Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Բանւորական, զինւորական ու գիւղացիական խորհուրդների Անդրկովկասեան կենդրոնը», — միմեանցից անկախ երկու իշխանութիւններ, որ պիտի վարէին երկրի գործերը մինչեւ պետական մնայուն օրգանների կազմակերպումը:


«Խորհուրդների կենտրոնը» տարւայ վերջերին կորցրեց հմայքն ու չեզոքացաւ զուգընթացաբար ամրապնդւեց «Կօմիսարիատը», որը դարձաւ մի տեսակ «մինիստրների դահլիճ» ամբողջ Անդրկովկասի համար:


6. «Կօմիսարիատը» — ինչպես ետագայում նաեւ Սէյմն ու Անդրկովկասեան կառավարութիւնը — Կօալիցիօն կազմ ունէին:

Կօալիցիօնը՝ ըստ ձեւի ու անունի միջկուսակցական էր, ըստ էութեան՝ միջազգայնական: Գլխաւոր կուսակցութիւններն էին սօցիալ-դեմօկրատականի մենշեւիկ հատւածը, «Մուսաւաթը» եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը: Փաստօրէն սրանք ներկայացնում էին երկրի երեք գլխավոր ազգութիւնները - վրացի, ազրբեյջանական թաթար, հայ:


«Կօմիսարիատում» - ինչպէս ետագայում նաեւ Սէյմի ու կառավարութեան մէջ- գերիշխող դիրը բռնեցին ու ղեկավարող դեր ունեցան վրացի մենշեւիկները:


Ինչո՞ւ:


Ահա պատճառներից մի քանիսը:


Աոաջին: Կօմիսարիատը ստացել էր իր լիազօրութիւնները Պետրօգրագի ժամանակաւոր կառավարութիւնից, այսինքն Պետական Դումայի շրջաններից: Դումայի մէջ վրացի պատգամաւորները՝ յենւած այնպիսի մի զօրեղ համառուսական կուսակցութեան վրայ, ինչպիսին էր սօցիալ-դեմօկրատականը վաղուց արդկն գրաւել էին կարեւոր դիրքեր, ազդեցութիւն էին ձեռք բերել ու կապեր հաստատել: Բնական էր, որ Անդրկովկասի համար «Կօմիսարիատ» կազմելիս՝ առաջին հերթին դրւեցին սրանք եւ ոչ հայերը կամ թաթարները, որոնց գոյութիւնը Դումայի մէջ մնացել էր միանգամայն աննկատելի:


Երկրորդ- Պետական գործեր վարելու համար վրացիներն ունէին քիչ-շատ պատրաստւած մարդիկ, որոնք շնորհիւ գործօն մասնակցութեան քաղաքական մեծ կուսակցութեան ու ապա Դումայի աշխատանքների մէջ՝ որոշ վարժութիւն ու փորձառութիւն էին ձեռք բերած, մօտենում էին մի քիչ պետական գործիչի տիպին: Ոչ մենք, ոչ մուսաւաթականները այդպիսի դպրոց անցած չէինք, այդ պատրաստութիւնը չունէինք: «Մուսաւաթը» բոլորովին նոր կուսակցութիւն էր, իսկ Դաշնակցութիւնը աւելի վարժւած էր ստորերկրեայ աշխատանքի: Անշուշտ, որոշ նշանակութիւն ունէր նաեւ կուսակցական լիդերների անհատական կարողութեան չափը, վրացիները հրապարակ էին հանել մի քանի տաղանդաւոր մարդիկ, մի ըանի հանրածանօթ անուններ, որոնց կողքին նսստեցնելու թէկնածուներ չունէինք մենք եւ հարկադրւած էինք տեղ