Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաւանում մեր գործակցութեանը բօլշեւիկների հետ, ծուռ աչքով էին նայում մեզ, կասկածելով թէ յարմար առիթ ենք սպասում, որպէսզի բաց անենք Անդրկովկասի դռները ռուս բօլշեւիկների առջեւ: Ապա` բերել Բագու անգլիական զօրքեր այն ժամանակ, երբ Թիֆլիսում նստած էին գերմանացիները, որոնց հետ իրանք վրացիները սիրային ֆլիրտի մէջ էին — սա նկատւում էր դաւաճանութիւն վրացի-գերման թուրք-թաթարական քաղաքականութեան:


Բագւում բռնած մեր դիրքը անվստահելի դաշնակից էր դարձրել մեզ մեր կասկածոտ հարեւանների աչքում եւ ենթակայ` սրանից բղխող բոլոր դժվարութիւնների:


Իսկ Բագւայ մեր ընկերները շարունակում էին տանել իրանց սեփական քաղաքական գիծը նաեւ այն հաշւով թէ ամրանալով Բագւում ու իրանց վրայ քաշելով թուրք-թաթարական ոյժերը ազատած կլինեն Հայաստանի մնացորդը թուրքական արշաւանքից:


Բագւայ էպիզօդական խնդիրը մէկ անգամից սպառելու համար, պատմութիւնը շատ առաջ տարայ — մինչեւ 1918 թ. աշունը. վերադառնում եմ ժամանակագրական կարգին:


11. 1917 թ. Նոյեմբերի վերջերին սկսւեց ռուս բանակի կազմալուծումն ու փախուստը կովկասեան ճակատից:


Ճակատը քանդւում էր ու դատարկւում սարսափեցուցիչ արագութեամբ:


Յունուարի վերջերին բանակ չկար այլեւս: Հայկական փոքրաթիւ զօրամասերն էին, որ միացած նախկին բանակի վերջի բեկորների հետ՝ պիտի պահէին այսուհետեւ էրզրումի գիծը:


12. Անդրկովկասի դրութիւնը դառնում էր շատ վտանգաւոր:


Բօլշեւիկեան յեղափոխութիւնն ու օր օրի վրայ ծաւալւող քաղաքացիական պատերազմը բոլորովին կտրել էին մեր ծայրագաւառը Ռուսաստանից:


«Կոմիսարիատը», որ դեռ շարունակում էր կառավարել երկիրը Կերենսկու «ժամանակաւոր կառավարութեան» անունից, այդ կառավարութեան տապալումից յետոյ կորցրել էր իր ոտի տակի հողը. Պէտք էր կազմել մի նոր իշխանութիւն, աւելի հեղինակաւոր ազգաբնակութեան աչքում ու աւելի իրաւասու պետական գործերը անկախօրէն վարելու համար:


Այդ իշխանութիւնը հանդէս եկաւ յանձինս Անդրկովկասեան Սեյմի ու նրանից լիազօրւած կառավարութեան:


Սեյմը կագմւեց Համառուսական Սահմանադիր ժողովի համար ընտրւած անդրկովկասեան պատւիրակներից, եռապատկւած թւով (ըստ կուսակցութիւնների ու սրանց ստացած քւէների): Այսպիսով՝ մենշեւիկները (Վրաստան) ունեցան Սեյմում 36 տեղ, «Մուսաւաթը»