Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղյուսակ

Օրգանիզմում որոշ վիտամինների՝ անբավարարության կլինիկական դրսևորումները

Վիտամին Կլինիկ. դրսևորումներ
Ասկորբինաթթու (վիտամին C) Սկզբն. շրջանում ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնելիություն, քնկոտություն, գլխապտույտ: Նշված երևույթներն ավելի հաճախ ի հայտ են գալիս գարնանը: Այնուհետև նկատվում է շրթունքների, ականջների, քթի, եղունգների կապտություն, լնդերն ուռչում, խոցոտվում և արյունահոսում են, բերանից զգացվում է տհաճ հոտ, շարժվում և ընկնում են ատամները: C անվիտամինության ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (սկզբում՝ վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների խանգարումներով: Կտրուկ նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ:
Նիկոտինաթթու (վիտամին PP, վիտամին B3) Առաջանում են պելագրայի երևույթներ՝ PP անվիտամինություն: Նկատվում են դյուրագրգռելիություն, անքնություն, տրամադրության ընկճում, շրթունքների չորություն և գունատություն: Լեզուն վառ կարմիր է, փառակալա և այտուցված: Լուծ՝ առանց լորձի և արյան առկայության: Մկանային ցավեր: Գարնանը և ամռանը մաշկի վրա առաջանում են արագ մեծացող վարդագույն բծեր, մաշկի ախտահարված հատվածները հաստանում են, մաշկը դառնում է գորշ դարչնագույն և թեփոտում է:
Պիրիդօքսին (վիտամին B6) Կյանքի սովոր. պայմաններում մարդկանց օրգանիզմում B6 անվիտամինություն չի դիտվում: Հղի կանանց մոտ, հատկապես վաղ տոքսիկոզների դեպքում (տես Հղիության տոքսիկոզներ), կարող են նկատվել դյուրագրգռելիություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, բերանի խոռոչի լորձաթաղանթի և մաշկի վրա բորբոքային երևույթներ: Կրծքի երեխաների մոտ, հատկապես եթե նրանց կերակրում են չոր կաթնախառնուրդներով, նկատվում են աճման կասեցում:
Ռետինոլ (վիտամին A) Վաղ ախտանշաններն են մթությանը դանդաղ հարմարումը, հավկուրությունը, լուսավախությունը: Նկատվում են նաև մաշկի գունատություն և չորություն, թեփոտում, պզուկների առաջացում, մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածություն, մազերի չորություն և փայլատություն, կոպերի լորձաթաղանթի բորբոքում:
Ռիբոֆլավին (վիտամին B2) Ախորժակի վատացում, քաշի անկում, մկանային թուլություն: Շրթունքների լորձաթաղանթի վրա առաջանում է դեղին կեղևով պատված ճաքերի մանր ցանց, մաշկը թոփոտում է (մանր թեփուկներով): Բերանի անկյուններում առաջանում են ցավոտ խոցեր: Լինում են աչքերի այրոց, արցունքահոսություն:
Թիամին (վիտամին B1) Ախորժակի աստիճանաբար կորուստ, մարսողության խանգարում: Սրտխառնոց, փորկապություն, քաշի արագ անկում: Մկանային թուլություն, վերջույթների զգայնության կորուստ, գլխապտույտ: Շարժումներն առաջացնում են սրտխփոց և հևոց: Արագ հոգնելիություն: Խորացող B1 անվիտամինություն՝ բերի-բերին, ընթանում է ստորին վերջույթների լուծանքով և մկանային հյուծմամբ:
Կալցիֆերոլներ (վիտամին D) Երեխաների մոտ առաջանում է ռախիտ, նկատվում են դյուրագրգռելիություն, ընդհանուր թուլություն, քրտնոտություն, գունատություն, ատամնածկթման ուշացում, ոսկրային համակարգի փոփոխություններ, հակում սուր շնչառ. հիվանդությունների հանդեպ: Հասուն մարդկանց մոտ՝ թորշոմածություն, արագ հոգնելիություն, ատամների արծնը սևանում է և քայքայվում, ատամները փշրվում են, ցավեր կոնքի ոսկրերի շրջանում և մկաններում:
  • Մյուս վիտամինների անբավարարություն հազվադեպ է հանդիպում:

