Վ-ները և առավել կատարյալ վիրահատ. եղանակների մշակումը: Աննեխության (տես Հականեխություն, աննեխություն) կիրառման (մանրէներով վերքերի աղտոտման կանխումը) շնորհիվ հնարավոր դարձան վիրաբույժի համար նախկինում դժվարամատչելի (օրինակ՝ որովայնի խոռոչում) մասերում Վ-ները:
19-րդ դ. վերջին միայն հնարավոր եղավ հաղթահարել ցավի վտանգավորությունը և վերքերի վարակման սպառնալիքով պայմանավորված վիրահատ. բուժման սահմանափակությունը: Այնուհետև. Վ-յան անվտանգության համար պայքարը շարունակվել է մի կողմից բուժտեխնիկայի (գործիքներ, սարքեր) և դեղանյութերի (հակաբիոտիկներ, նյարդային համակարգի վրա ներազդող դեղանյութեր), մյուս կողմից՝ Վ-յան ժամանակ ու դրանից հետո ցավազրկման եղանակների և օրգանիզմի կենսական ֆունկցիաների պահպանման (տես Արյան փոխներարկում, Արյան շրջանառություն արհեստական) կատարելագործման ուղղությամբ: Կլինիկ. բժշկության, ախտաբան. ֆիզիոլոգիայի, անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ու վիրահատ. տեխնիկայի նվաճումները հնարավորություն ստեղծեցին կատարել մարդու ցանկացած մարմնամասի և օրգանի հաջող Վ-ներ: Կիրառվեցին նախկինում ընդհանրապես անիրականանալի, բարդ վիրահատ. միջամտություններ, օրինակ՝ սրտի փականների և արյունատար անոթների պրոթեզավորում, նյարդային կենտրոնների և գլխուղեղի, ներքին ականջի մանրագույն ոսկրիկների, աչքի հյուսվածքների և այլ մանրադիտակային Վ-ներ: Տարեցտարի ընդլայնվում է վիրաբույժի գործունեության դաշտը: Վերջին ժամանակներս, միկրովիրաբուժության և վերականգնողական վիրաբուժության զարգացմանը զուգընթաց, իրականացվում են կտրված մատների ու վերջույթների կարում և այլ բարդ միջամտություններ:
Վիրաբույժը հիվանդին Վ. է առաջարկում դրա անհրաժեշտության և բարեհաջող ելքում խիստ համոզված լինելու դեպքում: Հիվանդն իր հերթին չպետք է կասկածի, որ Վ-յան անվտանգության լավագույն արդյունքի համար կձեռնարկվեն բոլոր միջոցները: Բուժման հաջողության կարևոր պայմաններից են հիվանդի հանգիստ վիճակը և վիրաբույժի ու Վ-յան բարեհաջող ելքի հանդեպ նրա հավատը:
Վ. իրականացվում է անպայման հի
- բժշկի (կամ բժիշկների խորհրդակցության) որոշմամբ:
Եթե հիվանդի օրգանիզմը խիստ թուլացած է հիվանդությունների հետևանքով, ապա նույնիսկ ոչ բարդ և տեխնիկապես լրիվ իրագործելի Վ. կարող է վտանգավոր լինել: Նման դեպքերում, օրգանիզմի ուժերի վերականգնման նպատակով, կատարվում է նախավիրահատ., երբեմն՝ բավականին երկարատև ու բարդ նախապատրաստություն: Սակայն լինում են դեպքեր, երբ միայն անհետաձգելի Վ-ները կարող են փրկել հիվանդի կյանքը, ուստի սահմանափակվում են կարճատև (1-2 ժ) նախապատրաստությամբ: Նման իրավիճակ ստեղծվում է, օրինակ, թարախային որդանման ելունի բորբոքման, սուր աղիքների անանցանելիության, որովայնի խոռոչում արյունահոսության ժամանակին չբուժելու դեպքերում: Ուստի որովայնի սուր ցավերի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
Նշված դեպքերը վերաբերում են հիմնականում մաշկի ու այլ հյուսվածքների կտրվածքներով իրականացվող արյունային Վ-ներին: Անարյուն Վ-ները սակավաթիվ են. հոդախախտման վերացում կամ կոտրվածքների ժամանակ ոսկրաբեկորների տեղաշարժում, վերջույթների ձևախախտումների (օրինակ՝ ծուռթաթություն) ուղղման որոշ եղանակներ ևն: Այս Վ-ները բավարար ցավազրկման դեպքում, որպես կանոն, հիվանդի համար անվտանգ են, քանի որ վերքի բացակայությամբ մանրեները չեն կարող թափանցել հյուսվածքներ: Միայն մանկաբարձության մեջ ծննդաբեր. անարյուն միջամտությունների դեպքերում է ստեղծվում վարակի հարուցիչների ներթափանցման հնարավորություն:
Վ. կատարելու համար վիրաբույժն 1-ին հերթին անցնում է ընդհանուր վիրաբուժ. նախապատրաստություն: Հետագա մասնագիտ. խորացումով վիրաբույժը դառնում է այս կամ այն ոլորտի բարձրորակ մասնագետ, կատարում որոշակի նեղ բնագավառների (սիրտանոթային վիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, օրթոպեդիա ևն) առավել հաջող Վ-ներ:
ՀՀ-ում հատուկ ուշադրություն է դարձվում վիրաբույժների մասնագիտացմանը և առավել բարձր մակարդակի վիրաբուժ. օգնություն ցույց տվող մասնագիտացված բուժհիմնարկների կազմակերպմանը:
ՎԻՐԻԼԻԶՄ, տես Այրանմանություն:
ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն ******
- նական Դ. Ի. Իվանովսկին նկարագրել է որոշ մանրագույն օրգանիզմներ, որոնք հետագայում կոչվել են վիրուսներ: Հայտնի է մոտ 1500 վիրուս, որոնք մարդու, կենդանիների, բույսերի և բակտերիաների վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ են:
ՀՀ-ում Վ-ական հետազոտություններ են կատարվում Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ-ում, որտեղ զբաղվում են ՀՀ-ում տարածված վիրուսային վարակների համաճարակաբանության, ախտորոշման և կանխարգելման հարցերով, իսկ ՀԳԱ-ում՝ նոր սինթեզված քիմ. պատրաստուկների և քիմ. արդ-յան թափոնների վիրուսասպան հատկությունների ուսումնասիրությամբ:
ՎԻՐՈՒՍՆԵՐ, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ: Ներբջջային մակաբույծներ են. կենդանի բջջից դուրս նրանց կենսագործունեությունը դադարում է: Վիրուսային վարակիչ հիվանդությունները լայն տարածում ունեն: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը (տես Ծաղիկ բնական), պոլիոմիելիտը, գրիպը: Սակայն միայն 1892-ին է ռուս գիտնական Դ. Ի. Իվանովսկին հայտնաբերել բակտերիային զտիչից (որից մնացած միկրոօրգանիզմները չեն անցնում) անցնող ախտածին տարրը: Այդ հայտնագործությունը նոր կենսբ. գիտության՝ վիրուսաբանության ստեղծման ելակետ հանդիսացավ: Վ. կյանքի առավել պարզունակ (ոչ բջջային) ձևեր են: Դրանց բազմացումը շատ ինքնատիպ է: Վ-ի նյութափոխանակությունը սերտորեն կապված է վարակված բջիջների նյութափոխանակության հետ: Վ. (ինչպես մյուս կենդանի օրգանիզմները) օժտված են ժառանգականությամբ, որը պայմանավորված է նույն կենսբ. և քիմ. կառուցվածքներով՝ նուկլեինաթթուներով: Բոլոր կենդանի էակների նման Վ. ևս կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին:
Վ-ին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Բջջից դուրս վիրիոնների (վիրուսային մասնիկներ) կենսագործունեությունը դադարում է: Ընկնելով օրգանիզմ՝ դրանք ներթափանցում են իրենց նկատմամբ զգայուն