Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանցից միայն մի քանիսը, իսկ 7-8 օր անց՝ արդեն ողջ համալիրը: Վաղ և կրտսեր տարիքի նախադպրոց. երեխաների պարապմունքները պետք է կրեն խաղային կամ նմանակման (ընդօրինակման) բնույթ: 2 տարեկանից սկսած երեխայի հետ հարկավոր է անցկացնել ճիշտ կեցվածք ձևավորող և ամրապնդող, 3-4 վարժություն պարունակող ամենօրյա առավոտյան Մ. (տես Լիցքային վարժություններ): Պարապելիս երեխաներին պետք է հագցնել թեթև, ազատ հագուստ: Դպրոցական տարիքի երեխաների Մ-յան պարապմունքները բնորոշվում են նրանց տարիքային զարգացման յուրահատկություններով (տես Դպրոցական տարիք): Չզարգացած ոսկրամկանային համակարգով և շարժումների անկայուն համաձայնեցվածությամբ 7-9 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում կատարել շարվելու և շարափոխվելու, փոքր ու մեծ գնդակներով, ակրոբատիկ. և պարային շարժումների տարրերով ճշգրիտ կեցվածք ձևավորող, հավասարակշռության վարժություններ, մագլցումներ, քայլք, վազք, թռիչքներ: Հանձնարարվում է կատարել բազմազան շարժումներով և դիրքերով հաճախակի փոփոխվող վարժություններ, առավելապես կիրառել խաղային մեթոդները:

10-14 տարեկան երեխայի օրգանիզմն արագ աճում է, սկսվում է սեռ. հասունացումը, շարժող. ունակություններն անհավասարաչափ են զարգանում, որի հետևանքով շարժումների համաձայնեցումը երբեմն խանգարվում է: Դա կարելի է վերացնել համեմատաբար բարդ և դժվար Մ-ական վարժություններով: 5-րդ դասարանից սկսած՝ տղաներին հանձնարարվում են մարզ. գործիքների վրա կատարվող ուժային և տոկունության վարժություններ, պայքարի տարրեր, աղջիկներին՝ գեղարվեստ. Մ-յան տարրեր:

15-17 տարեկանում հիմնականում ավարտվում է հենաշարժ. ապարատի ձևավորումը (տես Դեռահասություն): Պատանիների վարժությունները կատարելագործում են շարժող. ունակություններ, օգնում նախապատրաստվելու աշխատանքի: Հիմն. Մ-յամբ զբաղվող աղջիկների համար հաշվի են առնում նաև ձևավորվող կանացի օրգանիզմի կենսբ. հատկությունները:

Տարեց հասակում Մ-յան պարապմունքները կանխարգելում են վաղաժամ ծերացումը՝ մկանների ապաճումը, հոդերի դժվարաշարժությունը, շարժ. գործունեության վատթարացումը (տես Ծերացում): Անհրաժեշտ է սահմանափակել և զգուշորեն օգտագործել մարմնի արագ թեքումները՝ պտույտներով, խորը կքանստումներով, պառկած դիրքից կտրուկ կանգնելով, շունչը երկարատև պահելով,