նաև մանկ. Մ.բ. (երեխայի օրգանիզմի վրա ֆիզկուլտուրայի և սպորտի ազդեցության ուսումնասիրություններ), մարզ. դեղաբանությունը (մարզիկի օրգանիզմի վրա տարբեր դեղանյութերի ազդեցության որոշումը նախամեկնարկային վիճակում, գերհոգնածության վերացում, քնի, ախորժակի կորստի արագ վերականգնում): Մ.բ. ուսումնասիրում է նաև մարզումների չարաշահումից օրգանիզմում առաջացած ախտաբան. փոփոխությունները և մշակում դրանք կանխարգելող միջոցառումներ:
Մ. բ-յան մասն են կազմում ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվողների բժշկական հսկողությունը և պարապմունքների ու մրցումների բժշկ. ապահովումը:
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ, մարզախաղեր (թենիս, փետրագնդակ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հոկեյ ևն), բազմակողմանի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա: Ներառում են շարժող. գործունեության բազմազան ձևեր (վազք, քայլք, թռիչքներ, հարվածներ, որսումներ և նետումներ, ուժային տարբեր տարրեր), զարգացնում են աչքաչափ, շարժումների ճշգրտություն և արագություն, մկանային ուժ, նպաստում են սիրտանոթային, նյարդային, շնչառ. համակարգերի զարգացմանը, նյութափոխանակության բարելավմանը, հենաշարժ. ապարատի ամրապնդմանը: Մ. խ. բնորոշվում են խաղային իրադրության անընդմեջ փոփոխությամբ և օգնում են մարզիկին ձեռք բերել արագ կողմնորոշվելու ունակություն, հնարամտություն և վճռականություն: Մ. խ-ում որոշակի կանոններ պահպանելու և թիմով խաղալու անհրաժեշտությունը դաստիարակում է կարգապահություն, կոլեկտիվում գործելու ունակություն, ընկերականության և փոխօգնության զգացում: Որքան ավելի բազմազան ու բարդ են խաղի ոճաձևերը, որքան ավելի շատ են մկանային լարված աշխատանքի հետ կապված շարժումները, այնքան դրանք ավելի ուժեղ են ազդում օրգանիզմի վրա և ավելի արժեքավոր են ֆիզ. բազմակողմանի զարգացման համար:
Ըստ բովանդակության, կանոնների և անցկացման պայմանների՝ առանձին Մ. խ. ունեն տարբեր առողջ. ու դաստիարակչ. արժեքներ և նախատեսված են որոշակի տարիքի ու սեռի խաղացողների համար: Այնպիսի խաղեր, ինչպիսիք են փետրագնդակը, վոլեյբոլը, գոլֆը, թենիսը, բնորոշվում են համեմատաբար փոքր բեռնվածությամբ և ոչ բարդ սկզբն. տեխ. հնարքներով, ուստի այդ խաղերով հրապուրվում են բոլորը՝ դեռահասներից մինչև ծերերը: Բասկետբոլը, ձեռքի գնդակը, ջրագնդակն ունեն ավելի բարձր տեմպ և զգալիորեն ավելի մեծ ընդհանուր բեռնվածություն: Իսկ ֆուտբոլը, հոկեյը, ռեգբին բնորոշվում են հատկապես կտրուկ շարժումներով, ուժային պայքարի հնարքներով, ընդհարումներով, որոնք պահանջում են մեծ բեռնվածություն և մկանային ուժ, ուստի այդ մարզաձևերն ընտրած անձինք (որպես կանոն՝ տղամարդիկ) պետք է գտնվեն մշտ. բժշկ. հսկողության տակ: Մ. խ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է բժշկի թույլտվություն:
Մ. խ. սպորտի ամենազանգվածային ձևերն են և մեծ նշանակություն ունեն դպրոց. ու արտադպրոց. ֆիզկուլտուրայում: Ուստի շատ կարևոր է դպրոցներում ստեղծել Մ. խ-ի հրապարակներ: Մ. խ. ունեն դաստիարակչ. նշանակություն, մարզիչի ղեկավարությամբ զբաղվելով սպորտային խմբերից որևէ մեկում՝ երեխաները դառնում են ֆիզիկապես ավելի ամուր, կարգապահ: Մ. խ-ով կանոնավոր պարապելիս և մրցումներին մասնակցելիս անհրաժեշտ է երեխաների բժշկական հսկողություն:
