Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
          • խոր վերքերը կտրելու համար օգտագործել են մետաքսաթել, մակերեսային վերքերի եզրերը մոտեցրել և սոսնձել են խեժանման դեղանյութերով: Մարմնի տարբեր հատվածների բնածին և ձեռքբերովի ծռվածությունները բուժել են յուրահատուկ եղանակներով, կոշտ ուռուցքները մաշեցնելու և ծռված ոսկրերն ուղղելու նպատակով օգտագործել են «խոնավ զուֆան» (ոչխարի դմակի վրայի ճարպը՝ ներծծված խոտերի կաթնահյութով): Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» (1469, հրտ. 1940) աշխատությունում մանրամասն նկարագրված են վնասվածքների, հենաշարժ. ապարատի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների կլինիկ. պատկերը, բուժումը, ցավազրկումը: Գլխի վնասվածքների ժամանակ վերքի եզրերը մոտեցրել և կարել են պողպատե ասեղով, գանգի կոտրվածքի դեպքում՝ հեռացրել ոսկրաբեկորները, ապա՝ կարել: Բունիաթ Սեբաստացին «Գիրք բժշկութեան» (1630, հրտ. 1987) աշխատությունում մեծ տեղ է հատկացրել վնասվածքների նկարագրությանը և բուժմանը: Պետրոս Քալանթարյանն իր «Բժշկարան համառօտ» գրքում (1793) 2 գլուխ նվիրել է վնասվածքաբանության հարցերին: Արլ. Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Վ. և օ-ի բնագավառում աշխատել են դիպլոմավոր բժիշկներ Սեմյոն Լոռու-Մելիքյանը, Գևորգ Տեր-Կարապետյանը (կատարել է ոսկրապատվաստման վիրահատություն), Հովհաննես Հովհաննիսյանը (կատարել է ծռաթաթության, մկանային ծռավզության շտկման և այլ վիրահատություններ):

20-րդ դ. 20-ական թթ. ԵՊՀ բժշկ. փակում մասնագիտացված Վ. և օ-ական օգնություն են կազմակերպել Հ. Քեչեկը, Ս. Շարիմանյանը, Հ. Միրզա-Ավագյանը, Մ. Կարապետյանը և ուր.: Վ. և օ-ի բնագավառի գիտ. հետազոտություններն սկսվել են 1946-ին՝ Երևանի օրթոպեդիայի և վերականգնող. վիրաբուժության ԳՀԻ-ում (1959-ից՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ, 1962-ից՝ Ք. Պետրոսյանի անվ.): Սկզբն. շրջանում ինստ-ում կատարվել են ԽՍՀՄ հայրենական պատերազմի հաշմանդամների հաշվառման և ստացիոնար բուժման միջոցառումներ, որոնց շնորհիվ վերականգնվել է հաշմանդամների 89,5 %-ի աշխատունակությունը: Այնուհետև ուսումնասիրվել են գյուղատնտ., տրանսպորտային, մանկ., դպրոց., սպորտային վնասվածքների հիմն. պատ

          • ջարկվել և ներդրվել են մատների ու հոդերի կծկանքի, ծռաթաթության բուժման սարքեր, մեքենաբուժության էլեկտր. ապարատ, ոսկրահատման վիրաբուժ. սեղան: Հետազոտվել են ազդրի բնածին հոդախախտման ախտածնության, հանրապետությունում նրա տարածվածության և բուժման հարցերը (Ք. Պետրոսյան): Մշակվել և ներդրվել են վերջույթների ծայրատման ու կրկնածայրատման, փակեղափոխպատվաստման վիրահատությունների եղանակներ (Ի. Իսահակյան), դաստակի և ոտնաթաթի ոսկրերի կոտրվածքների ապարատային բուժման եղանակը, մետաղե կառուցվածքների կիրառումով երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների վիրահատ. բուժման հարցերը (Ս. Թումյան): Զբաղվել են բազմաքանակ կոտրվածքներով հիվանդների բուժման, կոտրվածքի տեղում հանքային փոխանակության, սերտաճման խթանման հարցերով (Ս. Մուշեղյան և աշխատակիցներ): Ուսումնասիրվել են խողովակավոր ոսկրերի կոտրվածքների դեպքում իրագործվող կայուն ոսկրամիացման (օստեոսինթեզի) պայմանները և մեթոդները, շաքարախտով հիվանդների ստորին վերջույթների կոտրվածքների բուժման հարցերը (Հ. Աստվածատուրյան և ուր.): Լուսաբանվել են չսերտաճող կոտրվածքների, կեղծ հոդերի, ոսկրածուծաբորբի (օստեոմիելիտ) և ոսկրային հյուսվածքի պակասի դեպքում ոսկրերի ամբողջականության վերականգնման գործընթացների խթանման նոր ուղիներ, ոսկրային մատրիքսի պատրաստման և պահածոյման պայմանները: Մշակվել է ոսկրային մատրիքսի ստացման օպտիմալ եղանակ (Լ. Կոստանդյան): Առաջարկվել են շյուղերի խրձով ոսկրաբեկորների սևեռումով կոտրվածքների բուժման, հարզարկերակային սիմպաթէկտոմիայով՝ Զուդեկի հիվանդության բուժման եղանակներ (Ի. Հովսեփյան և աշխատակիցներ):

