մարդու) և ստամոքսաղիքային այլ հիվանդությունների, ինչպես նաև կաթում պարունակվող կաթնաշաքարը չհանդուրժելու դեպքերում:
Թթու խառնուրդների պատրաստման համար օգտագործում են ացիդոֆիլային ցուպիկ, որն արտադրում է աղիքների համար վնասակար միկրոօրգանիզմների ոչնչացմանը նպաստող ֆերմենտ՝ լիզոցիմ: Նորածին երեխաներին ցանկալի է կերակրել հարմարեցված ացիդոֆիլային և կաթնաթթվային զուգակցված խառնուրդներով: Մշակված են նաև բուժկանխարգելիչ ազդեցության կաթնաթթվային խառնուրդներ, որոնց բաղադրությունը ֆերմենտներ պարունակող բազմաբաղադրիչ հավելանյութերի հաշվին առավելագույնս մոտեցված է մայրական կաթին:
Քիչ կիրառելի են մայրական կաթին հարմարեցված կաթնախառնուրդները, որոնք հիմնականում պատրաստվում են կաթնախոհանոցներում: Չհարմարեցված խառնուրդները հավասարակշռված չեն սպիտակուցային, ճարպային, վիտամինային և անօրգ. նյութերի բաղադրությամբ, ուստի դրանց օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել: Քաղցր չհարմարեցված խառնուրդները ստանում են կովի կաթը տարբեր ձավարների կամ ալյուրի եփուկների հետ 1:1 (Б-խառնուրդներ) կամ 2:1 (B-խառնուրդներ) հարաբերակցությամբ խառնելով: Երեխաներին Б-խառնուրդներ նշանակում են կյանքի 1-ին 2 շաբաթում, B-խառնուրդներ՝ 2 շաբաթականից մինչև 3 ամսականը: Կաթի նոսրացան համար օգտագործվող եփուկները բարձրացնում են մարսող. գեղձերի արտազատումը, նվազեցնում ածխաջրերի խմորումը, նպաստում կովի կաթի կազեինի առավել նուրբ մակարդուկների առաջացմանը: Եփուկի պատրաստման համար ձավար ընտրելիս պետք է հաշվի առնել երեխայի անհատ. առանձնահատկությունները: Բրնձի եփուկ ցանկալի է տալ անկայուն կամ թույլ կղանքով, վարսակի եփուկ՝ փորկապության հակված երեխաներին: Սակավարյունությամբ տառապող երեխաներին նպատակահարմար է հնդկացորենի (որը պարունակում է զգալի քանակության երկաթ և որոշ անփոխարինելի ամինաթթուներ) եփուկով պատրաստված կաթնախառնուրդը: Նշված խառնուրդները կարելի է երկար պահել և դրանցով, ցանկացած պայմաններում հեշտ և արագ թարմ կեր պատրաստել:
Չհարմարեցված կաթնաթթվային խառնուրդներից հիմնականում օգտագործում են կեֆիր և տարբեր ձավարների եփուկներով դրա նոսրացումները (Б և B կեֆիր): Դրանցով, ինչպես նաև հարմարեցված կաթնախառնուրդներով գերադասելի է կերակրել շոգ եղանակներին, աղիքային հիվանդությունների, կաթը չհանդուրժելու դեպքերում:
Բանջարեղենից, մսից, ձկից և ենթամթերքից պահածոյած խառնուրդները օրգանիզմն ապահովում են բավարար քանակությամբ վիտամիններով, միկրոտարրերով, օրգ. թթուներով և պեկտինային նյութերով, ինչպես նաև աղիքների միկրոֆլորայի ու տարբեր ֆունկցիաների վրա բարենպաստ ազդեցություն ունեցող թաղանթանյութով: Մրգերի խյուսերը նշանակում են 1,5-2 ամսականից, բանջարեղենինը՝ 4,5-5 ամսականից: Կյանքի 1-ին 6 ամիսներին տալիս են համասեռ, այնուհետ՝ խյուսանման (6-9 ամսականում), մանրացրած բանջարեղեն ու միրգ: Բարձր սննդարժողությամբ են օժտված բանջարեղենի, ձավարեղենի, կաթնաշոռի հետ մսի, ձկան պահածոյած խառնուրդները, մսաբանջարեղենային ապուրները, ենթամթերքի (լյարդ, լեզու, ուղեղ) խյուսերը, որոնցով կերակրում են 7-8 ամսական երեխաներին: Պահածոյած մթերքից կերակրատեսակի պատրաստման կարգը շարադրվում է պիտակում:
