Մարդու համար վտանգավոր վիրուսներ
Վ-ի հիմն. ընտանիքները, սեռերը, առանձին Վ. | Վ-ի չափերը նանոմետրերով (նմ) | Բնության մեջ հանդիպող Վ-ի տիպերի թիվը | Մարդու համար ախտածին Վ-ի տիպերի թիվը | Վ-ի հարուցած հիվանդությունները |
---|---|---|---|---|
ԴՆԹ պարունակող Վ. | ԴՆԹ պարունակող Վ. | |||
Ծաղիկի Վ-ի ընտանիք | 300-450 | >50 | 1 | մարդու և կենդանիների բնական ծաղիկ |
Տենդաբշտիկի Վ-ի ընտանիք | 120-150 | >30 | 8 | Վանդակի - |
Տենդաբշտիկի 1-ին տիպի վիրուս | 120-150 | 1 | 1 | աչքի, լորձաթաղանթների, մաշկի հիվանդություններ |
Տենդաբշտիկի 2-րդ տիպի վիրուս | 120-150 | 1 | 1 | երբեմն ուռուցքներ և գլխուղեղի բորբոքումներ |
Ջրծաղիկի վիրուս | 120-200 | 1 | 1 | ջրծաղիկ, տենդաբշտիկ (որքին գոտևորող) |
Ցիտոմեգալովիրուս | 120-200 | 1 | 1 | ցիտոմեգալիա |
Էփսթայն-Բարի վիրուս | 120-200 | 1 | 1 | վարակիչ մոնոնուկլեոզ, կոկորդի ուռուցքներ |
Լյարդավիրուսներ | 42-45 | 7 | 1 | լյարդաբորբ B (շիճուկային լյարդաբորբ) |
Ադենովիրուսների ընտանիք | 70-90 | >74 | 41 | սուր շնչառ. հիվանդություններ, աղիքների ախտահարում, աչքի հիվանդություններ |
Պապիլոմավիրուսների սեռ | 55 | >30 | >10 | գորտնուկներ, ուռուցքներ |
Պապիլոմավիրուսների սեռ | 45 | 5 | 1 | էնցեֆալոպաթիաներ |
ՌՆԹ պարունակող Վ. | ՌՆԹ պարունակող Վ. | |||
Ռաբդովիրուսների ընտանիք | 50-95 | 75 | 8 | կատաղություն, բշտիկային բերանաբորբ |
Կորոնավիրուսների ընտանիք | 75-160 | >9 | 3 | սուր շնչառ. հիվանդություններ, աղիքների ախտահարումներ |
Պարամիքսովիրուսների ընտանիք | 150-250 | 20 | 9 | սուր շնչառ. հիվանդություններ, աչքի ախտահարումներ |
Հարականջագեղձի բորբոքման վիրուս | 150 | 1 | 1 | խոզուկ |
Կարմրուկի վիրուս | 150-250 | 1 | 1 | կարմրուկ |
Օրթոմիքսովիրուսների ընտանիք | 80-120 | 3 | 3 | Գրիպ A, B, C |
Բունյավիրուսների ընտանիք | 90-100 | >200 | >50 | գլխուղեղի բորբոքումներ, արյունահոսական տենդեր, մլակային տենդեր |
Ռետրովիրուսների ընտանիք | 80-100 | >20 | անհայտ | քաղցկեղի, սարկոմայի, լեյկոզի հարուցիչներ, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ) |
Ռեովիրուսների ընտանիք | 60-80 | 80 | 20 | սուր շնչառ. հիվանդություններ, աղիքային ախտահարումներ |
Ռոտավիրուսների սեռ | 70-75 | 4 | 2 | ստամոքսի և բարակ աղիքների սուր բորբոքումներ |
Տոգավիրուսների ընտանիք | 40-70 | 200-ից ավելի | շուրջ 40 | գլխուղեղի բորբոքումներ, արյունահոս, տենդ |
Կարմրախտի Վ-ի սեռ | 60-70 | 1 | 1 | կարմրախտ |
Պիկորնավիրուսների ընտանիք | 20-30 | >250 | >160 | - |
Էնտերովիրուսներ (աղիքային) | 20-30 | 30 | 30 | պոլիոմիելիտ, նյարդախտեր |
Կոքսակի A և B Վ. | 20-30 | 29 | 29 | սրտամկանի բորբոքումներ |
Ռինովիրուսներ | 20-30 | 110 | 110 | սուր շնչառ. հիվանդություններ |
Լյարդաբորբ A-ի Վ. | 27-30 | 1 | 1 | լյարդաբորբ A (վարակ.) |
Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) | 120 | 2(ՄԻԱՎ-1, ՄԻԱՎ-2) ՄԻԱՎ-1 (12 ենթատիպից) | 2 | ՄԻԱՎ վարակ |
Նույնիսկ բոլոր հիվանդածին Վ-ի (500-ից ավելի) դեմ վակցինաների առ
նոր մոտեցումներ, վիրուսային վարակների դեմ քիմիաբուժության վերջն.
