- յին համակարգի ֆունկցիաները, ամրապնդում հենաշարժ. ապարատը, դաստիարակում տոկունություն: Հակառակորդին խոցելու համար կտրուկ և արագ տեղաշարժերը մրցահրապարակում բավականին մեծ բեռնվածություն են օրգանիզմի համար, որը պայմանավորված է մարտի լարվածությամբ և տևողությամբ, մարզիկի մարզվածությամբ ևն: Ս-ի մրցումները մեծ բեռնվածություն են ստեղծում նաև կենտր. նյարդային համակարգի համար: Երեխաները Ս-ի պարապմունքներին կարող են մասնակցել 10 տարեկանից: Վնասվածքների կանխարգելման համար անհրաժեշտ են պաշտպան. հարմարանքներ (դիմակ, ձեռնոց, ցանցապատ սաղավարտ) և սարքին զենք: Ս-ի պարապմունքների ժամանակ բժշկական հսկողությունը պարտադիր է:
ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սուր շնչառ. վիրուսային վարակներ: Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունների ընդհանուր անվանումը: Ս.շ.հ-ով ավելի շատ հիվանդանում են երեխաները: Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը: Ս.շ.հ-ից են նաև հարգրիպային, ադենովիրուսային, ռինովիրուսային, շնչառասինցիտիալ և այլ վարակներ:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ) լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք: Հարուցիչներն արտադրում են օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող նյութեր՝ էնդոտոքսիններ: Կարող են վարակվել նաև կենցաղային իրերից (սպասք, սրբիչ, խաղալիք ևն):
Հաճախ գրանցվում են Ս.շ.հ-ի առանձին դեպքեր, սակայն այն կարող է ընդգրկել նաև բնակչության խմբեր (տես Համաճարակ):
Ադենովիրուսային վարակ: Ադենովիրուսները կայուն են հակաբիոտիկների հանդեպ, լավ են պահպանվում ցածր ջերմաստիճանի պայմաններում: Ոչնչանում են անդրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի և ֆենոլի (5 %-ա
- դանում են բոլոր եղանակներին:
Ադենովիրուսները թափանցելով օրգանիզմ՝ 3-14 օր (միջինը 5 օր) հիվանդագին նշաններ չեն առաջացնում (գաղտնի շրջան): Վարակն ընթանում է տարբեր ձևերով: Սովորաբար այն սկսվում է աստիճանաբար. ինքնազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս թունավորման ախտանշաններ՝ բարձրանում է ջերմաստիճանը, նկատվում են թուլություն, գլխացավ, երբեմն՝ սրտխառնոց, փսխում: Հնարավոր է նաև հիվանդության հանկարծակի սկիզբ՝ ինչպես գրիպի ժամանակ: Երբեմն ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է հարբուխով (սովորաբար համառ և երկարատև), նկատվում է կոպերի կարմրություն, աչքերում՝ օտար մարմնի զգացում, արցունքահոսություն, կլման ժամանակ՝ ցավ: Այլ դեպքերում հնարավոր են տանջող, չոր, այսպես կոչված, հաչոցանման հազ, ձայնի խռպոտում, օդի անբավարարության զգացում (տես Կրուպ, կեղծ): Երբեմն լինում են ստամոքսաղիքային համակարգի արտահայտված խանգարումներ (որովայնի ցավեր, հեղուկ կղանք): Որպես կանոն՝ հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում: Բուժում է բժիշկը: Երեխաների կյանքի 1-ին տարում հիվանդությունը կարող է ընթանալ թոքերի ախտահարումով (ադենովիրուսային թոքաբորբ): Հիվանդությունն սկսվում է աստիճանաբար, ջերմաստիճանի բարձրացմամբ՝ մինչև 37,2-37,5°C, թեթև հարբուխով և հազով: Այնուհետև ինքնազգացողությունն արագ վատանում է, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39—40°C, հազը սաստկանում է, շնչառությունը՝ դժվարանում, հնարավոր են փսխում, լուծ: Ադենովիրուսային թոքաբորբով երեխաների բուժումը հիվանդանոցային է:
