսել են գիտակցել նաև Մ-վան իմաստը, մահացածների և ապրողների միջև առնչությունների գոյության ձևերի հնարավորությունը: Այդ առումով բնորոշ է մահացածների պաշտամունքը, որը հատկապես զարգացած էր հին եգիպտացիների մոտ, որոնք կյանքը դիտում էին որպես անդրշիրիմյան գոյության նախապատրաստ. փուլ և մեծ ուշադրություն էին դարձնում դամբարանների (բուրգերի) կառուցմանը, դիակների զմռսման եղանակների մշակմանը ևն: Հնագույն շատ ժողովուրդների մշակույթում կարևոր տեղ էին զբաղեցնում կրոն. պատկերացումները՝ կապված մահացած նախնիների պաշտամունքի, կենդանի մարդկանց ճակատագրի վրա նրանց ունեցած ազդեցության, Մ-վանից հետո հոգիների համբարձման (վերաբնակեցման), անմահության հետ: «Հանդերձյալ կյանքի» և «հոգու անմահության» մասին առասպելներում միշտ փորձ է արվել բարոյապես հաղթահարել Մ-վան վախը, որպեսզի մարդը հարմարվի ինչպես հարազատի Մ-վան փաստին, այնպես էլ կյանքից իր հեռանալու անխուսափելիությանը:
Մարդու մահկանացու լինելը, նրա անհատ. կեցության անկրկնելիությունն անձի վրա առանձնակի բարոյական պատասխանատվություն է դնում, որի հիմքում ընկած է ոչ թե գործած մեղքերի համար «հանդերձյալ թագավորությունում» պատիժ կրելու վախը, այլ ամենից առաջ պատասխանատվությունը իր՝ որպես հաս. էակի առջև:
Քրիստոնեական ըմբռնմամբ Մ. անխուսափելի չարիք է, Աստծու կողմից Ադամին պատվիրազանցության համար տրված պատժի մաս: Այն դիտվում է որպես հոգու անջատում մարմնից և նրա տեղափոխում ոգիների աշխարհ: Քրիստոսը խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո, ըստ այդ գաղափարախոսության, հաղթել է Մ-իև ու հավատացյալների համար նվաճել հոգևոր հավիտենական կյանքի իրավունք:
Ժամանակակից գիտությունը չի տալիս Մ. հաղթահարելու հիմնավոր տվյալներ: Առավել կարևոր է Մ-վան (որպես օրինաչափ և անհրաժեշտ երևույթի) անխուսափելի գոյության պայմաններում մարդու մեջ զարգացնել կյանքի, նրա էության և տևողության նկատմամբ պատասխանատվության զգացում:
Մարդկային կյանքի տևողության երկարացման հիմնախնդիրը պետք է դիտվի որպես կարևոր գիտ. և սոցիալ նպատակ: Ընդ որում՝ կարևոր է ոչ թե գոյություն ունենալու կենսբ. տևականությունը, այլ կյանքի սոցիալ. տևողությունը, որում կյանքի պայմանները և նրա հաս. արժեքն ունեն վճռորոշ նշանակություն: Մարդու սոցիալ. ծերացման գործընթացը կարող է լինել բնականոն, եթե տեղի է ունենում բնական, մարդու օրգանիզմի պահեստային ուժերի ծախսմանը զուգընթաց, և ախտաբան., որի դեպքում դիտվում է ծերացման բնական ընթացքն արագացնող գործոնների բացասական ազդեցություն: Այդ իսկ պատճառով ամենակարևոր խնդիրը ախտաբան. սոցիալ. ծերացմանը հանգեցնող պատճառները նվազագույնի հասցնելն է, մարդուն գոյության բնականոն պայմաններով (ներառյալ բժշկ. օգնությունը) ապահովելը: Սոցիալ. արժեք ունի ոչ միայն կյանքի տևողության երկարացումը, այլև գիտելիքներով, կենսափորձով և իմաստությամբ հարստացած գործունակ, զարգացած մարդկային անհատականության պահպանումը:
