է բուժումը, քանի որ սրտի բնականոն աշխատանքի և արյան շրջանառության վերականգնումը սկզբն. շրջանում ավելի հեշտ է, և ավելի քիչ դեղորայք է պահանջվում, քան լավ արտահայտված ախտանշանների դեպքում:
Սրտային անբավարարության 1-ին ախտանշանը հևոցն է, որն ախտաբան. է համարվում, եթե զգացվում է ֆիզ. լարվածության դեպքում (նախկինում չառաջացած): Այսպիսով, եթե չափավոր կամ ոչ մեծ ֆիզ. լարվածության դեպքում մարդը շնչում է այնքան հաճախ և դժվար, ինչպես զգալիորեն ավելի մեծ բեռնվածության դեպքում, ապա այդ անհամապատասխանությունը հիմք է տալիս կասկածել, որ հևոցը կապված է հիվանդության հետ: Հետևաբար, պետք է անհապաղ դիմել բժշկի: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ հևոցը սրտի անբավարարության կանգային փուլի նշան է, ուստի՝ հիվանդության 1-ին, բայց ոչ ամենավաղ ախտանշաններից: Ամենավաղ ախտանշանները հայտնաբերվում են դժվարությամբ և այնքան էլ հավաստի չեն:
Սրտային անբավարարության կանգային փուլը միշտ ուղեկցվում է հյուսվածքներում և օրգաններում արյան հոսքի դանդաղումով: Դա հանգեցնում է հյուսվածքներում հեղուկի (ջրի) կուտակման, որը դրսևորվում է սկզբում հիվանդի մարմնի քաշի նկատելի ավելացումով, այնուհետև՝ ոտքերի կամ իրանի հյուսվածքների այտուցներով: Միաժամանակ նկատվում է մաշկի տարբեր հատվածների և տեսանելի լորձաթաղանթների կապտություն: Օրգանիզմում ջրի կուտակման գործընթացում վճռական դեր ունի երիկամների կողմից նատրիումի աղերի արտազատման կասեցումը, որը տեղի է ունենում սրտի աշխատանքի անբավարարության 1-ին ախտանշանների դեպքում: Այդ պայմաններում սննդի հետ ստացվող կերակրի աղի սովոր. քանակն օրգանիզմում ստեղծում է ավելցուկ, որը հանգեցնում է այտուցների առաջացման կամ դրանց արագ ու զգալի մեծացման:
Սրտային անբավարարության բուժումը հաջող ընթացք է ունենում՝ բժշկին՝ հիվանդի ակտիվ ու գիտակից աջակցության դեպքում: Ոչ մի դեղորայք չի կարող փոխարինել բժշկի հանձնարարած ռեժիմին ու սննդակարգին: Բուժումն սկսվում է ֆիզ. բեռնվածության իջեցումով և կերակրի աղի զգալի սահմանափակմամբ, իսկ օրվա ընթացքում ընդունվող հեղուկի ծավալը կարող է պահպանվել 1,2-1,5 լ սահմաններում: Ջրի և հանքային աղերի հավասարակշռության շեղումների փոխհատուցման նպատակով կիրառում են միզամուղ դեղանյութեր և անհրաժեշտ աղերի (հիմնականում՝ կալիումի) լրացուցիչ քանակ: Երբեմն նշված միջոցները բավարար են լինում հևոցի, մաշկի կապտության, այտուցների վերացման կամ արյան շրջանառության փոխհատուցման համար: Հաճախ հարկ է լինում այդ միջոցառումները լրացնել դեղորայքով (միայն բժշկի նշանակած): Եթե սրտամկանի ախտահարումը, որը հանգեցրել է նրա կծկող, ֆունկցիայի անբավարարության, կապված է սրտի քրոնիկ. հիվանդության հետ, ապա բուժումը չպետք է դադարեցնել (այդ թվում՝ դեղանյութերի ընդունումը) արյան շրջանառության փոխհատուցման առաջացումից անմիջապես հետո, այլ, ընդհակառակը, պետք է խստորեն հետևել բժշկի խորհրդին և ամեն օր ընդունել փոքր չափաքանակով անհրաժեշտ դեղանյութեր:
Սնման և ֆիզ. ակտիվության խելամիտ ռեժիմի հետ անընդհատ դեղորայքային բուժումը հիվանդության կրկնությունների կանխման լավագույն միջոց է:
