Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաթարական Շարուր-Նախիջեւանի-. Ազրբէյջանը չէր կարող ապրել (կամ շատ դժարութեամբ կապրէր) առանց հայկական Ղարաբաղի: Ղարաբաղը Ազրբէյջանի համար ու Նախիջեւանը Հայասաանի համար նոյնը չէին, ինչ էր Վրաստանի համար Զաքաթալը, Ախալքալաքը կամ Լօռին: Եւ այստեղ էր մեծ դժարութիւնը թէ Հայաստանի եւ թէ՝ Ազրբէյջանի համար:


Քաղաքականապէս աւելի հասունացան ժողովուրդները գուցէ կարողանային գտնել մի խաղաղ ելք․ բայց ոչ մենք, ոչ ազրբէյջանցիները չունէինք այդ հասունութիւնը եւ վէճը մնում էր վէճ, փոխադարձ անվստահութեան ու փոխադարձ թշնամութեան աղբիւր:


Վրացիները շատ վարպետօրէն (աւելացնեմ՝ նաեւ ցինիկաբար) օգտւում էին հայ-թուրքական ու հայ-թաթարական հակառակութիւններից՝ իրանց արտօնեալ դիրքը ամրացնելու համար: Յենւելով թուրքերի ու թաթարների վրայ կամ սպառնալով, թէ այն ուղղութեամբ կշիտկեն իրանց ճակատը, անելանելի կացութեան մէջ էին դնում մեզ ու հարկադրում իրանց ցանկութիւններին յարմարւելու: Ապա՝ երեսները մեր կողմը դարձնելով, մեզ մերձենալով (կամ մերձենալու մտադրութիւն ցուցադրելով), կաշկանդում էին ու որոշ չափով ահաբեկում նաեւ ազրբէյջանցիներին:


Քաղաքական շանտաժ էր սա, որ մեծ առաւելութիւն էր տալիս վրացիներին ու ապահովեցնում նրանց գերիշխանութիւնը:


Երկարացրի մի քիչ, բայց Անդրկովկասում կատարւածը հասկանալու համար չափազանց կարեւոր է այս հանգամանքը:


Իսկ մեր կուսակցութիւնը յատկապէս պէտք է գիտենայ ու յիշի, որ ամենատագնապալի օրերին նա ապրել է ու գործել վրաց սօցիալ-դեմօկրատների հեգեմօնիայի տակ, քարշ է եկել նրանց փէշը բռնած:


7. 1917 թւականի սեպտեմբերի վերջերին տեղի ունեցաւ՝ Թիֆլիսում՝ Հայ Ազգային Համագումարը: Կազմւեց Ազգային ժողով ու իբրեւ գործադիր մարմին Ազգային կենտրոնական խորհուրդ:


Այս Ազգային խորհուրդն էր, որ յետագայում խօսեց Անդրկովկասի հայ ժողովուրդի անունից ու ասպարէզ եկաւ իբրեւ համազգային լիազօր ներկայացուցչութիւն:


Թէ՛ Համագումարի, թէ՛ ժողովի եւ թէ՛ խորհուրդի մէջ գերիշխող տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցութեան:


8. Նոյն տարւայ վերջերին տեղի ունեցան Անդրկովկասում պատգամաւորական ընտրութիւնները Համառուսական Սահմանադիր ժողովի համար:


Պայքարող կուսակցութիւնների մէջ ամենից աւելի տեղ շահեց մենշեւիկ սօցիալ-դեմօկրատականը (12 տեղ), ապա «Մուսաւաթը» (10 տեղ) ու Հ. Յ. Դաշնակցութիւնը (9 տեղ)․ յետոյ գալիս էին — աննշան