Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թւերով ուրիշ կուսակցութիւններ:


Երեք գլխաւոր կուսակցութիւնները ներկայացնում էին Անդրկովկասի երեք գլխաւոր ազգութիւնները, որոնք ըստ քաղաքական կշռի՝ դասաւորւեցին այսպէս՝ վրացի, թաթար, հայ:


Իսկ հայութեան ներսում՝ այս ընտրութիւնները եկան մէկ անգամ եւս ապացուցանելու, որ ամենից զօրեղ — աւելի ճիշտը միակ զորեղ, միակ կազմակերպւած կուսակցութիւնը — Հ. Յ. Դաշնակցութիւնն է:

9. Համառուսական Սահմանադիր ժողովը չգումարւեց. հոկտեմբերին բռնկեց բօլշեւիկեան յեղափոխութիւնը, յաղթանակեց Պետրօգրադում ու Մոսկւայում, յայտարարեց խորհրդային իրաւակարգ եւ թոյլ չտւեց որ հաւաքւի դեմոկրատական սկզբունքներով ընտրւած Սահմանադիր ժողովը, նկատելով այն բուրժուական հաստատութիւն:


Անդրկովկասը մնաց հավատարիմ փետրւարեան յեղափոխութեան եւ չուզեց ճանաչել խորհրդային կարգերն ու իշխանութիւնը:


Ինչո՞ւ:


Որովհետեւ մեր ծայրագաւառում գերիշխող կուսակցութիւնները կանգնած էին լայն ռամկավարական տեսակէտների վրայ, ուստի եւ չէին կարող ընդունեք դասակարդային ու մանաւանդ կուսակցական դիկտատուրա: Ապա համոզւած էին, որ կոմունիստական կամ նոյն իսկ պարզ սոցիալիստական հասարակարգի համար երկիրը չի հասունացած տակաւին (էլ չեմ ասում, որ «Մուսաւաթը» բնաւ չունէր սոցալիստական դաւանանք, Հ. Յ. Դաշնակցութեան սոցիալիստականութիւնը մակերեւոյթային էր, ուղեղային, առանց խոր հիմքերի կուսակցական զանգւածների մէջ: Իսկ վրացի մենշեւիկների շարքում շատ ուժեղ էր, ազգայնական, հակառուսական հոսանքը):


Երկրորդ. բօլշեւիկեան Մոսկւան անջատւած էր Անդրկովկասից հակաբօլշեւիկեան Դօնով, կուբանով ու Հիւսիսային կովկասով: Սկսւել էր քաղաքացիական կռիւ: Հեռաւոր Մոսկւան չէր կարող թելադրել իր կամքը Անդրկովկասին, ոչ էլ օգնութեան գալ նրան, մինչդեռ մեր անմիջական հարեւաննները — Կուբանի կօզակները ու Ալէքսէեւ -Դենիկինեան հակաբօլշեւիկեան բանակը- ամէն օր կարող էին դարձնել նրանց զէնքը մեր դէմ:


Երրորդ. Անդրկովկասի քաղաքականութեանն ուղղութիւն տւող վրացի մենշեւիկները կուսակցորէն կատաղի հակառակորդ էին իրանցից անջատւած բոլշեւիկներին: Հաւատարիմ իրանց դաւանանքներին ու կուսակցական ընդհանուր քաղաքականութեան, մենշեւիկները վարում էին մեր երկրում նոյն պայքարը, ինչ իրանց ռուս ընկերները Ռուսաստանում: «Մուսաւաթը», մտահոգւած Բագւին տիրապետելու խնդրով ու տարւած պանթուրքական իդէալներով, ձգտում էր օր առաջ կտրել բոլոր կապերը Ռուսաստանի հետ: Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ Բագւում՝ վախենալով թուրքական տիրապետութիւնից՝ բաւականին