ինստ.) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոններում, ծննդատներում և ծննդաբեր. բաժանմունքներում: Այս բնագավառում մեծ ավանդ ունեն Գ. Ղևոնդյանը, Գ. Արեշյանը, Ա. Ահարոնովը, Պ. Մարգարյանը, Գ. Ակունցը, Ռ. Աբրահամյանը, Գ Օկոևը և ուր.:
1991-ի անկախության հռչակումից հետո ՀՀ, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, մասնակցել է կանանց և երեխաների հիմնահարցերին վերաբերող միջազգային մի շարք փաստաթղթերի ընդունմանը և այդ կապակցությամբ անցկացվող գիտաժողովներին: ՀՀ ԳԽ-ի կողմից վավերացվել են «Երեխաների իրավունքների մասին», «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» (1993) ՄԱԿ-ի պայմանագրերը և «Երեխայի պաշտպանության, կենսապահովման և զարգացման մասին» (1994) համաշխարհային հռչակագիրը:
ՀՀ մասնակցել է Կահիրեում (1993) և Պեկինում (1995) կայացած միջազգային գիտաժողովներին, որոնք ուղղված էին ժողովրդագրության, վերարտադրողականության և կանանց հիմնախնդիրներին: Վերոհիշյալ միջազգային փաստաթղթերից և նորմերից բխող պարտավորությունների կատարման շրջանակներում կանանց և երեխաների հիմնահարցերին տրվել է համազգային նշանակություն, ինչը ամրագրվել է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդր. ակտերով:
ՀՀ Սահմանադրությամբ ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են պետության հովանավորության ու պաշտպանության ներքո (Հոդված 32), և բժշկ. օգնության ու սպասարկման կարգը սահմանվում է օրենքով (Հոդված 34):
ՀՀ-ում մայրության և մանկության խնդիրների արդյունավետ լուծման նպատակով, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» պայմանագրի կատարման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան, ՀՀ կառավարությունը կայացրել է հետևյալ որոշումները. ա. մայրության պահպանման, երեխաների առողջության, ինչպես նաև նրանց մտավոր զարգացման ապահովման խնդրի գերակայությունից ելնելով՝ մշակել «Հայաստանի երեխաները» և «Վերարտադրողական առողջություն» պետ. ծրագրերը և դրանց ներդրմանն ուղղված գործողությունների պլան՝ մինչև 2000 թ. իրականացման ժամկետով, բ. մշակել և սահմանված կարգով ՀՀ Աժ-ի քննարկմանը ներկայացնել երեխաների իրավունքների, նրանց առողջությանն ու մանկությանն առնչվող խնդիրները կարգավորող համապատասխան օրենքների նախագծեր, գ. տարեկան 1 անգամ ՀՀ նախագահին զեկուցագիր ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» պայմանագրի դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ և ՄԱԿ-ին ներկայացնել ՀՀ զեկույցը՝ նշված պայմանագրի սահմանած կարգով:
1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետ. համապատասխան մարմիններն ապահովում են առղջապահ. ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորություն, իրականացնում երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետ. նպատակային ծրագրեր (Հոդված 7): Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզ. արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկ. և հոգեբան. օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտ. կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորման հնարավորություն, սոցիալ. վերականգնում, լիարժեք կյանք՝ նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հաս. կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթ. դպրոցներում: Պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխաների համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժմամբ նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալտնտ. միջոցառումներ, կազմակերպում նման երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխ. սարքերի արտադրությունն ու դրանց ձեռքբերումը (Հոդված 26):
1996-ին ընդունվել է ՀՀ օրենքը «Բնակչության բժշկ. օգնության և ամրապնդման մասին», որի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա առողջապահ. պետ. նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար բժշկ. օգնություն և սպասարկում (Հոդված 10):
1999-ին ընդունված ՀՀ օրենքով արգելվում է կրծքի կաթի արհեստ. փոխարինիչների, կրծքով կերակրմանը խանգարող այլ սննդի և հեղուկների գովազդը:
1998-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում «Ամլացման իրականացման կարգի մասին»: «Հղիության արհեստ. ընդհատման մասին» կարգը 1993-ին հաստատել է ՀՀ առողջապ նախ-ը: Ընդհանուր առմամբ, մայրության և մանկության առողջության պահպանման խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո, և առողջապահության զարգացումն այս բնագավառում առավելապես հենվում է բուժօգնության կազմակերպման պետ. համակարգի վրա: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկ. օգնության և սպասարկման ծավալներում երեխաների և կանանց բուժսպասարկումն առավելագույնս ընդգրկված է:
Հղիության, նախածննդյան հսկողությունը, ծննդօգնությունը, մինչև 8 տարեկան և սոցիալապես անապահով մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային, ինչպես նաև մինչև 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկ. բուժօգնությունն իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկ. ծառայությունների շրջանակներում:
Առողջապահ. համակարգի կառուցվածքը, ցանկը, մասնագետներով ապահովվածությունը մատչելի են դարձնում բուժօգնությունը: Այն առավելագույնս մոտեցված է ազգաբնակչությանը, սպասարկումն իրականացվում է տարածքային սկզբունքով: ՀՀ առողջապահությունն ունի կանխարգելիչ ուղղվածություն, առողջապահության առաջնային պահպանման (ԱՍՊ) համակարգի գերակայությունը հաստատված է ՀՀ առողջապ. նախ-յան քաղաքականության զարգացման և ռազմավարության փաստաթղթերում: Ընդունված է բուժօգնության կազմակերպման փուլայնության սկզբունքը՝ գյուղ. մակարդակից մինչև հանրապետականը (կախված հիվանդության բարդության աստիճանից): Մայրերի և երեխաների բուժսպասարկումն իրականացվում է մարզային, քաղաքային և հանրապետ. ենթակայության հիվանդանոցային և պոլիկլինիկ. բուժհիմնարկներում:
2000-ի տվյալներով՝ ՀՀ-ում մանկաբարձագինեկոլոգ. ծառայությունն իրականացնում են Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ, Ընտանիքի պլանավորման և սեռ. առողջության համալսարան. կենտրոնները, Երևանի ինքնուրույն 4 ծննդատուն, մարզերում և մյուս քաղաքներում գործող 12 ծննդատուն, Երևանի քաղաքային հիվանդանոցների կազմում գործող 3 ծննդատուն, տարածաշրջանային հիվանդանոցների կազմում գործող 24 մանկաբարձագինեկոլոգ. բաժանմունք, գյուղ, տեղամասային 41 հիվանդանոց, 497 բժշկ. ամբուլատորիաներ, 621 բուժակամանկաբարձ. կետեր:
1999-ին Հայաստանի Հանրապետությունում գործում էր 2495 (1000-ին՝ 23,2)