Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաղանթի ֆիզիոլոգ. վիճակի փոփոխություններ: Նախասինապսային թաղանթի շուրջը գտնվող և միջնորդանյութ պարունակող Ս-ային բշտիկները պատռվում են, և միջնորդանյութը լցվում է Սային ճեղքի մեջ, որի լայնությունը 20-50 նմ (1 նանոմետրը մետրի միլիարդերորդ մասն է) է: Այն լցված է բաղադրությամբ արյան պլազմա հիշեցնող միջբջջային հեղուկով: Ս-ային ճեղքից միջնորդանյութն անցնում է հետսինապսային թաղանթ: Դրանց փոխազդումից առաջանում է դրդում:

Այսպիսով, Ս-միջոցով դրդման հաղորդման մեխանիզմը պայմանավորված է հարևան բջջի հետսինապսային թաղանթի հետ միջնորդանյութի քիմ. փոխազդեցությամբ: Այս մեխանիզմի շնորհիվ դրդումը Ս-ի միջոցով հաղորդվում է միայն 1 ուղղությամբ, որոշ (Ս-ային) հապաղմամբ՝ նյարդավերջույթի թաղանթից անջատվելուց մինչև մկանաթելի կամ նյարդաբջջի թաղանթների հետ փոխազդելը միջնորդանյութի անցնելու համար անհրաժեշտ ժամանակաը:

Գոյություն ունեն նաև արգելակիչ Ս-ներ, որոնց միջոցով «վերանում» է դրդված վիճակը, և կանխվում նյարդաբջիջների գերդրդումը (տես Արգելակում):

Բոլոր Ս-ներն ունեն միևնույն կառուցվածքը, սակայն տարբեր են նյարդավերջույթներում առաջացող միջնորդանյութերով: Օրինակ՝ նյարդավերջույթներից մկանային բջիջներին դրդման հաղորդման ժամանակ արտադրվում է ացետիլխոլին, այն դեպքում, երբ կենտր. նյարդային համակարգի Ս-ներում, որտեղ հպումը տեղի է ունենում նյարդաբջիջների միջև, արտադրվում են իրենց ազդեցությամբ մասամբ տարբերվող միջնորդանյութեր (ացետիլխոլին, նորադրենալին, դոֆամին, սերոտոնին, հիստամին, գլիցին ևն):

Դրդումը բջջից բջիջ քիմ. նյութերի միջոցով հաղորդվող Ս-ից բացի, գոյություն ունեն նաև առանց միջնորդանյութերի մասնակցության, էլետր. հաղորդականության Ս-ներ: Դրդման այդպիսի հաղորդումը կոչվում է էֆապսային (կեղծ Ս-ային), իսկ հպումը՝ էֆապս: Էֆապսները բնութագրվում են Ս-ային ճեղքի գրեթե լրիվ բացակայությամբ, ուստի դրանցով դրդման հաղորդման ժամանակավոր հապաղումն աննշան է: Բջիջների միջև Ս-ային կապերը չափազանց կարևոր են նյարդաբջիջների ֆունկցիոնալ միավորման, դրդման ու արգելակման գործընթացների ուղղվածության ապահովման, հետևաբար՝ գրգռիչների նկատմամբ օրգանիզմի պատասխան հակազդեցության համար: Ս-ները նեյրոնների հաղորդակցման գլխ. ուղիներն են և ապահովում են նյարդային համակարգի ակտիվությունն ու ուղեղի ամբողջական գործունեությունը:

Սիներակներ, տես Երակներ հոդվածում:

Սիրտ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:

Սիրտանոթային համակարգ, մարդու և կենդանիների օրգանիզմի համակարգ, որը թթվածին ու սննդարար նյութեր է մատակարարում օրգաններին, հյուսվածքներին և հեռացնում է կենսագործունեւոթյան արգասիքները:

Բաղկացած է սրտից և արյունով լցված արյունատար անոթներից: Ս.հի մեջ է մտնում նաև ավշային համակարգը: Սրտի աշխատանքի շնորհիվ արյունը գտնվում է անընդհատ շարժման կեջ: Արյունատար անոթները (նկ. 1) բաժանվում են զարկերակների, զարկերակիկների, մազանոթների և երակների: Զարկերակներն արյունը սրտից տանում են դեպի հյուսվածքները: Դրանք ճյուղավորվում են ավելի մանր անոթների՝ զարկերակիկների, որոնք իրենց հերթին, աստիճանաբար բարակելով, առաջացնում են մանրագույն մազանոթների համակարգ: Մազանոթներից սկսվում են մանր երակները, որոնք, աստիճանաբար միաձուլվելով, ավելի խոշորանում են: Դեպի սիրտ արյունը հոսում է ամենախոշոր երակներով: Որևէ օրգանի միջով հոսող արյան քանակը կարգավորվում է զարկերակիկների միջոցով, որոնք «արյունատար համակարգի ծորակների» յուրահատուկ դեր են կատարում: Ըստ օրգանի պահանջի՝ զարկերակիկները կարող են նեղանալ կամ լայնանալ և փոխել արյունամատակարարումը: Ս.հ. ապահովում է արյան շրջանառությունը, որն անհրաժեշտ է փոխադրական ֆունկցիայի կատարման համար, հյուսվածքներին սննդարար նյութեր ու թթվածին հասցնելու և փոխանակության արգասիքների ու ածխաթթու գազի հեռացման համար: Բացի այդ, տեդափոխելով հորմոններ, ֆերմենտներ և այլ նյութեր, արյունը միավորում է օրգանիզմը որպես մի ամբողջություն՝ մասնակցելով նրա ֆունկցիաների քիմ. (հումորալ) կարգավորմանը: Արյան շրջանառության համակարգի կենտրոնում գտնվում է սիրտը, որից սկսվում են արյան մեծ և փոքր շրջանառությունները (նկ. 2): Արյան փոքր շրջանառությունն սկսվում է թոքային ցողունով, որը դուրս է գալիս սրտի աջ փորոքից: Արյունը հասցվում է թոքային մազանոթների համակարգ, որտեղ տալիս է ածխաթթու գազը, հարստանում թթվածնով և երակայինից