Հարգրիպների հարուցիչները հարգրիպային վիրուսներն են, որոնք իրենց ակտիվությունը կորցնում են սենյակային ջերմաստիճանում (մի քանի ժ-ից), սակայն լավ են պահպանվում 4°C ջերմաստիճանում: Բոլոր եղանակներին հանդիպում են հիվանդության եզակի դեպքեր, իսկ ցուրտ եղանակներին մանկ. հիմնարկներում լինում են համաճարակային բռնկումներ:
Գաղտնի շրջանը 1-7 օր է: Հիվանդությունն սկսվում է թուլությամբ, թեթև հարբուխով և հազով, ջերմաստիճանը կարող է թեթևակի բարձրանալ: Այնուհետև ի հայտ են գալիս ձայնի խռպոտում, կոկորդում քերծման զգացում, կոշտ հազ: 1-3 տարեկան երեխաների կոկորդի լորձաթաղանթի
- բուժումը կատարվում է տնային պայմաններում կամ հիվանդանոցում:
Ռինովիրուսային վարակ: Հարուցիչները ռինովիրուսներն են, որոնք 2 ժ դիմանում են 50°C ջերմաստիճանի պայմաններում, լավ են պահպանվում 4°C-ում և սառեցրած վիճակում: Հիվանդությունը եզակի դեպքերով հանդիպում է բոլոր եղանակներին, համաճարակ չի լինում:
Գաղտնի շրջանի միջին տևողությունը 2-3 օր է: Նկատվում են թուլություն, գլխացավ, հարբուխ՝ դեղնականաչավուն, լորձաթարախային արտադրությամբ, հազ: Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ: Նորածինները և կրծքի երեխաները շատ ընկալունակ են հարուցիչների նկատմամբ, հիվանդության ընթացքը ծանր է, հնարավոր են բարդություններ՝ թոքերի և միջին ականջի բորբոքումներով:
Շնչառասինցիտիալ վարակի հարուցիչը շնչառասինցիտիալ վիրուսն է, որն արագ ոչնչանում է սենյակային ջերմաստիճանում: Գաղտնի շրջանը 3-7 օր է: Հիվանդությունը սովորաբար սկսվում է աստիճանաբար՝ թուլությամբ, ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ: Բրոնխաբորբով բարդանալու դեպքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39°C, առաջանում են հազ, հարբուխ, երբեմն՝ կրուպ: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ հաճախ լինում է թոքերի ծանր բորբոքում:
Բուժումը և կանխարգելումը: Ս.շ.հ. տնային պայմաններում բուժելիս հիվանդին պետք է մեկուսացնել առանձին սենյակում: Ընտանիքի անդամները և հիվանդին խնամողները պետք է կրեն (թանզիֆե կամ պատրաստի) պաշտպան. դիմակ, կանոնավոր օդափոխեն սենյակը և փոխեն անկողնու սպիտակեղենը, առանձնացնեն հիվանդի սպասքը: Հիվանդի սենյակի հատակը և կահույքը պետք է մաքրել խոնավ շորով՝ օրը 2 անգամ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանալիս նրան լավ ծածկել, կիտրոնով, մորիով տաք թեյ տալ (որքան հնարավոր է շատ հեղուկներ՝ թեյ, օշարակ, կոմպոտ, հյութ խմեցնել): Սնունդը պետք է լինի դյուրամարս և սպիտակուցներով հարուստ (արգանակ, մսի և ձկան կոտլետներ, կաթնաշոռ, բանջարեղեն, միրգ): Հատուկ դեղանյութ է լեյկոցիտային ինտերֆերոնը, որը պետք է կաթեցնել 2-3 օր (1-2 ժ մեկ)՝ յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ:
Ընտանիքի անդամներին նույնպես պետք է օրը 2-3 անգամ (6 ժ մեկ) յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ ինտերֆերոն կաթեցնել: