թաթարական Շարուր-Նախիջեւանի-. Ազրբէյջանը չէր կարող ապրել (կամ շատ դժարութեամբ կապրէր) առանց հայկական Ղարաբաղի: Ղարաբաղը Ազրբէյջանի համար ու Նախիջեւանը Հայասաանի համար նոյնը չէին, ինչ էր Վրաստանի համար Զաքաթալը, Ախալքալաքը կամ Լօռին: Եւ այստեղ էր մեծ դժարութիւնը թէ Հայաստանի եւ թէ՝ Ազրբէյջանի համար:
Քաղաքականապէս աւելի հասունացան ժողովուրդները գուցէ
կարողանային գտնել մի խաղաղ ելք․ բայց ոչ մենք, ոչ ազրբէյջանցիները
չունէինք այդ հասունութիւնը եւ վէճը մնում էր վէճ, փոխադարձ
անվստահութեան ու փոխադարձ թշնամութեան աղբիւր:
Վրացիները շատ վարպետօրէն (աւելացնեմ՝ նաեւ ցինիկաբար)
օգտւում էին հայ-թուրքական ու հայ-թաթարական հակառակութիւններից՝
իրանց արտօնեալ դիրքը ամրացնելու համար: Յենւելով
թուրքերի ու թաթարների վրայ կամ սպառնալով, թէ այն ուղղութեամբ
կշիտկեն իրանց ճակատը, անելանելի կացութեան մէջ էին դնում մեզ ու
հարկադրում իրանց ցանկութիւններին յարմարւելու: Ապա՝ երեսները
մեր կողմը դարձնելով, մեզ մերձենալով (կամ մերձենալու մտադրութիւն
ցուցադրելով), կաշկանդում էին ու որոշ չափով ահաբեկում նաեւ
ազրբէյջանցիներին:
Քաղաքական շանտաժ էր սա, որ մեծ առաւելութիւն էր տալիս
վրացիներին ու ապահովեցնում նրանց գերիշխանութիւնը:
Երկարացրի մի քիչ, բայց Անդրկովկասում կատարւածը հասկանալու
համար չափազանց կարեւոր է այս հանգամանքը:
Իսկ մեր կուսակցութիւնը յատկապէս պէտք է գիտենայ ու յիշի,
որ ամենատագնապալի օրերին նա ապրել է ու գործել վրաց սօցիալ-դեմօկրատների
հեգեմօնիայի տակ, քարշ է եկել նրանց փէշը բռնած:
7. 1917 թւականի սեպտեմբերի վերջերին տեղի ունեցաւ՝
Թիֆլիսում՝ Հայ Ազգային Համագումարը: Կազմւեց Ազգային ժողով
ու իբրեւ գործադիր մարմին Ազգային կենտրոնական խորհուրդ:
Այս Ազգային խորհուրդն էր, որ յետագայում խօսեց Անդրկովկասի
հայ ժողովուրդի անունից ու ասպարէզ եկաւ իբրեւ համազգային լիազօր
ներկայացուցչութիւն:
Թէ՛ Համագումարի, թէ՛ ժողովի եւ թէ՛ խորհուրդի մէջ գերիշխող
տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցութեան:
8. Նոյն տարւայ վերջերին տեղի ունեցան Անդրկովկասում
պատգամաւորական ընտրութիւնները Համառուսական Սահմանադիր
ժողովի համար:
Պայքարող կուսակցութիւնների մէջ ամենից աւելի տեղ շահեց
մենշեւիկ սօցիալ-դեմօկրատականը (12 տեղ), ապա «Մուսաւաթը» (10
տեղ) ու Հ. Յ. Դաշնակցութիւնը (9 տեղ)․ յետոյ գալիս էին — աննշան