Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վ.հ-ի հարուցիչները փոխանցվում են շրջակա միջավայրի տարբեր տարրերով: Օրինակ՝ աղիքային Վ.հ-ի (բծավոր տիֆ, որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա ևն) հարուցիչները փոխանցվում են ջրի, սննդամթերքի, ինչպես նաև ճանճերի միջոցով, օդակաթիլային Վ.հ-ի (գրիպ, կարմրուկ, դիֆթերիա) հարուցիչներն առավելապես փոխանցվում են օդով (հազալիս, փռշտալիս, խոսելիս), արտաքին մաշկածածկույթների (մաշկ, տեսանելի լորձաթաղանթներ) Վ.հ-ի (մաշկի սնկիկային հիվանդություններ ևն) հարուցիչները հիվանդ մարդուց կամ կենդանուց փոխանցվում են անմիջական շփման կամ խնամքի առարկաների միջոցով, արյունային վարակները (բծավոր և հետադարձ տիֆեր, տզային և մոծակային ուղեղաբորբեր, մալարիա ևն) մարդուց (կենդանուց) մարդուն են փոխանցվում արյունածուծ հոդվածոտանիների՝ ոջիլների (տես Ոջլոտություն), մոծակների, տզերի, մժեղների, շնաճանճերի (տես Զազիրք) միջոցով:

Այնպիսի բացասական գործոններ, ինչպիսիք են սովը, միատեսակ անկանոն սնունդը, սննդում վիտամինների, սպիտակուցների անբավարարությունը, գերհոգնածությունը, գերտաքացումը, գերսառեցումը, ճիճվային և այլ հիվանդություններ, թուլացնում են օրգանիզմը, նպաստում հիվանդության ընթացքի ծանրացմանը և բարդությունների առաջացմանը:

Վ.հ. բաժանվում են անթրոպոնոզների և զոոնոզների: Անթրոպոնոզները հատուկ են միայն մարդկանց, մարդը վարակվում է միայն մարդուց (որովայնային տիֆ, դիզենտերիա, խոլերա, դիֆթերիա, կարմրուկ ևն): Զոոնոզները կենդանիների հիվանդություններ են, որոնցով կարող են հիվանդանալ նաև մարդիկ: Դրանց հարուցիչները մարդուն փոխանցվում են տարբեր ճանապարհներով. հիվանդ կենդանիների հետ շփվելիս՝ վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով (սիբիրյան խոց, խլնախտ, դաբաղ), հիվանդ կենդանիների կծելուց (կատաղություն), արյունածուծ միջատների և տզերի խայթոցից:

Վ.հ-ի առաջացման ընթացքում տարբերում են գաղտնի կամ թաքնված շրջան (տես Գաղտնի շրջան), նախանշանային (պրոդրոմալ) շրջան, հիմն. դրսևորումների շրջան, հիվանդության մարման և առողջացման շրջան (ռեկոնվալեսցենցիա):

Հիմն. դրսևորումների շրջանում ի հայտ են գալիս ինչպես ընդհանուր ախտանշաններ, որոնք բնորոշ են շատ Վ.հ-ին

        • քանչյուր վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (օրինակ՝ կղման հաճախացում, կեղծ նքոցներ, լորձային կամ արյունային հեղուկ կղանք՝ դիզենտերիայի ժամանակ): Վ.հ-ի մարման շրջանում նրա ախտանշանները նվազում կամ լրիվ անհետանում են, ջերմաստիճանն աստիճանաբար կամ կտրուկ իջնում է, սկսվում է առողջացումը, երբեմն հիվանդության ընթացքը դառնում է ձգձգվող (երբեմն կրկնություններով, սրացումներով) կամ քրոնիկ.:

Առողջացման շրջանում, չնայած հիվանդության կլինիկ. ախտանշանների անհետացմանը, ախտահարված օրգաններում կարող են պահպանվել փոփոխություններ. օրինակ՝ դիզենտերիայի ժամանակ հաստ աղիքի ախտահարված լորձաթաղանթի վերականգնումը տեղի է ունենում 1 ամսից ոչ շուտ, իսկ կլինիկ. առողջացումը կարող է կատարվել մի քանի օր անց: Մի շարք Վ.հ-ի ժամանակ հիվանդության կլինիկ. դրսևորումների անհետանալուց հետո հարուցիչները կարող են մնալ օրգանիզմում (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն) և արտազատվելով շրջապատող միջավայր՝ վարակել առողջ մարդկանց: Հաճախ Վ.հ-ից հետո այդ հիվանդության հանդեպ ձևավորվում է անընկալություն (տես Իմունիտետ):

