Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտենք այդ միջամտութեան իսկական արժէքը ու թւում է ինձ, թէ նոր փորձեր անելու կարիք չունենք այլեւս: Եթէ բարեխնամ Եւրոպան չուզեց կամ չկարողացավ օգնել մեզ Թիւրքիայամ, դժար չէ հասկանալ, որ էլ աւելի չպիտի ուզենայ կամ չպիտի կարողանայ օգնել Ռուսաստանում:


Ահաբեկման սիստեմը՝ իբրեւ անհատներին զսպելու միջոց՝ թերեւս ունէր որոշ նշանակութիւն, երբ գործ ունէինք քուրդ ղերեբեյիների կամ ցարական չինովնիկների հետ: Բայց պիտի ընդունենք որ բօլշեւիկները մի քիչ տարբեր խմորի մարդիկ են: Եթէ փոխադարձ ահաբեկման խնդիր դրւելու լինի, բօլշեւիկները մեզանից ետ չեն մնայ, դեռ մի երկու քայլ էլ առաջ կերթան - այնտեղ, ուր մենք փորձ կանենք ահաբեկել անհատներ, նրանք կահաբեկեն ամբողջ զանգւածներ:


Կարո՞ղ ենք խռովութիւններին այնպիսի ծաւալ տալ, որ վերածւեն քաղաքացիական պատերապմի:


Շատ անհաւանական է: Բայց — վերջիվերջոյ — սա էլ անկարելի բան չէ: Եթէ լրջօրէն մտադրւենք, շատ աշխատենք ու միջոցների առաջ կանգ չառնենք — թերեւս կարողանանք:


Բայց ինչի՞ համար:


Կարող ենք յուսալ, թէ զէնքով դուրս կքշենք Հայաստանից բօշշեւիկներին, երբ նրանք կանգուն են Ռուսաստանում եւ երբ մենք մեր թիկունքում ունենք բօլշեւիկների դաշնակից միլլիական Թիւրքիան:


Չեմ կարծում, թէ այսօր գտնւի մեր մէջ մէկը, որ այդքան միամիտ մտածողութիւն ունենայ: Քաղաքացիական կռիւը — եթէ ծագի էլ— պիտի վերջանայ մեր պարաութիւնով: Բօլշեւիզմը հայկական ռեժիմ չէ եւ Հայաստանում չէ, որ պիտի տապալւի (եթէ միայն տապալւելու է): Հայկական բօլշեւիզմը — շարունակութիւնն է ու մի փոքրիկ մասը ռուսական բօլշեւիզմի․ քանի Մոսկւայում ծածանւում է կարմիր դրոշակը, նա ծածանւելու է անխուսսափելիօրէն նաեւ Երեւանում։ 1918 թւականին մենք կարող էինք, իրաւունք ունէինք այլ կերպ մտածելու․ այսօր այդ իրաւունքը չունենք:


Բայց չէ՞ որ բօլշեւիզմը ունի անհաշտ հակառակորդներ նաեւ Ռուսաստանում ու խորհրդային ուրիշ ծայրագաւառներում՝ հենց մեր հարեւան Վրաստանում ու Ազրբեյջանում: Բնական չէ՞ր լինի, որ մենք դաշնակցկէնք այս դժգոհների հետ ու սրանց հետ միասին, ընդհանուր ոյժերով, փորձէինք խորտակել կօմմունիստների դիկտատուրան:


Շատ բնական կլիներ, բայց հէնց ա՛յդ է, որ չպիտի անենք:


Հայ ժողովուրդը շատ է տուժած, շատ է յոգնած ու ուժասպառ․ իրաւունք չունենք նոր փորձանքների մէջ ձգելու նրան, նոր պատահարների ենթարկելու, նոր զոհաբերութիւններ պահանջելու: Եղածը բաւական է, կարծեմ: Հակաբօլշեւիկեան Ռուսաստանը թող առանց մեզ վարի իր պայքարը խորհուրդների դէմ: Մենք չկանք: Հայ ժողովուրդը կատարեալ իրաւունք ունի մի րոպէ շունչ քաշելու ու իր