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, օրգ. նյութեր, որոնց չնչին քանակներն անհրաժեշտ են մարդու և կենդանիների բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար: Սննդի անփոխարինելի բաղադրիչներ են:

Վ. հայտնաբերել է (1880) ռուս գիտնական Ն. Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմն. բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբան. վիճակների: Վ. տերմինն առաջարկել է (1912) լեհ գիտնական Կ. Ֆունկը՝ լատ. վիտա (vita) - կյանք:

Վաղուց հայտնի էր, որ կան հիվանդություններ, որոնք կապված են ոչ լիարժեք

            • րեղենից, մրգերից, մսից, տառապում էին լնդախտով:

Օրգանիզմը Վ. հիմնականում ստանում է սննդի հետ: Մի շարք Վ. սինթեզվում են աղիքներում՝ որոշ միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցությամբ, սակայն այդ քանակը միշտ չէ, որ բավարարում է օրգանիզմի պահանջները: Վ. մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմ. ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ Վ. ապահովում են դրանց բնականոն ֆունկցիան և ակտիվությունը:

        • րի, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Վ-ի անբավարարության կամ պակասի հետևանքով առաջանում է թերվիտամինություն կամ անվիտամինություն (տես Վիտամինային անբավարարություն): Անբավարարության պատճառ կարող են լինել ոչ միայն սննդում դրանց պակասը, այլև աղիքներում տեղի ունեցող ներծծման, դեպի հյուսվածքները տեղափոխման և կենսաբանորեն ակտիվ ձևի վերածվելու գործընթացների խանգարումները: Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային, լյարդի հիվանդությունների, հաստ աղիքի բորբոքման և այլ դեպքերում Վ-ի յուրացումը խանգարվում է, և կարող է առաջանալ դրանց անբավարարություն:

Սկզբում Վ. պայմանականորեն նշանակում էին լատ. տառերով՝ A, B, C, D, E, P ևն, այնուհետև տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմ. կառուցվածքը: Վ. բաժանվում են 3 խմբի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր:

Բուժիչ նպատակով Վ-ի օգտագործումը՝ վիտամինաբուժությունը, նախկինում կիրառվում էր դրանց անբավարարության տարբեր ձևերի ժամանակ: 20-րդ դ. կեսերին վիտամինաբուժության շրջանակը զգալիորեն ընդլայնվեց: Բացի այդ, Վ. սկսեցին օգտագործել ինչպես սննդի, այնպես էլ անասնակերի վիտամինացման համար: Սակայն օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջները գերազանցող չափաքանակներով Վ-ի ընդունումը կարող է հանգեցնել գերվիտամինության:

Որոշ Վ. սինթեզվել են մանրէակենսբ. և քիմ. սինթեզի եղանակներով: Հայտնի են նաև նախավիտամինները՝ նյութեր, որոնք օրգանիզմում ընթացող մի շարք փոխարկումներից հետո վերածվում են Վ-ի: Դրանցից են կարոտինը (նախավիտամին A), որոշ ստերիններ (էրգոստերին, 7-դեհիդրոխոլեստերին), որոնք փոխարկվում են վիտամին D-ի: Կան քիմ. նյութեր, որոնք իրենց կազմությամբ մոտ են Վ-ին, սակայն օրգանիզմի վրա ունենում են միանգամայն հակառակ ազդեցություն և կոչվում են հակավիտամիններ: Դրանց են պատկանում Վ. կապող կամ քայքայող նյութերը, ինչպես նաև որոշ դեղանյութեր (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