ծածկված լանջին: Գործում են բազմաթիվ հանգստյան տներ, ճամբարներ և տարբեր ենթակայության պանսիոնատներ:
Հանքավան բալնեոկլիմայական առողջավայրը գտնվում է Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ հս., Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, 1900 մ բարձր: Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով: Կլիման մեղմ է ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18° C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7° C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 600 մմ: Բուժիչ միջոցներն են լեռնային կլիման և «Հանքավան» ածխաթթվական երկաթային քլորիդահիդրոկարբոնատային նատրիում-կալցիումային հանքային ջուրը, որն օգտագործվում է ներքին ընդունման, լոգանքների, աղիքների լվացումների և այլ ձևերով: Գործում են Հայառողջավայրխորհրդի Ջ. Շմավոնյանի անվ. «Հանքավան» առողջարանը՝ 100 մահճակալով (որտեղ կազմակերպվել է ալերգիաբան. հանրապետ. կենտրոն), ինչպես նաև «Մարմարիկ» հանգստյան տունը, տարբեր ենթակայության ճամբարներ, պանսիոնատներ, հանգստյան տներ:
Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները: Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությամբ զբաղվել Են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուր.:
Ջերմուկ բալնեոլոգ. ըմպելային, բարձրլեռնային կլիմայական առողջավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում, Երևանից 100 կմ հվ-արլ., Արփա գետի ավազանում, 2050-2120 մ բարձր, շրջապատված է սաղարթախիտ անտառներով և ալպյան մարգագետիններով: Կլիման չափավոր ցուրտ է՝ լեռնային զով ամառով: Հուլիսի միջին ջերմաստիճանը 16,30° C է, հունվարինը՝ -7°C (բացարձակ նվազագույնը՝ -30°C): Արևային ճառագայթումը բարձր է: Տարեկան տեղումները՝ մոտ 600 մմ. Հիմնադրվել է 1935-ին: Առողջարանի հանքային աղբյուրների և առողջարանային բուժման գիտ. հիմնավորման բնագավառում մեծ ներդրում ունեն Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք-Ադամյանը, Ա.Հակոբյանը, Տ. Մնացականովը, Գ. Մեդնիկյանը, Ա. Քաթանյանը, Ս. Միրզոյանը, Ռ. Ջանջուտովան, Ա. Դեմյոխինը, Վ. Աղեկյանը, Ս. Ճշմարիտյանը, Գ.Աղաջանյանը և ուր.:
Ջերմուկի բուժ. հիմն. գործոններն են կլիման և հանքային տաք ջրերը: Վերջիններիս հետազոտությամբ 1-ինն զբաղվել է Գ. Վոսկոբոյնիկովը (1830), համակարգված հետազոտություններն սկսվել Են 1925-ից (Կ. Պաֆենհոլց): Ջերմուկի բուժիչ ջրերն են՝ ածխաթթվական սիլիցիումային հիդրոկարբոնատասուլֆատային, նատրիում-կալցիում-մագնեզիումական հանքային ջրերը (քիմ. կազմով նման են ժելեզնովոդսկի և Կառլովի վարիի հանքային ջրերին): Բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժ. սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ. միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը:
Ջերմուկում գործում են Ա-ի ղեկավարման հանրապետ. խորհրդի ենթակայության «Գլաձոր» առողջարանը՝ 300 մահճակալով, պրոֆ. Գ.Աղաջանյանի անվ. № 3 առողջարանը՝ 120 մահճակալով և պոլիկլինիկայով, ՀՀ առողջապ. նախ-յան մոր և մանկան առողջարանը, «Նաիրի» գիտաբժշկ. առողջարար. կենտրոնը, «Երազ» ավտոգործարանի առողջարանը և այլ ենթակայությունների առողջարաններ ու պանսիոնատներ:
Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, հենաշարժ. օրգանների, երիկամների առանձին հիվանդություններով, շաքարախտով տառապողները: Բացի վերոհիշյալ խոշոր Ա-ից, ՀՀ տարածքում գործում են նաև հետևյալ Ա.՝
Աղվերան առողջավայրում գործում են տարբեր ենթակայության բազմաթիվ հանգստյան տներ, պանսիոնատներ, պրոֆիլակտորիումներ:
Արագածոտն առողջավայրում (Արագած լեռան հվ-արլ. լանջին) գտնվում է «Արագած» մանկ. առողջարանը, 1900 մ բարձր: Կլիման լեռնաանապատային է, ձմեռը՝ երկարատև, կայուն ձյունածածկով: Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5°-ից 10°C (նվազագույնը՝-35°C): Ամառը չափավոր տաք է (հուլիս-օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը՝ 15-18° C, առավելագույնը՝ 35°C):
Բուժ. գործոնը բարձրալեռնային կլիման է, բուժման մեթոդները՝ օդաարևաբուժությունը, բուժ. ֆիզկուլտուրան, զբոսանքները, խաղերը:
Մանկ. առողջարանում բուժվում են շնչառ. ոչ առանձնահատուկ հիվանդություններով տառապող 7-14 տարեկան երեխաները: Մարզում գործում է նաև ՀՀ առողջապ. նախ-յան «Օշական» մանկ. առողջարանը:
Լոռի առողջավայրում (Վանաձոր քաղաքի տարածքում) է «Հայաստան» առողջարանը: Գտնվում է Երևանից 130 կմ հս., Վանաձորի սաղարթավոր և փշատերև անտառներով շրջապատված գեղատեսիլ կիրճում: Ամառը տաք է (օգոստոսի միջին ջերմաստիճանը 18° C է), ձմեռը՝ ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6°C, բացարձակ նվազագույնը՝ -32° C): Տարեկան տեղումները՝