Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Տ

ՏԱՍՆԵՐԿՈՒՄԱՏՆՅԱ ԱՂԻՔ, տես Մարսողական համակարգ հոդվածում:

ՏԱՍՆԵՐԿՈՒՄԱՏՆՅԱ ԱՂԻՔԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, դուոդենիտ, 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի բորբոքում: Հաճախ ուղեկցվում է խոցային հիվանդությունով, ստամոքսաբորբով, ենթաստամոքսային գեղձի բորբոքումով, լեղապարկի բորբոքումով: Տ.ա.բ-ման հիմն. պատճառը ստամոքսից աղիքներ ստամոքսի թթու պարունակության (արագացած անցման հետևանքով) ազդեցությունն է աղիքի լորձաթաղանթի վրա և ստամոքսահյութի անբավարար չեզոքացումը 12-մատնյա աղիքում: Տ.ա.բ-մանը նպաստում են անկանոն սնուցումը, կծու կերակուրների, ալկոհոլի չարաշահումը, ծխելը; Երբեմն Տ.ա.բ-ման պատճառ է դառնում լորձաթաղանթի վրա տարբեր մակաբույծների (լամբլիա, որդեր) անմիջական ազդեցությունը: Հիմն. ախտանշանը որովայնի վերին հատվածի ցավերն են, որոնք սաստկանում են ուտելուց 2-3 ժ հետո կամ քաղցած ժամանակ և ուղեկցվում են սրտագդալի շրջանում ծանրության, ճնշման զգացումով:

Բուժում է բժիշկը: Կարևոր նշանակություն ունեն սննդակարգին հետևելը (բացառելով կծու կերակուրները), հաճախակի (օրը 5 անգամից ոչ պակաս) սնվելը, ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը:

Տես նաև Մարսողական համակարգ:

ՏԱՍՆԵՐԿՈՒՄԱՏՆՅԱ ԱՂԻՔԻ ԽՈՑ, տես Խոցային հիվանդություն հոդվածում:

ՏԱՐԱԾՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ (սահմանների սանպահպանություն), վարչ. և սանհակահամաճարակային համալիր միջոցառումներ՝ ուղղված կարանտինային վարակիչ հիվանդությունների ներբերման կանխմանը: Կարանտինային հիվանդությունները, որոնք վարակիչ հիվանդությունների որոշ խմբերի պայմանական անվանումն են, աչքի են ընկնում բարձր վարակելիությամբ և հաճախ ավարտվում են հիվանդի մահով: Դրանք են ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, իսկ նախկինում նաև ծաղիկ բնականը, որը ներկայումս վերացվել է:

          • րանտինային հիվանդությունների խմբում ընդգրկվող վարակիչ հիվանդությունների ցանկը նույնպես որոշվում է միջազգային համաձայնագրերով և որոշակի պայմաններում կարող է ընդլայնվել: Կարանտինային վարակների առաջացումն ու տարածումը հնարավոր է արտասահմանից եկած վարակված մարդկանց միջոցով, որոնց մոտ դեռ չկան կլինիկ. դրսևորումներ (հիվանդության գաղտնի շրջան):

Տ. ս. պ-յան վարչ. միջոցառումներից են. այլ երկրներից մարդկանց գալն ու գնալը, ինչպես նաև ծանրոցների և բեռների ընդունման արգելումը կամ սահմանափակումը, պետ. սահմանի փակումը, համաճարակային օջախի տարածքում կարանտինային ռեժիմի հաստատումը:

Սանհակահամաճարակային միջոցառումներն են արտասահմանից եկած մարդկանց բժշկական զննումը (ըստ ցուցմունքների), բեռների և տրանսպորտի սան. զննումը, հիվանդների հոսպիտալացումը, հիվանդության մեջ կասկածվող անձանց մեկուսացումը և հիվանդների հետ շփվածների հսկողությունը (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների), կարանտինային հիվանդության դեպքի մասին առողջապահության համակարգի ղեկավար մարմիններին շտապ տեղեկացումը, տրանսպորտային միջոցների և կասկածելի բեռների վարակազերծումը, միջատազերծումը և կրծողների ոչնչացումը, կարանտինային հիվանդությունների նկատմամբ ոչ բարեհույս երկրներ մեկնողներին կանխարգելիչ պատվաստումները:

