Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գինեկոլոգիայի ԳՀԻ, 1989-ից՝ Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոն) հիմնադրմամբ:

Ուսումնասիրվել է մալարիայի ազդեցությունը հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանների վրա (Գ. Արեշյան), վիտամին C-ի փոխանակությունը ընկերքում, մոր և պտղի օրգաններում (Մ. Ռենիգեր-Արեշևա): Հաստատվել է բնածին մալարիայի առկայությունը, պարզվել, որ մալարիայով բարդացած հղիության ընթացքում մոր և պտղի ներքին օրգաններում առաջանում են կազմափոխություններ (Պ.Մարգարյան), մալարիայով հիվանդ մայրերից ծնված երեխաների ոսկրագոյացման գործընթացները խանգարվում են, և երեխայի հասակային աճը հետ է մնում (Ս. Բիշարյան): Մշակվել է ծննդաբերության ցավազրկման նոր մեթոդ, որն անվնաս է թե՛ մոր, թե՛ պտղի համար: Առաջարկվել է ծննդկանների արգանդային արյունահոսությունը դադարեցնող մեթոդ: Պարզվել է, որ ծննդաբերության հետ կապված (պերինատալ) մահացության անմիջական պատճառ կարող են լինել պտղի ներարգանդային շնչահեղձությունը, ծննդաբեր. վնասվածքները, ինչպես նաև մոր հիվանդությունների ժամանակ ընկերքի թավիկներում առաջացած փոփոխությունները: Փորձարար. ճանապարհով ապացուցվել է ուղեղիկի դերը սեռ. գործընթացի հասունացման և վերարտադրող. գործունեության մեխանիզմներում (Լ. Մարգարյան): Պտղի ձայնաէլեկտրասրտագրության մեթոդի ներդրումը հնարավորություն է ընձեռել պարզել պտղի վիճակը և կիրառել համապատասխան բուժկանխարգելիչ միջոցներ: Հաստատվել է, որ վաղաժամ ծննդաբերությունների հիմն. պատճառը սուր և քրոնիկ. վարակիչ հիվանդություններն են, ինչպես նաև հղիության տոքսիկոզները (Բ. Սայադյան): Փորձարար. ճանապարհով ուսումնասիրվել են արգանդի պարանոցի քաղցկեղի կլինիկաձևաբան. տվյալները (Մ. Այլամազյան): Հետազոտվել են տարբեր գործոնների (Մ. Մարտիկյան) և քլորոպրենի (Ն. Մելիք-Ալավերդյան) ազդեցությունը կնոջ սեռ. օրգանների ֆունկցիայի և ձևաբանության վրա, ձեռնարկվել են համապատասխան բուժկանխարգելիչ միջոցառումներ:

Վերջին տարիներին հատկապես զարգացել է գինեկոլոգ. ներզատաբանությունը: Պարզաբանվել են աղջիկների սեռ. հասունացման շրջանում առաջացող ենթատեսաթմբային (հիպոթալամուսային) համախտանիշը, դրա կլինիկ. ընթացքը, տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդները: Մշակվել են կանանց միզասեռ. օրգանների վնասվածքների ու խուղակների վիրաբուժ. բուժման արդյունավետ մեթոդներ (Մ. Տրդատյան): Ուսումնասիրվում են անպտղության (Կ. Ակունց, Գ. Դոլյան և աշխատակիցներ), պտղի ներարգանդային թերզարգացման կլինիկայի, ախտորոշման և բուժման (Մ. Վարդանյան), նորածնաբանության (նեոնատոլոգիա) հարցերը: 1975-ին հիմնադրված հանրապետ. ծննդատան հիմքի վրա 1993-ին կազմավորվել է ՀՀ առողջապ. նախ-յան պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀ կենտրոնը, որտեղ ուսումնասիրվում են պտղի անտենատալ շրջանի պաշտպանության ապահովման, պերինատալ և մանկ. հիվանդացության ու մահացության նվազեցման, պրենատալ ախտորոշման (Ռ. Աբրահամյան), ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության, ընդերադիտ. վիրաբուժության (Ռ. Աբրահամյան, Մ. Դրամբյան, Պ. Մաշոյան, Ժ. Քերքերյան), արհեստ. սերմնավորման և բեղմնավորման (Ռ. Աբրահամյան, Վ. Վարդապետյան), սերմնահեղուկի սառնապահածոյման (Վ Նազարյան, Ս. Գրիգորյան) հարցերը:

ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒՀԻ, միջին բժշկ. կրթությամբ բուժաշխատող, որը մանկաբարձագինեկոլոգ. օգնություն է ցույց տալիս ծննդատանը կամ հիվանդանոցի ծննդաբեր. բաժանմունքում, կանանց կոնսուլտացիայում, բուժակամանկաբարձ. կետում, առողջապահ. այլ հիմնարկներում, ինչպես նաև տանը:

Մ-ու պարտականությունների մեջ են մտնում բուժկանխարգելիչ տարբեր աշխատանքներ, այդ թվում՝ հղիների դիսպանսերային հաշվառումն ու հսկողությունը, հիվանդությունների հայտնաբերումը, մանկաբարձ. անամնեզի (տես Վերհուշություն) հավաքումը, պատրոնաժը, սան. լուս. աշխատանքը, ծննդաբերի հոգեկանխարգելիչ նախապատրաստումը, ծննդաբերության և հետծննդյան շրջանում օգնության կազմակերպումը: Անհետաձգելի դեպքերում Մ. ցույց է տալիս նաև նախաբժշկ. օգնություն:

Մ-ները պատրաստվում են բժշկ. ուսումնարաններում (տես Բժշկական կրթություն): Պատրաստման ժամկետը 8-ամյա (ոչ լրիվ միջնակարգ) կրթության դեպքում 3,5 տարի է, լրիվ միջնակարգ կրթության դեպքում՝ 2,5 տարի:

ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է մանկ. տարիքում հիվանդությունների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկ. ընթացքի առանձնահատկությունները, բուժումն ու կանխարգելումը՝ հաշվի առնելով մանկ. օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկությունները:

Մ-յան զարգացումը ՀՀ-ում սկսվել է 1921-ից, երբ ՀԽՍՀ առժողկոմատին կից ստեղծվեցին մայրության և մանկության պահպանության, երեխաների և դեռահասների առողջության պահպանման բաժիններ, 1931-ին՝ Մայրության և մանկության պահպանության ինստ-ը (1937-88-ին՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ, 1989-ից՝ Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոն): 1926-ին, Հ. Գաբրիելյանի մասնակցությամբ, ԵՊՀ բժշկ. ֆակ-ում ստեղծվել է Մ-յան ամբիոն: Հետագայում համանուն ամբիոններ են ստեղծվել ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ) և բժիշկների կատարելագործման ինստ-ում (այժմ՝ Ազգային առողջապ-յան ինստ.): Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են երկրամասային ախտաբանության, հատկապես մալարիայի և լեյշմանիոզի հարցերը, հայտնաբերվել և նկարագրվել են մալարիայի գլխուղեղային (էնցեֆալիտ) և ուղեղապատյանային (մենինգիտ) ձևերը (Հ. Գաբրիելյան): Բացահայտվել են մալարիայով հիվանդ մորից ծնված երեխաների զարգացման առանձնահատկությունները (Գ. Արեշյան), նկարագրվել ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ մալարիայի ծանր ընթացքը և նրան ուղեկցող թեր- և անվիտամինությունները (Ս. Սլկունի): Դեռևս 1922-ին Հ. Գաբրիելյանը նկարագրել է ընդերային լեյշմանիոզի դեպքեր, 1945-65-ին մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության կլինիկ. տարբերակները, մշակվել համալիր բուժման հարցեր: Մշակվել են երեխաների բրուցելոզի կանխարգելման և բուժման միջոցներ: Պարզվել են կարմրուկի, դիֆթերիայի, քութեշի համաճարակաբանության, կլինիկ. ընթացքի և ելքի հարցերը: Բացահայտվել է լուծի պատճառագիտությունը, նկարագրվել ստամոքսաղիքային համակարգի սուր վարակիչ հիվանդությունների (հատկապես դիզենտերիայի) կլինիկ. դրսևորման ձևերը, մշակվել են համալիր բուժման մեթոդներ՝ խթանիչ պատրաստուկների (պլազմա, գամմա-գլոբուլին ևն) կիրառմամբ: Հետազոտվել են լեղուղիների բորբոքային հիվանդությունների մի շարք հարցեր, մշակվել փողային բուժման սկզբունքները (Վ. Աստվածատրյան): Կիրառվել են պոլիոմիելիտի բուժման վիրուսաբան. մեթոդներ՝ զուգակցված կանխարգելիչ պատվաստումների հետ, որոնց շնորհիվ հիվանդացությունը խիստ նվազել է, բացահայտվել