Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/722

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասցնելու եղանակի, կիրառվող սարքի: Դա ուռուցքաբանության հեռանկարային և արագ զարգացող ուղղությունն է:

Հաջողությամբ մշակվում են դեղորայքային բուժման մեթոդները: Սկզբունքորեն շատ կարևոր են չարորակ Ու-ով հիվանդների դեղորայքային բուժման հնարավորության ապացուցված փաստերը: Ուռուցքաբանների հսկողության տակ կան հիվանդներ, որոնք 5-10 տարի առաջ բուժվել են միայն դեղանյութերով (օրինակ՝ ամորձու չարորակ ուռուցքի մետաստազների, արգանդի խորիոնէպիթելիոմայի, միելոմային հիվանդության, ոսկրերի որոշ Ու-ի դեպքում ևն): Դեղորայքային բուժումը պետք է իրականացնի բժիշկը՝ ուռուցքաբան. հիմնարկություններում: Արագորեն մշակվում են չարորակ Ու-ի իմունաբանության մեթոդները, որոնք նպատակաուղղված են հիվանդի օրգանիզմի պաշտպան. ուժերի ակտիվացմանը: Տես նաև Ռենտգենաբանություն և ուռուցքաբանություն:

ՈՒՐԵԹՐԻՏ, տես Միզուկաբորբ:

ՈՒՐԵՄԻԱ, տես Միզարյունություն:

ՈՒՐՈԼՈԳԻԱ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է տղամարդկանց միզասեռ., կանանց միզային համակարգի ֆիզիոլոգ. և ախտաբան. վիճակը, հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկան, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ: Ու. հիմնականում զբաղվում է երիկամային անբավարարության, երիկամածին (նեֆրոգեն) հիպերտոնիայի, երիկամների ուռուցքաբանության (ուրոօնկոլոգիա), հեմոդիալիզի, երիկամի փոխպատվաստման, մանկ. Ու-ի, ֆթիզիոուրոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, նյարդային հիվանդությունների հետ կապված ուրոլոգ. խնդիրներով և անոթային ու փոխպատվաստումային (տրանսպլանտացիոն) վիրաբուժության հարցերով:

