Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանկաբարձ. մահճակալ, այդ թվում 1268-ը գինեկոլոգ. հիվանդանոցների համար, որից 161-ը արհեստ. վիժումների, իսկ 577-ը՝ ախտաբան. հղիությամբ կանանց համար: 1999-ին աշխատել են 855 մանկաբարձ-գինեկոլոգներ:

Մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգ. ծառայությունը (հիվանդանոցային և ամբուլատոր) կենտրոնացված է ՀՀ խոշոր քաղաքներում: Այն իրականացնում են մասնագիտացված բժշկագենետիկական խորհրդատվության, անպտղության առանձնասենյակները, նախածննդյան (պրենատալ) ախտորոշման լաբորատորիաները, մասնագիտացված ծննդատները (նախատեսված սիրտանոթային, երիկամային, ներզատիչ համակարգի հիվանդություններով, իմունաբան. անհամատեղելիությամբ, հղիության այլ ախտաբանությամբ տառապող կանանց համար):

Հանրապետության մանկ. բուժսպասարկումն իրականացնում է մանկ. հիվանդանոցների, ամբուլատոր պոլիկլինիկ. և առողջարանային բուժօգնության համակարգը: 1999-ին հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկել է մանկ. ինքնուրույն 54 և միավորված 40 հիվանդանոց, 41 առողջության կենտրոններ: 1990-ի համեմատությամբ մանկ. ընդհանուր մահճակալների թիվը կրճատվել է շուրջ 18 %-ով (1990-ին՝ 4114, 1999-ին՝ 3265), գործող 3265 մանկաբուժ. մահճակալներից 1995-ը մասնագիտացված են (ԳՀԻ-ների կամ մասնագիտացված կենտրոնների կազմում): Վերջիններիս զգալի մասը ծավալված է տեղ. ինքնակառավարվոդ հիվանդանոցների հիմքի վրա (առավելապես՝ Երևանի տարածքում) և ապահովում է ամբողջ հանրապետության մանկ. ազգաբնակչության մասնագիտացված բուժսպասարկումը:

Մանկ. ամբուլատոր-պոլիկլինիկ. օգնությունն իրականացվում է 174 պոլիկլինիկայի, պոլիկլինիկ. բաժանմունքների և առանձնասենյակների միջոցով, որոնցից 72-ը ինքնուրույն մանկ. պոլիկլինիկաներ են (10-ը՝ Երևանում): Մանկ. մահճակալային ֆոնդը կազմել է 3265 (ոչ վարակիչ հիվանդների) և 460 (վարակիչ հիվանդների) մահճակալ: Աշխատել են 1624 մանկաբույժ: Երեխաների առողջարանային վերականգնող. բուժումը կազմակերպվում է առողջապահ. նախ-յան համակարգի 8 մանկ. առողջարաններում, որոնք գործում են առավելապես մոր և մանկան ռեժիմով: Մ. և մ.պ-յան իրավ. պաշտպանվածության մի շարք խնդիրներ արտացոլվել են ՀՀ այլ օրենսդր. և ենթաօրենսդր. փաստաթղթերում: 1991-ի հուլիսին ընդունվեց «Օրենք մայրության և մանկության պահպանության և ընտանիքի ամրապնդման մասին», որի համաձայն՝ մայրերին տրվում են նպաստներ, երեխաների խնամքի համար՝ հավելյալ արձակուրդ, ոչ լրիվ աշխատանքային օր: 1992-ին ընդունված «Բնակչության զբաղվածության մասին» օրենքի համաձայն՝ փոքր երեխաներ ունեցող միայնակ մայրերին տրվում են աշխատանքային արտոնություններ և սահմանված նորմաներ:

1992-ի մարտին ՀՀ ԳԽ ընդունեց «Օրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետ. կենսաթոշակային ապահովության մասին», որով կանանց կենսաթոշակային տարիքը սահմանվել է 55 տարեկանը: Սակայն 5 և ավելի երեխաներ, ինչպես նաև հաշմանդամ երեխա ունեցող կանայք կարող են կենսաթոշակի անցնել 50 տարեկանից: Տվյալ դեպքում երեխաների դաստիարակությունը համարվում է աշխատանքային ստաժ: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ կանանց աշխատանքային տարիքային կենսաթոշակ է նշանակվում 45 տարին լրանալու և հաշմանդամ ճանաչվելուց հետո՝ առնվազն 8 տարի աշխատանքային ստաժի դեպքում: Կանայք ծերության սոցիալ. կենսաթոշակ են ստանում 60 տարին լրանալիս, իսկ 3 և ավելի երեխա ծնած և մինչև 8 տարին լրանալը խնամած մայրերը՝ 55-ը լրանալիս: Վերջիններիս կենսաթոշակի չափը հավասար է նվազագույն աշխատավարձին:

Աշխատող կանանց հղիության և ծննդաբերության համար տրվում է արձակուրդ 140 օրացուցային օր, բարդ ծննդաբերության դեպքում՝ 155 օր, 2 և ավելի երեխաներ ծնելու դեպքում՝ 180 օր:

1992-ին ՀՀ ԳԽ «Ընտանիքի և ամուսնության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումով բարձրացվել է ալիմենտի չափը, ինչպես նաև աղջիկների ամուսնության տարիքը 18-ից իջեցվել է 17-ի:

1997-ի հունիսի 13-ին ՀՀ կառավարության՝ «Առանձին խմբերին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետ. նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» որոշումով նպաստներ (տարբեր չափի) են նշանակվում և վճարվում մինչև 18 տարեկան երեխաների, միայնակ մայրերի, մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերի որոշակի խմբերի:

ՀՀ-ում 1998-ի տվյալներով սոցիալ. ապահովության համակարգն ապահովում է 650 հզ. (որից 250 հզ.՝ կին) տարեց կենսաթոշակառուների: Համակարգում ընդգրկված են նաև 300 հզ. երեխա, 19 հզ. միայնակ մայր, 40 հզ. ծնողազուրկ, 95 հզ. հաշմանդամ ու երկրաշարժից տուժածներ (այդ թվում՝ 40 հզ. կին) և գրեթե 100 հզ գործազուրկ:

ՄԱՆԱՆԵԽԻ ԼՈԳԱՆՔՆԵՐ, տես Լոգանքներ հոդվածում:

ՄԱՆԱՆԵԽԻ ԾԵՓՈՒԿՆԵՐ, թղթի ուղղանկյուն, 8 սմ լայն., 12,5 սմ երկար. թերթիկներ, որոնք պատված են մանանեխի դեղնավուն զանգվածի հավասար շերտով: Ծեփուկը բենզինի թույլ հոտ ունի: Այն պիտանի չէ օգտագործման, երբ կծված հոտ է արձակում կամ 90° ծալելիս մանանեխի զանգվածը շերտազատվում է: Մ.ծ. օգտագործումից առաջ 5-10 վրկ ընկղմում են մինչև 40-45°C տաքացրած ջրի մեջ, այնուհետև կպցնում մաշկին՝ անմիջապես կամ թղթի վրայից, 5-10 ր տևողությամբ: Մի քանի ր անց հիվանդն զգում է ջերմություն, թեթևակի այրոց, նկատվում է մաշկի կարմրություն: Մ.ծ. հարկավոր է պահել մինչև մաշկի հստակ ուրվագծված կարմրության առաջացումը,