Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վ-ի հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Վ. առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Այժմ շատ ապացույցներ կան այն մասին, որ Վ. նաև տարբեր քրոնիկ. հիվանդությունների (նույնիսկ տասնամյակներ տևող) առաջացման պատճառ են: Վ-ի՝ հատկապես հիվանդություններ առաջացնելու հատկությունը դարձավ նրանց ուսումնասիրման հիմն. խթանը: Սակայն հայտնաբերվեցին Վ-ի նաև դրական շատ հատկություններ, որոց շնորհիվ 20-րդ դ. 2-րդ կեսին դրանք դարձան կենսաբանության հիմնահարցերի ուսումնասիրման հրաշալի մոդել: Վ-ի միջոցով վերծանվեցին գենետիկ. կոդն ու նուկլեինաթթուների կառուցվածքը, սպիտակուցների սինթեզման օրինաչափությունները, և Վ. դարձան գենետիկական ինժեներիայի հիմն. օբյեկտները: Վ. 1-ին անգամ արհեստականորեն սինթեզել են 1967-ին (Ա. Քորենբերգ, Մ. Կուլյան, ԱՄՆ):

Վ. իրենց կառուցվածքով ու հատկություններով միջանկյալ տեղ են զբաղեցնում բարդ քիմ. նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և պարզագույն օրգանիզմների (բակտերիաների α ձևեր, ռիկետսիաներ, խլամիդներ) միջև:

Վիրուսների ուսումնասիրման եղանակները: Պատմականորեն վիրուսաբանությունն առանձնացել է մանրէաբանությունից: Վ-ի ուսումնասիրման և վիրուսաբանության առանձնացմանը նպաստել են գերզտման, իզոտոպային, էլեկտրոնամանրադիտակային և այլ մեթոդների կիրառումը: Վիրուսաբան. հետազոտություններն աստիճանաբար հարստացվել են ֆիզիկայի, քիմիայի, գենետիկայի, բջջաբանության, մոլ. կենսաբանության և իմունաբանության մեթոդներով:

Հաջողվել է կշռել և չափել Վ-ին, պարզել նրանց քիմ. բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ զբաղեցրած տեղը, հիվանդությունների առաջացման ժամանակ նրանց դերը, ինչպես նաև մշակել վիրուսային վարակների դեմ պայքարի արդյունավետ եղանակներ: Վ. աճեցնում են հատուկ մեթոդներով, լաբորատոր կենդանիների, հավի սաղմի և հյուսվածքային մանրէախմբերի վարակման ճանապարհով:

Վիրուսաբան՝ սկզբն. հետազոտությունները կատարվել են լաբորատոր կենդանիների (սպիտակ մուկ, ծովախոզուկ), ճա *****

          • 20-րդ դ. 50-ականների սկզբներին մշակված հյուսվածքային մանրէախմբի եղանակով հնարավոր դարձավ ֆերմենտների միջոցով անջատել կենդանի հյուսվածքի բջիջները, սննդամիջավայրում աճեցնել և ուսումնասիրել Վ-ի ու բջիջների փոխազդեցությունները, որոնց շնորհիվ բացահայտվեցին նոր Վ.:

Գործն. վիրուսաբանության հիմն. եղանակներից են Վ-ի ստացումը, բազմացումը և տեսակի որոշումը: Սկզբում հետազոտվում են Վ-ով վարակված բջիջները, այնուհետև՝ անջատված Վ.:

Վարակված բջջի բացահայտման համար կիրառվում են վիրուսաբան. ախտորոշման տարբեր եղանակներ, լուսարձակող (ֆլուորեսցենտող) հակամարմինների եղանակը (որոշվում է Վ-ի առկայությունը բջիջներում, որոնք արտաքնապես չվարակված տեսք ունեն), Վ-ի բազմացման բնույթի և արագության հաշվառման եղանակը, որը հիմնված է բջիջների քայքայման (լրիվ կամ մասնակի) վրա: Վիրուսային վարակների ախտորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունի հիվանդների արյան շիճուկում առանձնահատուկ հակամարմինների տիտրի որոշումը՝ տարբեր իմունաբան. հակազդեցությունների [չեզոքացման, արյունաթանձրացման (հեմագլուտինացման) հապաղման ևն] միջոցով:

Վիրիոնների կառուցվածքն ու քիմ. բաղադրությունը: Վ-ի գոյության մասին պատկերացումները երկար ժամանակ պայմանավորված էին դրանց ախտածին ազդեցությամբ: Եվ միայն էլեկտրոնային մանրադիտակի հայտնագործումից հետո հնարավոր դարձավ տեսնել Վ.:

Ամենախոշոր Վ. (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ են ոչ խոշոր բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի, դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին, օրինակ՝ արյան հեմոգլոբինի մոլեկուլին: Այսինքն՝ կան հսկա և թզուկ Վ.: Վ-ի չափերը տատանվում են 15-300 նմ-ի սահմաններում (1 նմ միլիմետրի միլիոներորդ մասն է) և ավելի: Լինում են խորանարդաձև, ձողաձև, գնդաձև, բազմանիստ, թելանման և այլ Վ-ային մարմնիկներ (վիրիոններ):

Ըստ քիմ. բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ Վ.: Պարզ Վ. կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից: Վերջիններս վիրիոնների կարևոր մասն են և գենետիկ. ինֆորմացիայի կրողները: Ի տարբերություն մարդու, կենդանիների, բույսերի ու բակտերիաների բջիջների, ո*****

        • տիպ ՌՆԹ կամ ԴՆԹ, որն էլ Վ-ի դասակարգման հիմքն է: Վիրիոնի 2-րդ պարտադիր բաղադրամասը՝ սպիտակուցները, տարբեր Վ-ում տարբեր են:

Բարդ Վ. պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր: Վ-ի յուրաքանչյուր խմբի բնորոշ է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և նուկլեինաթթուների հատուկ լրակազմ: Որոշ Վ-ի բաղադրության մեջ պարունակվում են նաև ֆերմենտներ:

Վիրիոնների յուրաքանչյուր բաղադրամաս օժտված է որոշակի ֆունկցիաներով՝ սպիտակուցային թաղանթը նրանց պաշտպանում է անբարենպաստ ազդեցություններից, նուկլեինաթթուն պատասխանատու է ժառանգ. և վարակիչ հիվանդությունների համար, ինչպես նաև մեծ նշանակություն ունի Վ-ի փոփոխականության գործում: Ֆերմենտները մասնակցում են բազմացմանը: Սովորաբար նուկլեինաթթուն գտնվում է վիրիոնի կենտրոնում և շրջապատված է սպիտակուցային թաղանթով՝ կապսիդով, որը բաղկացած է որոշակիորեն դասավորված միատեսակ սպիտակուցային մոլեկուլներից՝ կապսոմերներից: Վերջիններս Վ-ի նուկլեինաթթուների (նուկլեոկապսիդ) հետ առաջացնում են համաչափ երկրաչափ. ձևեր:

Լավ ուսումնասիրված են հատկապես բակտերիաների Վ.՝ բակտերիոֆագերը (ֆազերը), որոնք կազմված են գլխիկից և ելուստից: Ֆագի ելուստը պարփակված է սպիտակուցային պատյանով, որից դուրս եկող երկար ու բարակ թելիկները ծծիչի դեր են կատարում ֆագի մասնիկները բակտերիային կպչելիս:

Վիրուսների բազմացումը: Վ. բացարձակ մակաբույծներ են, ունեն սեփական գենոմ, կարող են վերարտադրվել ու բազմանալ միայն իրենցից բարձրակարգ օրգանիզմների կենդանի բջիջներում: Վ., բազմանալով, ոչնչացնում են իրենց կերակրողին: Բջիջների հետ Վ-ի հանդիպումն սկսվում է նրա մակակլանումով (ադսորբցիա)՝ բջջապատին և բջջի պլազմատիկ թաղանթին կպչելով: Յուրաքանչյուր վիրիոն կպչում է միայն հատուկ ընկալիչներ ունեցող որոշակի բջիջների: 1 բջջի վրա կարող են մակակլանվել տասնյակ և նույնիսկ հարյուրավոր վիրիոններ: Այնուհետև բջիջն իրեն կպած վիրիոններին ներս է «քաշում», և Վ. ներթափանցում են բջիջ: Այդ գործընթացը կոչվում է վիրոպեքսիս:

Հաջորդ փուլում բջիջների հատուկ ֆերմենտները լուծում են Վ-ի սպիտակուցային պատյանը, ազատում նրա նուկլեինաթթուն (բջիջներ ներթափանցած վիրիոնները