Մ-վան հիմնախնդիրը և դրա հետ կապված յուրաքանչյուր անհատի անկրկնելիության և ինքնատիպության հարցն առանձնապես սրվում է կենսական կարևոր օրգանների և հատկապես սրտի փոխպատվաստման առնչությամբ: Փոխպատվաստման համար դիակից համապատասխան օրգան վերցնելու բժշկի բարոյական իրավունքը կասկած չի հարուցում, թեպետ դիակային արյան փոխներարկման 1-ին փորձերի սկզբն. շրջանում որոշ բժիշկներ կտրուկ առարկում էին հենց բարոյական նկատառումով: Ռեցիպիենտի (ընդունողի) շահերը պահանջում են, որպեսզի բժիշկը փոխպատվաստվող օրգանը վերցնի դոնորի Մ-ից անմիջապես հետո (շատ սեղմ ժամկետում): Իսկ դոնորի շահերն, ընդհակառակը, պահանջում են առավելագույն ջանքեր գործադրել վերակենդանացման միջոցառումների վրա՝ մարդուն կյանքի վերադարձնելու բոլոր հնարավորությունների իրականացման նպատակով: Ուստի անհրաժեշտ են Մ-վան հավաստման խիստ գիտ. չափանիշներ: Բարոյական տեսանկյունից ոչ մի հիվանդ չի կարող դիտվել որպես կենսական կարևոր օրգանների պոտենցիալ դոնոր, քանի դեռ կենսբ. Մ. չի հաստատվել: Մի շարք դեպքերում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ մահանում է միայն գլխուղեղի կեղևը, իսկ սրտի գործունեությունը պահպանվում է, տեղի է ունենում, այսպես կոչված, ուղեղային Մ.: Եվ վերջնականապես լուծված չէ այն հարցը, թե կարելի՞ է այդ դեպքում խոսել մարդու կյանքի մասին, քանի որ նա անդառնալի կերպով կորցնում է անձի հատկանիշներն ու դադարում հաս. էակ լինելուց:
Յուրաքանչյուր մարդու կյանքի արժեքի ու անկրկնելիության ճանաչումը մահացողի մահճի մոտ գտնվողի բարոյական վարքագծի կարևոր նախապայման է:
Մահացող մարդու հանդեպ շրջապատող մարդկանց գթասրտությունը, կարեկցանքն ու լավ վերաբերմունքը թեթևացնում են վերահաս Մ-վան նկատմամբ եղած տանջալից վախը: Կրոնը մշակել է վարքի և ծիսակատարության որոշակի կանոններ: Անհրաժեշտ է բարոյափիլ. և գործն. մեծ աշխատանք՝ զարգացնելու կրոն. դոգմաներից և առեղծվածներից զերծ մարդու վարքագիծ՝ մեկ այլ մարդու Մ-վան նկատմամբ (ներառյալ հուղարկավորության արարողությունը, ծառայությունը ևն): Հասարակության մեջ Մ-վան նկատմամբ ձևավորված վերաբերմունքը նպաստում է այն բանին, որ Մ. դիտվի իբրև կյանքի անհրաժեշտ մաս: Ոչ մի հարցում անհատը չպետք է դուրս գա իր էության սահմաններից, որը կանխորոշում է նրա բանականությունն ու մարդասիրությունը: Մ-վան գործընթացների ուսումնասիրությամբ զբաղվում է մահաբանությունը (թանատոլոգիա):
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, պետ., հաս. և բժշկ. միջոցառումների համակարգ, որի նպատակն է մոր և մանկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, առողջ, ֆիզիկապես և մտավոր զարգացած երեխաների դաստիարակումը:
ՀՀ-ում Մ. և մ.պ.-յան բնագավառում գիտականորեն հիմնավորված աշխատանքներ կատարվում են 1931-ից՝ Մ. և մ.պ.-յան ԳՀԻ (1937-ից՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ, 1989-ից՝ Մոր և մանկան առողջության պահպանման ՀՀ կենտրոն), այնուհետև՝ ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) և Բժշիկների կատարելագործման ինստ-ի (1997-ից՝ Ազգային առողջապ-յան