ՀՀ-ում Լ. Երզինկյանի առաջարկած կաթնաթթվային մանրէների նոր տեսակների հիման վրա կազմակերպվել է (1961) մայրական կաթին փոխարինող «Նարինե» (1995-ից նաև «Նոր Նարինե») բուժիչ սննդանյութի արտադրությունը, որի արտոնագիրը գնել է (1986) Ճապոնիան: Որպես բուժիչ ացիդոֆիլային կաթ՝ այն լայն կիրառություն ունի նաև ստամոքսաղիքային (ստամոքսաբորբ, հաստ աղիքի բորբոքում ևն), գինեկոլոգ. տարբեր (խծուծների ձևով) հիվանդությունների, շաքարախտի ևն բուժման ժամանակ:
Մանկ. սննդում լայն կիրառություն ունեն նաև Նեսթլե, Բեյբի, Հիփ, Թութելի ֆիրմաների՝ մայրական կաթին հարմարեցված (նաև մասնակի հարմարեցված) կաթնախառնուրդները, շիլաները, հատիկամրգային շիլաները, մսային, մրգային հյութերը ևն:
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ, արտադպրոց. հատուկ մարզ. հիմնարկներ, որտեղ հանրակրթ. դպրոցների աշակերտները համակողմանի զարգանում և դառնում են բարձրակարգ պատանի մարզիկներ և դպրոցում ֆիզկուլտուրայի ու սպորտի բնագավառում աշխատող որակյալ մասնագետներ: Այդպիսի դպրոցներ ստեղծվում են քաղաքներում և գյուղ. վայրերում:
Երեխաներին և դեռահասներին ընդունում են Մ.մ.՝ հանրակրթ. դպրոցների հանձնարարականով և ծնողների համաձայնությամբ, նաև հաշվի առնելով երեխաների ֆիզ. պատրաստականությունը: Դպրոց ընդունվողներին 1 ուս. տարի փորձն. ժամկետով բաշխում են նախապատրաստ. խմբերում: Պարապմունքներն անցկացվում են 2 և ավելի մարզաձևերից; Սահմանված ուս. պահանջները բավարարող աշակերտներին միավորում են ուս. խմբերում: Առանձին մարզաձևերի յուրահատկություններին համապատասխան՝ դպրոց ընդունվող երեխաների և դեռահասների տարիքը տատանվում է 7-8-ից մինչև 13-14 տարեկանը: Ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար հաստատված են ընդհանուր և հատուկ ֆիզ. պատրաստականության ու մարզ. նվաճումների նորմատիվներ, որոնք կատարելիս պատանի մարզիկը մի խմբից փոխադրվում է հաջորդ՝ ավելի բարձր խումբ:
ՀՀ-ում գործում են պատանի մարմնամարզիկների, բռնցքամարտիկների, ֆուտբոլիստների, շախմատիստների, ըմբիշների և այլ Մ.մ.: Մարզիչ-մանկավարժներից միջազգային ճանաչում ունեն Մ. Ազարյանը, Ն. Մուշեղյանը և ուր.:
ՄԱՆԿԱՏՈՒՆ, ծնողազուրկ, միայնակ մայրերի, դատարանով իրենց պատիժը կրող կամ ծնող. իրավունքից զրկված, ինչպես նաև երեխայի դաստիարակությունից հրաժարված ծնողների երեխաների դաստիարակության պետ. հիմնարկ:
Երեխային կամավոր Մ. հանձնած ծնողը ցանկացած ժամանակ կարող է նրան հետ վերցնել: Ընդունման ակտի հիման վրա անհայտ ծնողների երեխաներին անուն, ազգանուն, հայրանուն է տրվում և գրանցվում զագսում: Մ. ընդունվող կամ այնտեղից դուրս եկող երեխաների մասին տեղեկություններն ուղարկվում են հասցեների բյուրո: Մ-ից երեխաներին վերցնում են ծնողները, խնամակալը, որդեգրողը, կամ 3 տարին լրանալիս նրանց տեղափոխում են նախադպրոց. Մ-ներ:
Մ. ընդունվող երեխաներն անցնում են բուժզննում, կատարվում են անհրաժեշտ մարդաչափումներ (տես Մարդաչափություն), ստուգվում է նրանց հոգեֆիզ. զարգացումը: Բժշկ. եզրակացության հիման վրա սահմանվում է անհրաժեշտ ռեժիմ: Երեխաներն ապահովվում են բուժսպասարկումով, լիարժեք սննդով: Սննդի օրաբաժինը կազմվում է յուրաքանչյուր երեխայի տարիքին ու առողջ. վիճակին համապատասխան:
Սահմանված ժամկետներում կատարվում են բուժկանխարգելիչ պատվաստումներ: Թույլ երեխաների համար գործում