Մանկ. Վ. և օ-ի բնագավառում մշակվել են երեխաների ներհոդային կոտրվածքների ու դրանց բարդությունների բուժման հարցերը, վերքային վարակը կանխելու նպատակով կիրառվել է կենսբ. հատուկ մանրէային միջավայր ունեցող խցիկ: Զբաղվել են հետվնասվածքային բարդությունների (կծկանքներ, ձևախախտումներ) պահպանող. և վիրահատ. բուժման հարցերով (Գ. Մհոյան և ուր.):

Օրթոպեդիայի բնագավառում կատարված հետազոտությունները վերաբե

        • ներին: Ներդրվել է կրծքավանդակի ու ողնաշարի ծռումներով (սկոլիոզ, կիֆոզ) երեխաների վիրահատ. բուժման մեթոդ (Գ. Խաչատրյան): 1986-ից հանրապետ. մանկ. օրթոպեդիայի հիվանդանոցում զբաղվում են նաև բազմամատության, կտցամատության, ազդրի մոտակա հատվածի ձևախախտումների, ազդրի բնածին հոդախախտումների վիրահատ. բուժմամբ:

Ներդրվել են մեծահասակների կոնքազդրային և ծնկահոդերի ձևախախտող հոդախտի պահպանող, և վիրահատ, բուժման եղանակներ, օգտագործվել են սիվաշի և այլ ներքին պրոթեզներ, Գուդուշաուրու կորունդային կափարիչներ (Ա. Մինասյան): Ծնկահոդի հիվանդությունների բուժման ու ախտորոշման նպատակով 1-ին անգամ ՀՀ-ում կիրառվում է վիրահատ. հոդադիտակ՝ արթրոսկոպ (Վ. Նաջարյան, ԱՄՆ, Ա. Սոֆյան, 1985): Ուսումնասիրվել են խողովակավոր ոսկրերի կոտրվածքից հետո հենունակության վերականգնման հարցերը, ներդրվել են բուժ. ֆիզկուլտուրայի մեթոդներ, առաջարկվել են մի շարք գործիքներ, հարմարանքներ, սարքեր (Գ. Մինասյան): Հանրապետությունում լայնորեն կիրառվում է Գուդուշաուրու, Իլիզարովի, Վոլկով-Հովհաննիսյանի, Կալնբերգի, Վարդանյանի և ուր. ճնշող-ձգող ապարատներով բուժումը: Հանրապետ. պրոթեզային գործարանում պատրաստում են պրոթեզներ, օրթոպեդ. կոշիկներ, սեղմիրաններ:

Տես նաև Վիրաբուժություն:

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ժամանակավոր և մշտ. անաշխատունակության ավելի հաճախ հանդիպող պատճառներից են, որոնք հանգեցնում են բնակչության մեծ թվով մահացության: Տարբերում են արտադր. և ոչ արտադր. Վ.: Արտադր. Վ-ի պատճառներն առավել հաճախ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումներն են, ինչպես նաև աշխատողների անբավարար որակավորումը, աշխատանքային գործնթացների վատ կազմակերպումը, աշխատատեղերի, սարքավորումների անկատարությունը: Ուստի արտադր. Վ-ի կանխարգելման և նվազեցման հիմն. մեթոդներից են աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը, լայն սանլուս. աշխատանքների կազմակերպումը, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման խիստ հսկողությունը ևն: Գիտ. սանհիգիենային և վնասվածքաօրթոպեդ. հիմնարկներում ուսումնասիրվում են արտադր. Վ-ի