Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակը, այնուհետև, շտապ բժշկ. օգնություն կանչել կամ շատ արագ տեղափոխել մոտակա հիվանդանոց, բժշկասան. մաս կամ բուժակամանկաբարձ. կետ: Չի թույլատրվում վերջույթի ծայրատված մասը (մատները, ձեռնաթաթը) լվանալ կամ մշակել: Մանրէազերծած վիրակապ. նյութերի բացակայության դեպքում անջատված մասերն անհրաժեշտ է փաթաթել ձեռքի տակ եղած մաքուր գործվածքով, որից հետո մանրակրկիտ լվանալ 2 աման (ցելոֆանե փաթեթ կամ ապակե բանկա) և ծայրատված հատվածը տեղավորել դրանցից փոքր տարողության ամանի մեջ ու փակել: 2-րդի մեջ դնել սառնարանի կամ բնական սառույց, ձյուն, այնուհետև 1-ին ամանն ընկղմել 2-րդի մեջ և նույնպես խնամքով փակել: Հնարավորության դեպքում, քանի դեռ որոշվում է հետագա տեղափոխման հարցը, հարկավոր է ծայրատված հատվածը հանել ամանից, փաթաթել 2-3 շերտ մանրէազերծած բինտով կամ թանզիֆով, ապա նորից փաթեթավորել և վերոհիշյալ կարգով տեղավորել ամաններում: Արդ. ձեռնարկությունների բժշկասան. մասերում և շտապ բժշկ. օգնությունում, համաձայն երկրում գործող հրահանգի, ցելոֆանե վարակազերծ փաթեթները պետք է միշտ պատրաստ լինեն:

Միկրոանոթային վիրաբուժության կենտրոնների մասնագետները վիրահատ. մանրադիտակի տակ՝ միկրովիրաբուժ. տեխնիկայի օգնությամբ վերականգնում են (վերապատվաստում) տուժած ծայրանդամը, նուրբ կարերով միացնում զարկերակները, երակները, նյարդերը, ինչպես նաև ոսկրերն ու ջլերը: Եթե հյուսվածքները ջնջխված չեն, մատների և ձեռնաթաթի (ցույց տրված ժամկետների և տեղափոխության կանոնների պահպանման շնորհիվ) վերապատվաստումը դրական արդյունք է տալիս (վնասվածքների մոտ 80 %-ի դեպքում): Մատների բացակայության ժամանակ ձեռնաթաթի ֆունկցիան վերականգնելու համար ոտնաթաթի 1,2 և նույնիսկ 3 մատ փոխպատվաստում են ձեռնաթաթին: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի փոխպատվաստված մատների ֆունկցիայի վերականգնման համար կարևոր նշանակություն ունի հետվիրահատ. երկարատև մարզումը (բուժ. ֆիզկուլտուրա), ֆիզիոթերապիան (ամբուլատոր պայմաններում):

Մ. և վ. վ-յան կարևոր բաժին է մարմնի մի մասից մյուսի վրա փափուկ հյուսվածքների ազատ պատվաստումը՝ հյուսվածքների ծավալուն թերությունները վերացնելու նպատակով (փոխպատվաստվող հատվածների արյունամատակարարման պահպանման պայմաններում): Մ. և վ. վ-յան օգնությամբ հնարավոր է նաև մկանների կամ ոսկրերի ազատ փոխպատվաստում՝ մանրանոթային բերանակցումների շնորհիվ:

Միկրովիրաբուժ. տեխնիկան լայնորեն օգտագործվում է ավշային անոթների վիրահատությունների ընթացքում՝ վերջույթների այտուցների ժամանակ, որը պայմանավորված է ավշային անոթների, ավշագեղձերի անցանելիության խանգարմամբ՝ դրանց վնասվածքային կամ բորբոքային պաշարումների հետևանքով (տես Փղախտ): Այս հիվանդության ժամանակ վիրաբուժ. միջամտությունների նպատակն ավշային անոթների և երակների միջև բերանակցումների ստեղծումն է՝ ավշի հետհոսքն ապահովելու համար: Վիրահատության արդյունքում այտուցները բավականին նվազում են, և վերջույթի ֆունկցիան բարելավվում է:

Ծայրամասային նյարդացողունների վնասվածքային ախտահարումների ժամանակ միկրովիրաբուժ. միջամտությունների կիրառումը հնարավորություն է տալիս կարել նյարդը, իսկ նյարդի մեծ արատի դեպքում՝ կատարել նույնապատվաստում՝ որպես պատվաստանյութ օգտագործելով սրունքի կամ նախաբազկի ենթամաշկային նյարդերից մեկը:

Արգանդափողերի անանցանելիության ժամանակ, որն անպտղության պատճառ է դառնում, Մ. և վ. վ-յան միջոցով հնարավոր է կատարել նրա անցանելիությունը վերականգնող վիրահատություն:

Մ-յան զարգացման հեռանկարները կապված են առօրյա վիրաբուժ. պրակտիկայում նման տեխնիկայի ներդրմամբ, ինչպես նաև դժբախտ պատահարների ժամանակ վերջույթի ծայրատմամբ ուղեկցվող վնասվածքների դեպքում կիրառվող միջոցառումների իմացությամբ (բնակչության շրջանում):

Մ. և վ. վ-յան կենտրոններ են ստեղծվել ԱՊՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև Երևանում՝ Ալ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ԳՀԻ-ում: Այստեղ մշակվել են մատների և վերջույթների ավելի մեծ հատվածների, վնասվածքային սուր ախտահարումների ու ծայրատումների ժամանակ վիրաբուժ. միջամտությունների հարցերը: Հաջողությամբ կատարվում է անմատ դաստակի ֆունկցիայի և աշխատունակության վերականգնում՝ մատների փոխպատվաստմամբ:

1996-ին կենտրոնը (ղեկ.՝ Ա. Սահակյան) տեղափոխվել է ԵՊԲՀ 1-ին հիվանդանոց, որտեղ կազմակերպվել են նաև Մ. և վ. վ-յան