Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրութիւնների:


Քաղաքական կուսակցութխնները գիտական ճեմարաններ չեն, ուր հետազօտութեան են առնւում ու տեսականորէն լուծւում վերացական խնդիրներ. քաղաքական կուսակցութիւնները կոչում ունեն ոչ թէ տեսութիւններ զարգագնելու (սա оժանդակող աշխատանք է միայն), այլ գործելու եւ գործելու տւեալ կօնկրետ պայանների մէջ:


Երբ հարցը այս հողի վրայ դնենք — ու պէտ՛ք է որ դնենք, այլապէս չարաչար սխալւած կլինենք — պատասխանը արդէն ուրիշ կլինի:


Պայքարը ենթադրում է մի որոշ նպատակ եւ այդ նպատակին հասնելու համար մատչելի ու արդիւնաւէտ միջոցներ:


Որոնք են մեր միջոցները եւ ինչ արդիւնք կարող է տալ նրանց գործադրութիւնը:


Եթէ խորհրդային կարգերը ճանաչեին քաղաքացիական ազատութիւններ, մենք՝ իբրեւ օպոզիցիա՝ հանդէս կգայինք մամուլի ու հրապարակային Ժողովների մէջ, կքննադատէինք խորհուրդների սխալ քաղաքականութիւնը, հասարակական կարծիք կպատրաստէինք, մեր շուրջը համակիրներ կհավաքեինք, կկազմակերպեինք դժգոհ ու ընդդիմադիր տարրերը:


Եթէ խորհրդային կարգերը ճանաչեին նաեւ քաղաքական իրաւունքների հաւասարութիւն, մենք կմասնակցեինք ընտրողական պայքարներին, կաշխատէինք տեղեր գրաւել խորհուրդներում ու մեր ցանկացած ուղղութիւնները մտցնել օրէնսդրութեան ու վարչաձեւի մէջ:


Բայց խորհրդային իշխանութիւնը չի ուզում ճանաչել ոչ քաղաքացիական ազատութիւններ, ոչ էլ քաղաքական իրաւունքների հաւասարութիւն — կուսակցական (ասենք՝ դասակարգային) դիկտատուրա է նա: Մենք կարող ենք շատ ցաւել այս առթիւ, գանգատւել, բողոքել, զայրանալ... բայց դրութիւնը չի փոխւի, փաստը կմնայ փաստ․ իբրեւ օրինական օպոզիցիա՝ մենք տեղ չունենք Հայաստանում:


Ասում եմ՝ Հայաստանում, որովհետեւ չեմ ըմբռնում օպօզիցիայի արժէքը Հայաստանից դուրս:


Իհարկէ, գաղութներում մենք կարող ենք խօսել ու գրել, ո՛րքան կամենանք ու ի՛նչ կամենանք: Դրա համար հարկաւոր է միայն թուղթ ու տպարան, այսինքն՝ մի քիչ դրամ եւ ուրիշ ոչինչ: Բայց խորհրդային Հայաստանի համար քանի գրոշի արժէք ունի ռումինահայ կամ եգիպտահայ զաղութների հասարակական կարծիքը (ենթադրելով իսկ, թէ այդպիսի կարծիք իրոք կյաջողի ստեղծել):


Գուցէ գաղտնի մտցնել մեր տպագրական խօսքը Հայաստան...


Անցեալներում, ցարական րեժիմի տակ, մենք մտցնում էինք երկիր «Դրօշակը» եւ ուրիշ հրատարակութիւններ․ իսկ այսօր — եթէ չեմ սխալւում —— սօցիալիստ-յեղափոխականները շարունակում են մտցնել