550-600 մմ, արևափայլքի տևողությունը՝ 2011 ժ:
Բուժիչ միջոցներն են ածխաթթվաքլորիդասուլֆատահիդրոկարբոնատային-կալցիում-մագնեզիում-նատրիումային «Լոռի» հանքային ջուրը, օդաարևաբուժությունը, տորֆաբուժությունը, պարաֆինաբուժությունը ևն: Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի խանգարումները, հենաշարժ. օրգանների և կանանց սեռ. օրգանների առանձին հիվանդությունները: 1998-ին մարզի տարածքում գործել են նաև ՀՀ առողջապ. նախ-յան «Սոճուտ» և «Օձուն» մանկ. առողջարանները, Հայառողջավայրխորհրդի «Լոռի» հանգստյան տունը:
Նորք առողջավայրում (Երևանի տարածքում) գտնվում է «Նարինե» մանկ. «Ջերմուկ» առողջարանը, 1050 մ բարձր: Բուժման համալիրում ուշադրություն է հատկացվում առանձնահատուկ մեթոդներին, կիրառվում են ինհալացիաներ (բուժիչ դեղաբույսերով և հանքային ջրերով), ֆիզիոթերապիա, բուժ. ֆիզկուլտուրա, մերսում, օդաարևաբուժություն՝ զուգակցված բուժ. սննդի հետ: Բուժվում են թոքերի քրոնիկ, ոչ տուբերկուլոզային հիվանդություններով և բրոնխային հեղձուկով տառապող 3-14 տարեկան երեխաները:
Սևանա լճի լողափ առողջավայրում (Սևանա լճի հս-արլ. ափին) տարածված է Հայառողջավայրխորհրդի «Արևիկ» առողջարանը, Երևանից 20 կմ հս., 1910 մ բարձր: Ձմեռը չափավոր ցուրտ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6° C, նվազագույնը՝ -25° C), ամառը՝ արևոտ (հուլիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը՝ 16°C, առավելագույնը՝32° C): Տարեկան տեղումները՝ 450 մմ, արևափայլքի տևողությունը՝ 2800 ժ:
Բուժիչ միջոցներն են ջրաբուժությունը, էլեկտրալուսաբուժությունը, պարաֆինաբուժությունը, բուժ. ֆիզկուլտուրան, մերսումը, պսիխոթերապիան ևն: Բուժվում են արյան շրջանառության հիվանդություններով, նյարդային համակարգի և շնչառության օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները: Գործում է ամբողջ տարին:
Գործում են նաև ՀՀ առողջապ. նախ-յան «Նաիրի» գիտաբժշկ. առողջարար. կենտրոնը (նախկինում՝ «Կապուտակ Սևան» առողջարանը), գրողների միության «Սևան-2» և «Մարտունի» հանգստյան տները:
ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐ, բուժկանխարգելիչ հիմնարկներ, որտեղ բուժման համար օգտագործում են հիմնականում բնական բուժիչ միջոցները (կլիմա, հանքային ջրեր, բուժիչ ցեխեր, ծովային լոգանքներ), ինչպես նաև ֆիզիոթերապիան, բուժ. ֆիզկուլտարան և ռացիոնալ սնունդը: Ա. կազմակերպվում են բարենպաստ կլիմայական, լանդշաֆտային և սանհիգիենային պայմաններով օժտված առողջավայրերում և քաղաքամերձ գոտիներում (տեղական Ա.): Արդ. ձեռնարկություններում աշխատողների համար կազմակերպվում են առողջարան-պրոֆիլակտորիումներ, որտեղ բանվորներն ու ծառայողները, առանց արտադրությունից կտրվելու, ստանում Են առողջարանային բուժում: Ա. լինում են մեծերի և երեխաների, դեռահասների, մոր ու մանկան: Ըստ բժշկ. պրոֆիլի՝ Ա. նախատեսվում են տուբերկուլոզով, արյան շրջանառության, մարսողության, շնչառության, նյարդային, ներզատիչ համակարգերի, հենաշարժ. ապարատի հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով հիվանդների համար: Ա. լինում են մասնագիտացված, միապրոֆիլ, բազմապրոֆիլ:
Հիվանդների բժշկ. ընտրությունը կատարում են բուժող բժիշկը և բաժնի վարիչը կամ բուժկանխարգելիչ հիմնարկի գլխ. բժիշկը՝ համաձայն հիվանդներին առողջարան ուղարկելու կանոնների: Դեռահասներին Ա. են ուղարկում նույն կարգով՝ բուժկանխարգելիչ հիմնարկի բաժնի վարիչի մասնակցությամբ: Ա-ում հիմնականում բուժվում են հիվանդությունների սկզբն. ձևերով, հիվանդանոցային բուժում չպահանջող քրոնիկ. հիվանդություններով տառապողները, ինչպես նաև հիվանդություններից և վիրահատություններից հետո ապաքինվողները: Ա. չի թույլատրվում վարակիչ հիվանդություններով հիվանդներին, ախտաբան. հղիությամբ կանանց՝ բոլոր ժամկետներում, բնականոն հղիության ժամանակ՝ սկսած 26-րդ շաբաթից և երեխային կրծքով կերակրելու շրջանում: Առողջարանաառողջավայրային բուժման ընտրության համար, նախատեսված կանոնների համաձայն, կան նաև այլ հակացուցումներ: Տեղական Ա. ուղարկում են ծանր հիվանդություններ և վիրահատություններ կրած կամ որոշակի առողջավայրերի կլիմայական պայմանները չհանդուրժող հիվանդներին: Տեղական շատ Ա. բուժման արդյունավետության տեսակետից չեն զիջում հանրահայտ Ա-ին:
Մանկական Ա. հիվանդ երեխաների համալիր բուժման, քրոնիկ. հիվանդությունների կանխարգելման կարևոր օղակ են: Երեխաներին Ա. են ուղարկում որոշակի ցուցումների համաձայն, որոնք հաստատում է բժիշկը: Երեխային տրվում է առողջարանաառողջավայրային փոխանակման քարտ: Գոյություն ունեն ռևմատիզմով, տուբերկուլոզով, հենաշարժ., շնչառ. համակարգերի ոչ տուբերկուլոզային, մարսողության օրգանների, նյարդահոգեբուժ., երիկամների, միզուղիների, մաշկային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով, ոսկրածուծաբորբով (օստեոմիելիտ), ռևմատոիդ հոդաբորբով, դիզենտերիայով հիվանդների բուժման համար նախատեսված Ա.: Գործում են մոր և մանկան Ա.՝ 4-14 տարեկան երեխաների համար:
Մանկ. տեղական Ա-ում ընդունում են 1-14 տարեկան երեխաներին: Հենաշարժ. համակարգի խանգարումներով, այդ