ՀՀ-ում նշված միջոցառումները կազմակերպում և իրականացնում է պետ. հիգիենային և հակահամաճարակային ծառայությունը:

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐ, մարդուց անկախ արտակարգ իրավիճակներ, որոնք բնության ուժերի գործունեության արդյունք են: Տ. ա., որպես կանոն, հանկարծակի ստեղծված աղետաբեր իրավիճակներ են, որոնք խախտում են մարդկանց՝ մեծ կամ ոչ այնքան մեծ խմբերի կյանքի առօրյա կենսաձևը և հաճախ ուղեկցվում են մարդկային զոհերով, նյութ. արժեքների ոչնչացմամբ:

Տ. ա. են երկրաշարժը, ջրհեղեղը, ցունամին, հրաբուխների ժայթքումը, ցեխահեղեղը (սելավ), սողանքներն ու փլուզումները, ձնաբերուկները և ձնահյուսերը, մրրիկներով և մրրկասյուներով ուղեկցվող ցիկլոնները, անտառային և տորֆային լայնատարած հրդեհները: Որոշ Տ. ա.

          • հաճախ դրանց սկզբնապատճառը բնության գործող ուժերն են:

Երկրաշարժերը բնական պայմաններով (հիմնականում տեկտոնական գործունեությամբ) առաջացած ստորերկրյա ցնցումներն ու երկրակեղևի տատանումներն են: Ըստ միջազգային սեյսմիկ MsK-64 սանդղակի՝ երկրաշարժերը դասակարգվում են 12 աստիճանավորման՝ բալերի: 1 բալ ուժգնությամբ երկրաշարժերը հազիվ գրանցվում են սեյսմիկ սարքերով, իսկ 6-7 և ավելի բալերը խախտում են մարդկանց բնականոն կյանքը և վտանգում նրանց առողջությունը: Ամենաուժեղ երկրաշարժերը՝ 11-12 բալ ուժգնությամբ, ուղեկցվում են գետնի բազմաթիվ լայն ճեղքվածքներով, սողանքներով, փլուզումներով: Գետերի վրա առաջանում են ջրվեժներ, հիմնովին փլուզվում են բոլոր կառուցվածքներն ու շինությունները:

Երկրաշարժի ժամանակ մարդկային կորուստներն ու նյութ. վնասները պայմանավորված են, ամենից առաջ, շենքերի փլուզումով: 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժերը հանգեցնում են մեծաթիվ զոհերի. մարդիկ զանգվածաբար զոհվում են րոպեների և նույնիսկ վայրկյանների ընթացքում: 1923 թ սեպտ. 1-ին Հոնսյու կղզում (Ճապոնիա) երկրաշարժից զոհվել է մոտ 150 հզ. մարդ: 1963 թ. հուլիսի 26-ին Սկոպիե քաղաքում (Հարավսլավիա) փլուզվել կամ վնասվել է շենքերի մոտ 80 %-ը, զոհվել ավելի քան 2 հզ. մարդ: 1988 թ. դեկտ. 7-ին Հայաստանում երկրաշարժը խլել է 25 հզ. մարդկային կյանք, ավերվել են Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի) և այլ քաղաքները:

Ջրհեղեղը տեղանքի ժամանակավոր, զգալի ողողումն է ջրով՝ գետում, լճում կամ ծովում ջրի մակարդակի բարձրացումից, ինչպես նաև ժամանակավոր ջրհոսքերից: Ըստ առաջացման պատճառների՝ լինում են վարարման ջրհեղեղներ՝ ձյան կամ ջրամբարի ավազանի սառցադաշտն արագ հալչելիս, առատ տեղումներից կամ սառցահոսքից, գետի հունը սառցաբեկորներով պատվարվելիս ջրի մակարդակի արագ բարձրացումից: Ջրհեղեղներ կարող են առաջանալ քշող քամու ազդեցությամբ, որը գետաբերանում կասեցնում է ջրի մուտքը: Աղետաբեր հետևանքներով խոշորագույն ջրհեղեղ էր 1887 թ. Չինաստանի Հենան նահանգի գետերի վարարումը, երբ զոհերի թիվն անցել է 900 հզ. մարդուց, և 1911-ին Յանցզի գետի հորդացումը, որից զոհվել է 100 հզ. մարդ: