բռնել երկրորդ ու երրորդ շարքերում:
Մի ուրիշ հանգամանք։ Հին ռեժիմի ժամանակ պաշտօնէութիւնը
Անդրկովկասում վրացիների ձեռին էր գլխաւորապէս: Այդ դրութիւնը
մնաց նաեւ ռեժիմը փոխւելուց յետոյ, որովհետեւ տեխնիկական
աշխատանքներ կատարելու համար պատրաստւած մարդիկ ամենից աւելի
վրացիներն ունէին: Պաշտօնէութիւնը բնականօրէն դառնում էր զօրեղ
նեցուկ՝ վրաց տարրի դիրքը ամրացնելու համար պետական Մեքանիզմի
մէջ — Կօմիսարիատից սկսած մինչեւ երկաթուղին ու փոստ-հեռագրատունը:
Իսկ ամենից կարեւորը հետեւեալն էր:
Վրաց ժողովուրդը քաղաքականապէս ամենից աւելի հասունացած
ու ամենից լավ կազմակերպւածն էր Անդրկովկասում- ապա ամենից
աւելի ապահովւածը (կամ ամենից քիչ վտանգւածը), ուստի եւ ամենից
զօրեղը:
Շնորհիւ բարեյաջող աշխարհագրական դիրքի՝ շնորհիւ համարեա
անխառն միատարրութեան, շնորհիւ նրան, որ պատերազմի ընթացքում
ամենից քիչ էր տուժել ու քանդւել, շնորհիւ նրան, որ չունէր
անլուծանելի, կեանքին սպառնացող վէճեր հարեւանների հետ,- շնորհիւ
այս բարեբախտ հանգամանքների, վրացի ժողովուրդը շատ աւելի
հնարաւորութիւն ունէր իր ձայնը լսելի անելու, քան հայերը կամ
ազրբէյջանցիները:
Հարկ եղած դէպքում վրացիները հեշտութեամբ կարող էին մի
ընդհանուր լեզու գտնել թէ՝ Թիւրքիայի, թէ ԱզրբԷյջանի հետ, —
յամենայն դէպս շատ աւելի հեշտ, քան հայերը: Ապա վրացիները
ամփոփւած էին ամբողջովին Վրաստանի մԷջ, չունէին դրսում վտանգւած
հատւածներ, ինչպէս ունէին հայերր Ազրբէյջանում ու ազրբէյջանցիները
Հայաստանում: Վրացիները ապահով նստած էին իրանց երկրում եւ
եթէ ունէին սահմանային վէճեր հարեւանների հետ, — սրանց աղբիւրը
պարզապէս տիրակալական հակումներ էին, որ կարող էին զսպւել,
չափաւորւել, նոյն իսկ իսպառ վերացւել առանց լրջօրէն վտանգելու
Վրաստանի ներկան կամ ապագան:
Այլ էին հայ-թուրքական ու հայ-թաթարական փոխյարաբերութիւնները.
այստեղ կային ցաւոտ խնդիրներ, որ չէին կարող
լուծւել առանց ամենածանր ընդհարումների:
Թիւրքիան, անդառնալիօրէն պարտւած արեւմուտքում ու
հարաւում, ձգտում էր ապահովել ու ամրացնել իր ապագան հիւսիս-արեւելքում:
Իսկ այստեղ հայերը, սեպի պէս խրւած էրզրումի ու Բագւի
միջեւ, կտրում էին թուրքերի որոնած ճամբան:
Հայերը սահմանային անլուծանելի վէճեր ունէին ազրբէյջանցիների
հետ: Խնդիրը այստեղ մի-երկու գաւառ աւելի կամ պակաս
իւրացնելու մէջը չէր, այլ այն ազգային անդամահատութիւնների, որ
անխուսափելիօրէն տեղի պիտի ունենային — ինչպէս էլ լուծւէր վէճը —
մէկի կամ միւսի համար: Հայաստանը չէր կարող ապրել առանց