1970-ին Ու-ի ամբիոն է կազմակերպվել ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ), 1980-ին՝ Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.): ՀՀ-ում Ու-ի բնագավառում 1-ին հետազոտությունները կատարել է Հ. Քեչեկը. նկարագրել է շագանակագեղձի հեռացման արտակարգ դեպք (1911), արգանդի և հավելումների վիրահատությունների ժամանակ կատարել կանխարգելիչ կաթետերացում (1917), ուսումնասիրել Հայաստանում միզաքարային հիվանդության տարածվածության (1925), միզապարկի անոթային ուռուցքների ախտորոշման (1926), շագանակագեղձի վերցայլային հեռացման ժամանակ արյունահոսության դադարեցման տեխնիկայի (1929) հարցերը: Հետագայում զբաղվել են Հայաստանում տեղաճարակային միզաքարային հիվանդության (Ռ. Յոլյան), կանանց միզապարկի սեղմանի կծկանքի և երեխաների միզապարկի բորբոքման պատճառագիտության հարցերով (Ս. Շարիմանյան): Ուսումնասիրվել են երկրամասային նշանակություն ունեցող միզաքարային հիվանդության տարածվածության, պատճառագիտության հարցերը, մշակվել բուժման մեթոդներ: Զբաղվել են շագանակագեղձի գերաճի բուժման, Ու-ում կորտիզոնի օգտագործման (Ա. Միդոյան) հարցերով: Մշակվել են միզապարկի ուռուցքների ախտորոշման և զուգակցված բուժման մեթոդներ: Քրոմոցիստոսկոպիայի օգնությամբ բացահայտվել է երիկամային խիթի ժամանակ ինդիգոկարմինի արտազատման խանգարման մեխանիզմը, որի հիման վրա մշակվել է և գործնականում ներդրվել «սուր որովայնի» տարբերակիչ ախտորոշման մեթոդը: Վերջինս հնարավորություն է տվել կրճատել անհարկի վիրահատությունները (որդանման ելունի հեռացում, որովայնահատում): Տարբերակիչ ախտորոշման նպատակով ՀՀ-ում 1977-ին 1-ինն են կիրառել (Ա. Միդոյան. Ն. Բասմաջյան) իզոտոպային երիկամագրությունը: ԵՊԲՀ Ու-ի ամբիոնում ուսումնասիրվել են միզասեռ. օրգանների ստաֆիլոկոկային ծագման սուր թարախային բորբոքումները, դրանց բուժման նպատակով 1-ինն են օգտագործել գերիմուն հակաստաֆիլոկոկային պլազման: Հետազոտվել են միզաքարային հիվանդության ժամանակ երիկամներում ամոնիակի առաջացման և արտազատման գործընթացները, ինչպես նաև երիկամների ֆունկցիայի վրա ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) ազդեցությունը: ԵՊԲՀ ֆակուլտետային թերապիայի ամբիոնի հետ համատեղ մշակվել և գործնականում ներդրվել է միզաթթվային երիկամաքարային հիվանդության պահպանող բուժման մեթոդ: Առաջարկվել է (1970) երիկամային քարերի լուծման եղանակ՝ բակտերիաների առանձին շտամների արտադրած ֆերմենտներով: Ազգային առողջապ-յան ինստ-ի Ու-ի ամբիոնում ուսումնասիրվել են քրոնիկ. երիկամաավազանաբորբի և երիկամաքարային հիվանդության բուժման հարցերը Ջերմուկ առողջարանում, մշակվել ցուցումներ, հակացուցումներ և արդյունավետ բուժման մեթոդներ, կազմվել են մեթոդ. հանձնարարականներ (Ի. Աղաջանյան և աշխատակիցներ): 1963-ին Ռ. Յոլյանի անվ 3-րդ կլինիկ. հիվանդանոցում Ա. Միդոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արհեստական երիկամ» լաբորատորիան, որտեղ 1964-ին ՀՀ-ում 1-ին անգամ հաջողությամբ կատարվել է հեմոդիալիզ՝ երիկամային սուր անբավարարության ժամանակ: Ու-ական հիվանդությունների վիրաբուժ. բուժման բնագավառում մշակվել են երիկամների և միզածորանների քարերի հեռացման մեթոդներ (Ա. Կարապետյան), ներդրվել են երիկամի մասնահատման (1952), միզապարկի չարորակ ուռուցքների ժամանակ միզապարկի հեռացման, երիկամի ջրակալման դեպքում երիկամի ավազանամիզածորանային հատվածի մասնահատման (1961), միզապարկահեշտոցային, միզուկահեշտոցային խուղակների վերացման վիրահատություններ (1961), միզածորանի բոլոր տեսակի վտխպատվաստումներ (1967): 1983-ից ՀՀ Ու-ական կլինիկաներում կատարում են միզուկային ճանապարհով շագանակագեղձի մասնահատումներ՝ շագանակագեղձի գեղձուռուցքի (ադենոմա) հեռացումից հետո միզուկի ներքին բացվածքի սեղմման, շագանակագեղձի քաղցկեղի (Ա. Միդոյան, Ի. Աղաջանյան) դեպքերում, երիկամների քարերի՝ մաշկային ճանապարհով քարահատում (Ի. Աղաջանյան), միզածորանի քարի ներմիզածորանային քարաջարդում (Ա. Բաղդասարյան): ՀՀ-ում 1-ին անգամ հաջողությամբ երիկամի փոխպատվաստում է կատարել Ի. Աղաջանյանը (1987), 1986-ին ամերիկահայ բժիշկ Կ. Դերձակյանը մշակել է ՀՀ-ում կատարելիք էնդոուրոլոգ. վիրահատությունների ծրագիր: