Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Ազրբէյջան) 30 տեղ, Հ. Յ. Դաշնակցութիւնը (Հայաստան) 27 տեղ:


Սեյմը գումարւեց Թիֆլիսում, որ Անդրկովկասի բնական ու անհերքելի մայրաքաղաքն էր: Առաջին նիստը, որ տեղի ունեցաւ Փետրւարի 10ին (1918թ), ընդունեց «կօմիսարիատի» հաշւետւութիւնն ու հրաժարականը: Ապա՝ նկատի առնելով, որ մեր ծայրագաւառը փասաօրէն անջատւած է Ռուսաստանից ու յայտնի չէ, թէ երբ պիտի վերհաստատւեն կտրւած կապերը —


յայաարարեց Անդրկովկասը Ռամկավար Դաշնակցական Հանրապետութիւն, իրան ճանաչեց իբրեւ երկրի միակ օրէնսդիր մարմին ու յանձնարարեց Ե. Գեդեչկօրիին (վրացի մենշեւիկ) կազմել ժամանակաւոր կառավարութիւն (մինստրների դահլիճ), պատասխանատու Սեյմի առջեւ:


Սա անջատում չէր Ռուսաստանից, այլ մի փաստային դրութիւն, որ՝ ենթադրւում էր՝ պիտի ունենար ժամանակաւոր բնոյթ միայն. Միջազգային տեսակէտից, Անդրկովկասը շարունակում էր մնալ Ռուսաստանի անբաժան մաս:


13. Թուրքական զօրքերը, խրախուսւած ոուս բանակի քայքայումով, արագօրէն վերակազմւում էին, կարգի բերւում ու աստիճանաբար վերագրաւում կորցրած վայրերը: Միաժամանակ թուրք Հրամանատարութիւնը (Վեհիպ փաշան) նախաձեռնութիւն ունեցաւ զինադադար ու խաղաղութեան բանակցութիւններ առաջարկելու:


Սեյմը որոշեց վերջ դնել պատերազմին ու խաղաղութեան դաշն կապել թուրքերի հետ:


Առաջին բանակցութիւնները տեղի ունեցան Տրապիզոնում, 1918թ. Մարտ ամսին:


Դաշնակցական ֆրակցիային յաջողեց մտցնել Սեյմի պահանջների մեջ մի առանձին կէտ (մէկը չորս հիմնական կէտերից) ճանաչել տալ Թուրքահայերի ինքնորոշման իրաւունքը՝ Օսմանեան պետութեան շրջանակի մէջ:


Այս պահանջին (որ խմբագրւած էր շատ անորոշակի ու լայն ասպարէզ էր տալիս ամէն կարգի կօմպրօմիսների) թուրքերը անմիջապէս տւին մի շատ կարճ ու չոր պատասխան․ սա Թիւրքիայի ներքին խնդիրն է, որի մէջ ոչ ոք իրաւունք չպիտի ունենայ միջամտելու․ եթե մէկ անգամ էլ կրկնւի, թուրքերը վերջ կդնեն ամէն բանակցութեան:


Ու անդրկովկասցիք այլեւս չկրկնեցին:


Չկրկնեցին շատ պարզ պատճառով․ սեյմի որոշումը ինքը արդէն մի ձեւական զիջում էր հայերի պահանջին, երեւոյթը փրկելու մի միջոց, առանց լրջօրէն հետապնդելու դիտաւորութեան: Վրացիները տրամադրութիւն չունէին (ոչ էլ կարիք) թիւրքահայերի սիրոյն համար մի աւելորդ գլխացաւանք իրանց պատճառելու. իսկ ազրբէյջանցիների սրտին շատ աւելի մօտ էին, իհարկէ, Թիւրքիայի պետական շահերը, քան հայերի վիճակը կամ նոյնիսկ Անդրկովկասեան Հանրապետութեան