Սուր սրտային անբավարարությունը ծանր, բայց հազվադեպ հանդիպող ձև է: Այն դրսևորվում է շնչարգելության (սրտային հեղձուկի) անսպասելի և հանկարծակի նոպայով (ավելի հաճախ՝ գիշերը) և պահանջում է շտապ բժշկ. օգնություն: Մինչև բժշկի գալը հիվանդը պետք է հանգիստ նստի հարմար դիրքով (օրինակ՝ բազկաթոռին), լեզվի տակ դնի նիտրոգլիցերին, ընդունի կորվալոլի կամ վալոկորդինի տիպի դեղորայք: Եթե շնչարգելությունն ուժեղանում է, առաջանում է հեռվից լսելի խզզոց կրծքավանդակում կամ բերանից փրփուրի արտադրություն, ապա կարելի է ենթադրել թոքերի այտուցի առաջացման մասին:
Ս.հ-ի հիվանդությունների կանխարգելումը բաղկացած է համալիր (որոնք ընդհանուր են հիվանդությունների գրեթե մեծամասնության համար) և որոշ լրացուցիչ (մասնավոր) միջոցառումներից:
Մարդու հաս. զարգացման ամբողջ ընթացքում նրա կենսբ. բնույթը, ինչպես նաև Ս.հ. էականորեն չեն փոխվել: Ժամանակակից մարդու արյան շրջանառության համակարգը, ինչպես և նրա հեռավոր նախնիներինը, երբ պահանջվում էր մկանային ուժի անընդհատ ծախսում՝ տեղափոխությունների, սնունդ հայթայթելու, վտանգի դեմ պայքարելու, ապաստարան ստեղծելու համար, նախատեսված է ակտիվ, շարժուն կենսակերպի համար: Մինչդեռ 20-րդ դ. մարդկանց մեծամասնության, հատկապես քաղաքաբնակների վարած կենսակերպի դեպքում, արտադրության բարձր տեխ. հանդերձվածության, բնակարանների հարմարավետության, լավ զարգացած տրանսպորտի պայմաններում մարդու մկանային ակտիվությունը խիստ նվազել է, որը միանգամայն անհարիր է նրա՝ որպես կենսբ. էակի համար:
Գիտ. հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև անբավարար մկանային ակտիվությունը (թերշարժունությունը) բացասաբար է ազդում առողջության վրա: Վատ զարգացած մկանունքը մարդուն դարձնում է ոչ միայն ֆիզիկապես թույլ, այլև ոչ դիմացկուն բակտերիային և վիրուսային հիվանդությունների նկատմամբ: Դրա հետևանքով բավականին մեծանում է սրտի բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բացի այդ, թերշարժուն կենսակերպ ունեցող մարդիկ հաճախ տառապում են ճարպակալումով, քանի որ մկանային հյուսվածքի ծավալի փոքրացումը հաճախ փոխարինվում է ճարպային հյուսվածքի ավելացմամբ: Ճարպակալումը զգալիորեն բարձրացնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը:
Ս.հ-ի բազմամյա թերբեռնվածությունը հանգեցնում է նրա հնարավորությունների նվազեցման: Ցածր շարժող. ակտիվություն ունեցող մարդկանց համար նույնիսկ սովոր. ֆիզ. բեռնվածությունը դժվար տանելի է, իսկ նրանց հակազդեցությունները՝ հուզ. լարվածության հանդեպ խիստ արտահայտված, երկարատև, որը ախտաբան. հատկություն է դառնում: Այդպիսի իրավիճակում իրական նախադրյալներ են ստեղծվում աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության առաջացման համար: Բայց թերշարժունությունը չի առաջացնում նշված հիվանդությունները: Սակայն շատ հաճախ դառնում է 1-ին և վճռական օղակը՝ փոխադարձ պայմանավորված գործընթացների շղթայում, որոնք նպաստում են հիվանդությունների զարգացմանը՝ օրգանիզմում ստեղծելով դրանց նպաստող պայմաններ: Պետք է նշել, որ Ս.հ-ի և 1-ին հերթին սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վրա բացասաբար են ազդում վնասակար սովորությունները, 1-ին հերթին՝ ծխելը:
Ակտիվ մկանային գործունեությունը և չափավոր շարժունությունը Ս.հ-ի հիվանդությունների կանխարգելման ամենակարևոր գործոնն են: Շարժող. ակտիվությունը և մարզվածությունը բավական չեն, բայց պաշտպանում են շատ հիվանդություններից (նույնիսկ ժառանգ. նախատրամադրվածություն ունեցող): Պետք է զգուշանալ նաև չափից ավելի ինքնամարզումից (օրինակ՝ վազքից), տարբեր