Հայտնի է, որ լայնորեն տարածված սուլֆանիլամիդային պատրաստուկները կամ հակաբիոտիկները չեն ընկճում Վ-ի բազմացումը: Հիմն. դժվարությունն այն է, որ Վ-ի բազմացումն ընկճող պատրաստուկները մեծ մասամբ զուգահեռաբար խանգարում են տեր բջջի նյութափոխանակությունը, ճնշում կենսագործունեությունը: Ուստի շատ հակաբիոտիկներ ու հակամետաբոլիտներ, որոնք օժտված են փորձանոթում Վ-ի զարգացումը ընկճելու հատկությամբ, օրգանիզմում քիչ արդյունավետ են:
Հիվանդությունների դեմ պիտանի հակավիրուսային պատրաստուկներ ստացվել են համեմատաբար վերջերս: Դրանցից են ռեմանտադինը (պաշտպանում է գրիպից կամ թեթևացնում է ընթացքը), 5-յոդուրիդինը, 5-բրոմուրիդինը և 6-ազաուրիդինը, ինչպես նաև օրգանիզմում ինտերֆերոնի առաջացումը խթանող պոլուդան և մեգասին նյութերը:
Ի տարբերություն վակցինաների և քիմպատրաստուկների՝ ինտերֆերոնն ունի ավելի լայն ազդեցություն, ակտիվ է բոլոր Վ-ի նկատմամբ, ճնշում է բջիջ ներթափանցած Վ-ի բազմացումը: Օրգանիզմում ինտերֆերոնի վատ արտադրության դեպքում վիրուսային հիվանդությունները ծանր են ընթանում: Ինտերֆերոնի կլինիկ. փորձարկումները ցույց են տվել, որ այն ակտիվ է հատկապես ռեովիրուսների հարուցած սուր շնչառ. հիվանդությունների ժամանակ, երբ վակցինան քիչ հեռանկարային է: Ինտերֆերոնի կիրառումը արդյունավետ է նաև մաշկի, աչքի և լորձաթաղանթների տենդաբշտիկային ախտահարումների ժամանակ: Գիտ. առաջնթացի ժամանակակից պայմանները թույլ են տալիս հուսալ, որ մոտ ապագայում բժշկությունը վիրուսային հիվանդությունների դեմ պայքարում կգտնի առավել արդյունավետ միջոցներ:
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է հենաշարժ. ապարատի և մաշկածածկույթների վնասվածքները, հենաշարժ. ապարատի ձևախախտումները, ախտորոշման, բուժման ու կանխարգելման հարցերը: Պատմ. աղբյուրները վկայում են, որ Հայաստանի տարածքում դեռևս 3 հզ. տարի առաջ զբաղվել են վնասվածքների, վերքերի բուժմամբ: Գրիգորիսը (13-րդ դ.) իր «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (հրտ. 1962) աշխատությունում