ՄԱՐԶՈՒՄ սպորտային, ֆիզ. վարժություններ մշտապես կատարելիս օրգանիզմում տեղի են ունենում ձևաբան. և ֆիզիոլոգ. փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների և համակարգերի գործունեության հնարավորությունները, կատարելագործել կարգավորող մեխանիզմները: Արդյունքում մեծանում է շրջակա միջավայրի օդերևութաբան. անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, տարբեր բեռնվածություններին հարմարվելու ունակությունը, բարելավվում են ֆիզ. զարգացման ցուցանիշները: Գրանցում կարևորագույն նշանակություն ունեն նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները, մեծանում է նյարդային գործընթացների ուժը, շարժունակությունն ու հավասարակշռությունը, զգալիորեն արագանում է շարժող. հակազդեցությունը: Մ-ների ընթացքում գրգռիչների մեծ բազմազանության շնորհիվ կատարելագործվում է վերլուծիչների գործունեությունը, արյան մեջ ավելանում են էրիթրոցիտների քանակը և հեմոգլոբինի պարունակությունը, որը նպաստում է արյան մեջ թթվածնի ծավալի մեծացմանը: Մկաններում, գլխուղեղում, սրտամկանում ավելանում են էներգիական նյութերի պաշարները: Փոփոխվում է նաև հենաշարժ. ապարատը. մեծանում է ոսկրերի և ջլերի ամրությունը, ավելանում են մկանների զանգվածը և ծավալը, ինչպես նաև մկանային ուժը:
Կանոնավոր մարզվելիս զարգանում են շնչառ. մկանները, մեծանում են կրծքավանդակի շարժունությունը, թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև: Սիրտն աշխատում է ավելի կանոնավոր, կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, որը վկայում է սրտի խնայող. աշխատանքի մասին:
Սպորտային Մ-ման հիմն. սկզբունքը ֆիզ. վարժությունների աստիճան., բազմակի, կանոնավոր կրկնությունն է՝ առանց երկարատև ընդմիջումների: Այսպես՝ սպորտային Մ-ների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, հետագայում՝ ավելի հաճախ: Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է: Մարզ. պարապմունքներն ավելի նպատակահարմար է անցկացնել ժամը 10-13-ի և 18-21-ի ժամանակահատվածում, նախաճաշից հետո 2-2,5 ժ-ից և ճաշից հետո 3-3,5 ժ-ից ոչ շուտ: Ուտել խորհուրդ է տրվում Մ-ից 30-40 ր հետո: Երեկոյան Մ. պետք է ավարտել քնելուց առնվազն 2-3 ժ առաջ, որպեսզի հուզ. գրգռվածությունն անցնի:
Կարևոր է նաև մարզիկի համակողմանի պատրաստվածությունը, ուստի, հատուկ վարժություններից բացի, Մ-ների ընթացքում անպայման պետք է զբաղվել մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, մարզ. խաղերով ևն: Մ-ների բեռնվածությունն անհատական է՝ կախված մարզվողի տարիքից, առողջ. վիճակից և մարզ. պատրաստվածության աստիճանից:
Մարզիկներին խիստ հակացուցված է ծխելը, ալկոհոլային խմիչքներ օգտագործելը: Նիկոտինի և ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները, թվացյալ դրդում առաջացնելուց հետո, խիստ ընկճում են կենտր. նյարդային համակարգի գործունեությունը, նվազեցնում աշխատունակությունը:
Խնայող. Մ-ներն անիմաստ են, քանի որ ուժն ու տոկունությունն աճում են միայն հոգնեցնող մկանային բեռնվածությունների դեպքում: Պարապմունքների սկզբում ֆիզ. բեռնվածություններից ավելի հաճախ է հոգնածություն առաջանում, որն ավելի սուր է զգացվում, քան հաջորդող Մ-ների ժամանակ: Կանոնավոր, ճիշտ կազմակերպված Մ-ներից գերհոգնածություն չպետք է առաջանա: Մարզվածության աճին զուգընթաց ֆիզկուլտուրնիկը