այն ժամանակամիջոցը, որի ընթացքում կարելի է ցույց տալ արդյունավետ բժշկ. օգնություն:
Օրգանիզմի վերակենդանացման հաջորդ փուլը պետք է շարունակի շտապ օգնության արտագնա բրիգադը, կամ պետք է կատարվի հիվանդանոցային պայմաններում: Այդ բրիգադի կարևորագույն խնդիրներն են կարևոր կենսական օրգանների ֆունկցիաների խանգարման պատճառների ու խորության բացահայտումը, շնչառության և արյան շրջանառության մահացու խանգարումների վերացումը:
Բուժախտորոշիչ սարքերի օգտագործումը հնարավորություն է տալիս ցույց տալ որակյալ բուժօգնություն, որը ներառում է շնչառ. ուղիների անցանելիության ապահովումը (այդ թվում՝ շնչափողի ինտուբացիան, իսկ անհրաժեշտության դեպքում՝ շնչափողահատումը), ապարատային արհեստ. շնչառությունը, արդյունավետ ցավազրկումը, սրտի էլեկտրախթանումը և նպատակաուղղված դեղորայքային բուժումը:
ՎԵՐԼՈՒԾԻՉՆԵՐ, անալիզատորներ, մարդու և կենդանիների մասնագիտացված նյարդային գոյացությունների համակարգ: Վ. ընկալում են շրջակա միջավայրում և օրգանիզմում տեղի ունեցող երևույթները և մշակում ստացված ինֆորմացիան:
Արտաքին և ներքին գրգիռների ընկալումն սկսվում է ընկալիչներում՝ զգացող (աֆերենտ) նյարդերի վերջույթներում: Ընկալիչները գրգռող ազդեցության էներգիան վերածում են նյարդային ազդակների, որոնք այնուհետև նյարդային համակարգի հաղորդիչ ուղիներով հաղորդվում են Վ-ի կենտր. բաժիններ և գլխուղեղի կեղևի տարբեր հատվածներ: Վ-ի հիմն. մասն ինֆորմացիան ընկալում է շրջակա միջավայրից: Դա, այսպես կոչված, արտաընկալիչային Վ. են (օրինակ՝ լսողության, տեսողության, հոտառության, համի, շոշափման): Մյուս Վ. (ներքին ընկալիչներ) հսկում են օրգանիզմի ներքին միջավայրի վիճակը: Դրանց են ենթարկվում անդաստակային, հենաշարժ. ապարատները, արյան ճնշման մակարդակը ևն:
Վ-ի միջոցով գլխուղեղը մշտապես ճշգրիտ և մանրամասն ինֆորմացիա է ստանում ինչպես օրգանիզմից դուրս, այնպես էլ նրա ներսում կատարվող կենսբ. շատ կարևոր երևույթների վերաբերյալ և դրանց համապատասխան տալիս անհրաժեշտ հրամաններ:
- լում և նախն. վերլուծություն, ու կենտր. բաժին (համապատասխան կենտրոնները), որտեղ կատարվում է գրգիռների ավելի նուրբ, կատարյալ և վերջն. վերլուծություն, համադրում, որի հետևանքով մշակվում է օրգանիզմի հակազդեցությունը: Վ. ունեն ներկայացուցչություն, որի մակարդակը որքան բարձր է, այնքան նյարդային համակարգի շատ տարրեր են այնտեղ առկա: Նյարդային տարրերի նվազագույն քանակը գտնվում է ընկալիչների մակարդակում, առավելագույնը՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում, որի պատճառով էլ կենտր. նյարդային համակարգի բարձրագույն բաժինները կարող են իրականացնել ստացված ինֆորմացիայի ավելի նուրբ և բարդ վերլուծություն: Վ-ից յուրաքանչյուրը կենտր. նյարդային համակարգի բոլոր մակարդակներում ունի իր ներկայացուցչության որոշակի գոտին, որով ապահովվում է տարբեր Վ-ի ավելի սերտ փոխներգործությունը, հետևաբար և ընկալվող ինֆորմացիայի ավելի ամբողջական վերլուծությունը և արտաքին աշխարհի ավելի լրիվ պատկերի (կերպարի) ստեղծումը: Վերլուծության և սինթեզի միասնությունն է, որ ապահովում է ռեալ իրականության հետ պատկերացումների համապատասխանությունը: Օրինակ՝ ընկալելով գիշատչի հոտը (հոտառ. Վ.), լսելով (լսող. Վ.) կամ տեսնելով նրան (տեսող. Վ.)՝ զոհը ձևավորում է այդ իրականության ամբողջական պատկերը և կազմակերպում իր վարքագիծը՝ չսպասելով ոչ միայն ցավային ազդանշանների առաջացմանը, այլև լրացուցիչ տեղեկությունների ստացմանը՝ շոշափելիքի և ջերմային ընկալիչներից:
