Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում են բուս. լուղերում և բույսերի կանաչ մասերում: Առանձնապես արժեքավոր է արևածաղկի ձեթը, որտեղ տոկոֆերոլները գտնվում են առավել ակտիվ ձևով:

Վ. օժտված են բարձր կայունությամբ, չեն քայքայվում մինչև 170°C տաքացնելիս, անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: Տոկոֆերոլների պատրաստուկները կիրառվում են տարբեր հիվանդությունների դեպքերում, բայց պարտադիր բժշկի հսկողությամբ (բարձր չափաքանակներն առաջացնում են գերվիտամինություն):

Ֆիլոքինոնները (վիտամին K) արյան մակարդման կարևորագույն գործոն են: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում են կաղամբի, սպանախի, եղինջի կանաչ տերևներում: Բնական վիտամին K-ն ջրում վատ լուծվելու պատճառով բժշկության մեջ քիչ է օգտագործվում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Բացի նշված բոլոր Վ-ից, գոյություն ունեն նաև կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր՝ վիտամինանման միացություններ, որոնցից են՝ կենսաֆլավոնոիդները (կանոնավորում են մազանոթների թափանցելիությունը), խոլինը (ունի ճարպահակ՝ լիպոտրոպ ազդեցություն), ինոզիտը (մասնակցում է ածխաջրերի փոխանակությանը, ֆոսֆոլիպիդների կենսասինթեզին ևն), պանգամաթթուն (կալցիումական աղն ունի հակաթերթթվածնային ազդեցություն), պարաամինաբենզոյական թթուն ևն: Արդի բժշկության մեջ լայն կիրառություն են գտել պիկովիտը, մուլտինը, յունիկապը, մուլտի տաբսը, բևի պլեքսը ևն (որոնք պոլիվիտամիններ են):

ՎԻՏԻԼԻԳՈ, մաշկի հիվանդություն, բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանին գունակի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Պատճառները հայտնի չեն, ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է: Առավել հաճախ հիվանդանում են երիտասարդ կանայք: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն շատ մեծ հատվածներ, որտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Հիվանդությունը չի ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա, բայց հիվանդին անհանգստացնում է սոսկ որպես կոսմե

քսել գրիմ, հեղուկ դիմափոշի, կալիումի գերմանգանատի լուծույթ: Պետք է խուսափել արևի տակ երկար ժամանակ գտնվելուց, որովհետև թուխ մաշկի վրա սպիտակ բծերն ավելի ցայտուն են դառնում:

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է վիրահատ. բուժում պահանջող հիվանդությունները, մշակում վիրահատությունների կատարման մեթոդները, տեխնիկան և եղանակները:

Վ-յան զարգացումը Հայաստանում պայմանավորված է ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) և Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.) Վ-յան ամբիոնների կազմակերպմամբ:

ՀՀ-ում Վ-ական ծառայության կազմակերպմամբ սկիզբ դրվեց երկրամասային հիվանդությունների (մալարիա, բրուցելոզ, էխինոկոկոզ, դիզենտերիա) վիրաբուժ. բարդությունների կանոնավոր ուսումնասիրությանը:

Հետազոտվել են մալարիայի ժամանակ «սուր որովայնի» (Ի. Գևորգյան), մալարիային սպլենոմեգալիայի (փայծաղի մեծացում), թարախակույտերի ախտանշագիտության և կլինիկայի, վերքերի լավացման, արյան մակարդող համակարգի վրա մալարիայի ազդեցության (Ռ. Յոլյան) հարցերը: Մշակվել է (Ա. Մինասյան) բրուցելոզի վիրաբուժ. բարդությունների ախտորոշման՝ շնչաբան. ռեակցիայի արագ մեթոդ. բրուցելոզի դեմ նախապես անընկալունացված դոնորներից վերցրած արյան պահածոյման մեթոդ (Ա. Մինասյան,

ցերը (Կ. Մալխասյանը): Ուսումնասիրվել է էխինոկոկոզի տարածվածությունը ՀՀ-ում, կազմվել է համաճարակաբան. քարտեզ, ներդրվել էխինոկոկոզով վարակվածության որոշման՝ սկոլեքսնստեցման ռեակցիան: Մշակվել և առաջարկվել է (Ի. Գևորգյան, Է. Մարտիկյան) բազմաբշտային էխինոկոկի առաջացման սխեմա, առաջարկվել է (Ի. Գևորգյան) հետվիրահատ. մնացորդային խոռոչների և խուղակների մկանային տամպոնացման մեթոդը: Կատարվել է (Վ. Ափոյան) 2 թոքից էխինոկոկի բշտի միանգամյա հեռացումը՝ կրծոսկրային կտրվածքով, էխինոկոկի բշտի հեռացումը փայծաղից՝ վերջինիս պահպանմամբ (Վ. Սարուխանյան), թոքերի էխինոկոկոզի բարդացման ժամանակ թոքերի երկկողմանի մասնահատումը՝ կրծքավանդակային կտրվածքով (Է. Կարապետյան), սրտամկանից էխինոկոկի հեռացման վիրահատությունը (Վ. Ափոյան, Ս Ավդալբեկյան): Մշակվել են էխինոկոկոզի Վ-յան մեջ սոսնձաթաղանթների օգտագործման մի շարք մեթոդներ (Վ. Ափոյան, Օ. Բատիկյան, Դ. Գրիգորյան, Ն Քամալյան):

Կրծքային Վ-յան զարգացումը պայմանավորված է 1962-ին Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ) Վ-յան և անեսթեզիոլոգիայի ամբիոնի ու կլինիկայի կազմակերպմամբ (հիմնադիր և ղեկավար՝ Ս. Ավդալբեկյան): Ուսումնասիրվել են թոքերի թարախակույտի (Ս. Ավդալբեկյան, Վ. Ափոյան) և բրոնխալայնանքի (Ս. Ավդալբեկյան), թոքերի ստաֆիլոկոկային կազմափոխությունների (Ա. Վանյան) պատճառագիտության, ախտածնության, ախտորոշման, կլինիկայի և բուժման հարցերը: Ս. Ավդալբեկյանի ղեկավարությամբ ՀՀ-ում գործնականում ներդրվել են թոքերի և կրծքի միջնորմի արմատական վիրահատություններ մկանաթուլության ժամանակ՝ ուրցագեղձի հեռացումը, գլխ. բրոնխների խուղակների ժամանակ կատարվող միջամտությունները՝ սրտապարկի միջոցով (Վ. Ափոյան), գլխ. բրոնխների մասնահատումը՝ փոխպատվաստմամբ (Ա. Վեմյան, Հ. Սարուխանյան): Փորձարար. ճանապարհով առաջարկվել է թոքերի միանգամյա և երկկողմանի փոխպատվաստում (Ս. Ավդալբեկյան, Հ. Սարուխանյան): Ներդրվել են բրոնխային հեղձուկի վիրաբուժ. բուժման մեթոդներ՝ քներակային մարմնիկի հեռացմամբ և թոքերի նյարդազերծմամբ (Վ. Ափորան, Ջ. Տեր-Ավետիքյան):