Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսաստան իրանց արտասահմանեան գրականութիւնը: Չգիտեմ, ի՞նչ յոյսեր ունեն սօցիալիստ-յեղափոխականները եւ ո՞րքան յաջողեցնում են գաղտնի պրոպագանդը: Բայց, հաշւի առնելով մեր իրականութիւնն ու մեր կարողութիւնը, հարց եմ տալիս․ ի՞նչ նշանակութիւն պիտի ունենան մեր թերթիկները, որ գաղտագողի պիտի կարդայ մի քանի հարիւր մարդ՝ հանդէպ այն հսկայ գրականութէան, որով բօլշեւիկնէրը հեղեղում են երկիրը: Վախենում եմ, որ մեր փորձի միակ հետեւանքը լինի այդ մի քանի հարիւր մարդու կեանքի կամ ազատութեան վտանգումը եւ ուրիշ ոչինչ:


Իսկ որ ամենից կարեւորն է՝ գաղտնի պրոպագանդի համար հարկաւոր են շատ որոշ, կտրուկ, հեշտ ըմբռնելի ու զանգւածներին ոգեւորելու ընդունակ բանաձեւեր — մի բան, որ մենք չունենք, չենք կարող ունենալ:


Այս առթիւ՝ մի քիչ յետոյ:


Թերեւս կարելի լինի համաձայնութեա՞ն գաշ բօլշեւիկների հետ:


Տարօրինակ է թւում, բայց փաստ է, որ այդ միտքը — կամ այդ միամտութիւնը — ունեցել ենք անցեալում ու փորձ ենք արել կուսակցորէն դաշնակցել բօլշեւիկների հետ: Տարօրինակ է թւում, որովհետեւ դա ասել է պարզապէս չհասկանալ բօլշեւիզմի էութիւնը: Բօլշեւիզմը միահեծան է, ինքնակալ․ ով իր մէջ չէ (կամ քաղաքականօրէն բացարձակապէս չեզոք չէ), իր դէմ է արդէն: Ապա մի մոռանաք, որ բօլշեւիկների աչքում մենք մանր-քաղքենիական կուսակցութիւն ենք (մի բան որ, իմ կարծիքով, ոչ արատ է, ոչ էլ հեռու ճշմարտութիւնից, եթէ հաշւի առնելու լինենք ոչ թէ մեր ծրագիրն ու անհատ ղեկավարների աշխարհահայեցողութիւնը, այլ կուսակցութեան իրական կազմն ու նրա հաւաքական մտայնութիւնը) եւ եթէ բօլչեւիկների համար անհանդուրժելի են մարքսիստ-մենշեւիկները ու սօցիալիստ-յեղափոխականները, բնական է, որ է՛լ աւելի անհանդուրժելի լինի Հ.Յ.Դաշնակցութիւնը։


Յանուն ինչի՞ ու ի՞նչ նպատակներով պիտի դաշնակցեն մեզ հետ բօլշեւիկները:


Մենք սիրում ենք հաւատացնել ե՛ւ մեզ, ե՛ւ ուրիշներին, թէ առանց մեր գործակցութեան բօլչեւիկները չպիտի կարողանան կառաւրարել Հայաստան: Ինչի՞ վրայ ենք հիմնում այս սպառնալիքը եւ ինչո՞ւ բօլշեւիկները պիտի հաւատան, թէ իրօր մենք այդքան պէտք ենք իրանց: Ահա երկու տարի է, որ մենք աքսորւած ենք Հայաստանից կամ խեղդւած Հայաստանի մէջ։ Ի՞նչ դժարութիւնների են հանդիպել բօլշեւիկները, որ գոյութիւն չէին ունենայ կամ վերացւած կլինէին, եթէ մենք իրանց հետ լինէինք: Ինձ յայտնի չեն այդ կարգի դժարութիւններ. տրամադիր եմ կարծելու, թէ իսկ էլ չեն եղել:


Կասկած չկայ, որ իբրեւ սոսկ քաղաքացիներ, մենք ներկայացնում