Վ-ից որևէ մեկն ախտահարվելիս (վնասում, հիվանդություն) դրանց մարզվելու հետևանքով ընդլայնվում են մյուս Վ-ի հնարավորությունները, օրինակ՝ կույրերի լսողությունը, շոշափելիքը, ճնշման և ջերմաստիճանի ընկալումն ավելի նուրբ են, քան տեսնող մարդկանցը:
ՎԵՐՀՈՒՇՈՒԹՅՈՒՆ, վերհուշ, անամնեզ, հիվանդի, նրա հիվանդությունների ու կյանքի պատմության մասին տեղեկությունների ամբողջություն՝ ստացված հիվանդից կամ նրա մերձավորներից: Վ. հետազոտման կարևոր մեթոդներից է, օգնում է ճիշտ ախտորոշել, կանխատեսել և ընտրել բուժման ու կանխարգելման լավագույն տարբերակները: Վ-յան տվյալները հավաքում են որոշակի պլանով: Սկզբում ճշտում են հիվանդի
- հետև հիվանդությանը նախորդող կյանքի, ընտանեկան վիճակի, ժառանգականության, կրած հիվանդությունների, վնասակար սովորությունների (ալկոհոլի գործածում, ծխելը), կենցաղի ու աշխատանքի պայմանների ևնի մասին: Բժշկին հաղորդված ոչ ճիշտ տեղեկությունները կարող են հանգեցնել հիվանդության սխալ ախտորոշման՝ հետևաբար սխալ բուժման:
ՎԵՐՔԵՐ, հյուսվածքների մեխ. վնասվածքներ՝ մաշկածածկույթների (մաշկ, լորձաթաղանթներ) ամբողջականության խանգարմամբ: Խորը Վ-ի ժամանակ վնասվում են ոչ միայն մաշկը՝ ենթամաշկային հյուսվածքով, այլև մկանները, նյարդերը, ջլերը, կապանները, երբեմն՝ խոշոր արյան անոթները: Վնասող առարկան կարող է թափանցել մարմնի (որովայնային, գանգի և այլ) խոռոչներ, այդպիսի թափանցող Վ. հաճախ ուղեկցվում են ներքին օրգանների վնասվածքներով:
Վ-ին պարտադիր ուղեկցում են արյունահոսությունը, ցավերը, և գրեթե միշտ՝ բացվածքը: Ինքնին Վ. վտանգավոր են խոշոր անոթներից արյունահոսության, ներքին օրգանների վնասման, հատկապես շոկ առաջացնող ուժեղ ցավերի պատճառով: Մնացած դեպքերում Վ-ի հիմն. վտանգն այն է, որ նրանք միկրոօրգանիզմների՝ վարակ. բարդությունների հարուցիչների (վերքային վարակ), երբեմն նաև շատ վտանգավոր ընդհանուր վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ փայտացում, կատաղություն) մուտքի դուռ են դառնում:
Բոլոր Վ., բացի վիրահատման ժամանակ վիրաբույժի կողմից առաջացրածը, աղտոտվում են մանրէներով դեռևս վնասման պահին, 1-ին օգնությունը ճիշտ չկազմակերպելու դեպքում (եթե վերքի վրա վիրակապ չի դրվում) վերքի վարակումը շարունակվում է (այսպես կոչված՝ 2-րդային աղտոտում):
Սակայն միայն մեծ քանակությամբ մանրէների կամ նրանց հատուկ վտանգավոր տեսակների ներթափանցումից անկասկած առաջանում է վերքային վարակ. բարդություն: Թեթև աստիճանի աղտոտման դեպքում վերքային վարակն առաջանում է հիմնականում այն ժամանակ, երբ նրա հարուցիչները վերքում գտնում են առատ սնունդ և կարող են արագ բազմանալ: Դրանց համար սննդարար միջավայր են ծառայում Վ-ում պարունակվող հյուսվածքները, որոնց կենսունակությունը խիստ խանգարված է կամ լրիվ կորսված: