Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բօլշեւիկները մտան Հայաստան առանց որեւէ ընդդիմադրութեան հանդիպէլու: Մեր կուսակցութեան որոշումն էր սա:


Երկու պատճառ ունէինք այդպէս վարւելու: Մէկ որ չէինք կարող ընդդիմադրել, եթէ նոյնիսկ ցանկանայինք — պարտւած էինք, ուժասպառ երկրորղ, յոյս ունէինք թէ Խորհրդային իշխանութիւնը յենւած Ռուսաստանի վրայ՝ թերեւս կարողանայ կարգաւորել մի քիչ պետական կեանքը — մի բան, որ մենք ինքներս, մենակ մնացած, չէինք կարողացել անելու՝ պարզ էր արդէն՝ չպիտի կարողանայինք այլեւս:


Մեր ցանկութիւնն էր. թողնել որ բօլշեւիկները անարգել կառավարեն երկիրը․ մնալ լօյալ նոր իշխանութեան հանդէպ․ գործակցել նրա շինարար աշխատանքներին:


Միաձայն չէր այս որոշումը:


Կային անհաշտներ, որոնք ոչ մի լաւ բան չէին սպասում բօլշեէիկներից, պահանջում էին ընդդիմադրութիւն ու կռիւ, նոյն իսկ ընդունելով պարտութեան անխուսափելիութիւնը: Փոքր էր սրանց թիւը: Երբ առաջարկը մերժւեց, ամենից հետեւողականները թողին երկիրն ու հեռացան:


Կար եւ ուրիշ մի փոքրամասնութիւն, առաջինին հակառակ. սա ուզում Էր կուսակցօրէն մերձենալ բօլշեւիկներին ու քաղաքական բլօկ կազմել նրանց հետ: Սրանք առանձնացան, հանդէս եկան «ձախ Դաշնակցականների» անւան տակ ու բօլշեւիկեան ոգով յայտարարութիւններ արին, բայց յաջողութիւն չունեցան. բօլշեւիկները իրաւացիօրէն կասկածեցին սրանց անկեղծութեան վրայ ու երես չտւին:


32. Երկու եւ կէս ամիս (առաջին շրջանում, մինչեւ փետրւարեան ապստամբութիւնը) կառավարեցին երկիրը բօլշեւիկները:


Լաւատեսների յոյսերը չարդարացան: Այն օգնութիւնը - քաղաքական ու տնտեսական — որ սպասում էինք Ռուսաստաանից, չստացւեց: Ապա հաստատւեց մի րեժիմ, որին չի կարելի տալ ուրիշ անուն, քան սանձարձակ ու վայրագ բռնութիւն:


ԱմԷն մի դիկտատուրա՝ արդէն իր էութեամբ՝ բռնութիւն է եւ ուրիշ բան չի կարող լինել: ԱմԷն մի յեղափոխական կառավարութիւն՝ կռւի շրջանում՝ հարկադրւած է դիմելու կտրուկ ու ծայրայեղ միջոցների, — սա եւս մի անխուսափելի անհրաժեշտութիւն է, որ բղխում է դրութեան էութիւնից: Բայդ բօլշեւիկների բռնութիւնը ու Հայաստանում գործադրւած միջոցների դաժանութիւնը ունէին մի առանձնայատուկ գիծ, որ ամենից աւելի գրգռիչ ու անհանդուրժելի էին, — այն, որ անիմաստ էին բռնութիւնները, աւելորդ ու աննպատակ:


Եթէ բօլշեւիկները առաջին շրջանում ցոյց տային մի քիչ քաղաքական տաքտ (այնչափ, օրինակ, որչափ ունեցան յետագայում), սրանց դրութիւնը միանգամայն ապահովւած կլինէր Հայաստանում. հակադիր ոյժեր, հակառակ հոսանքներ, դաւադրող տարրեր չկային