Բուժումն իրականացվում է Վ.հ-ի հիվանդանոցներում կամ հիվանդանոցների վարակիչ բաժանմունքներում, առանձին դեպքերում (օրինակ՝ սուր շնչառական հիվանդություններ)՝ նաև տանը: Նման դեպքում պարտադիր պայման է հակահամաճարակային ռեժիմի խստորեն պահպանումը: Ժամանակակից դեղանյութերն ապահովում են հիվանդի համալիր բուժումը՝ հաշվի առնելով նրա անհատ. առանձնահատկությունները և հիվանդության ընթացքի յուրահատկությունը: Մի շարք Վ.հ-ի ժամանակ ճիշտ կազմակերպված խնամքը (տես Հիվանդի խնամք, վարակիչ հիվանդությունով հիվանդի խնամքի առանձնահատկությունը) և նպատակահարմար սնունդը կարևոր նշանակություն ունեն որոշ Վ.հ-ի (գրիպ, դիզենտերիա, սուր շնչառ. հիվանդություններ) համար:

Զոոնոզների կանխարգելման նպատակով հայտնաբերում և մեկուսացնում կամ սպանում են հիվանդ կենդանիներին, կատարում անասնագոմերի վարակազերծում, պայքար կրծողների (տես Կրծողների ոչնչացում), արյունա

Աղիքային Վ.հ-ի կանխարգելման համար իրականացնում են հիվանդների և բակտերիակիրների հայտնաբերման, մեկուսացման և բուժման միջոցառումներ, պայքար ճանճերի դեմ:

Անհրաժեշտ է պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման ու տեղափոխման կանոնները, խստորեն կիրառել անձնական հիգիենայի կանոնները, մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ, կաթը եռացնել, խմել միայն վարակազերծած (եռացրած) ջուր: Օդակաթիլային վարակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է մեկուսացնել հիվանդին, կատարել բնակարանի խոնավ մաքրում և օդափոխություն: Հիվանդներին խնամելիս պետք է օգտվել 4 շերտ թանզիֆե դիմակից, հիվանդը խոսելիս, հազալիս, փռշտալիս քիթն ու բերանը պետք է փակի թաշկինակով:

Արյունային Վ.հ-ի կանխարգելման նպատակով հայտնաբերում և մեկուսացնում են հիվանդներին (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների), հիվանդների հետ շփված անձանց վրա սահմանում են հսկողություն, կազմակերպում են պայքար միջատների դեմ, կիրառում նրանց խայթոցներից պաշտպանող միջոցներ (ցանցեր, առագաստներ, հատուկ հագուստ) և վանող նյութեր:

Արտաքին մաշկածածկույթների Վ.հ-ի կանխարգելման համար հարկավոր է պահպանել անձն. հիգիենայի կանոնները (առանձին անկողին, ներքնաշոր, սրբիչ ևն): Սիբիրյան խոցի, խլնախտի և այլ Վ.հ-ի ժամանակ կարևոր նշանակություն ունեն սան-անասնաբուժ. միջոցառումները: Շատ Վ.հ-ի կանխարգելման նպատակով կատարում են կանխարգելիչ պատվաստումներ:

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿ, մտնում է քաղաքային պոլիկլինիկաների և կենտր. մարզային հիվանդանոցների կազմի մեջ և իրականացնում է կազմակերպամեթոդ., խորհրդատվական-ախտորոշիչ, բուժ. աշխատանքներ, որոշ վարակիչ հիվանդություններ կրած, քրոնիկ. հիվանդություններով տառապող և բակտերիակիր (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն) անձանց դիսպանսերային հսկողություն: Վ.հ.ա. ունի առանձին մուտք, հիվանդների ընդունարան և բուժարարողությունների առանձնասենյակ՝ զուգարանով: Քրոնիկ. հիվանդների ընդունումն ու խորհրդատվությունը, հիվանդների և