Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րելագործւած ձեւեր ու մեքենաներ ներմուծեն եւ այլն:


Մի կողմ թողնելով այն խնդիրը, թէ ո՞րքան մենք՝ իբրեւ կուսակցութիւն՝ ձեռնահաս ենք այդ կարգի առեւտրա-արդիւնաբերական կամ խնամատարական-բարեգործական գործունեութեան եւ թէ արդեօք մեր միջամաութիւնը ցանկալի՞ է գործի յաջողութեան տեսակէտից, հարց եմ տալիս. կարո՞ղ է արդեօք մի քաղաքական կուսակցութիւն ծրագրել իր համար այդպիսի աշխատանք։ Կընդունէք, կարծեմ, որ չի կարող, որ դա իր բանը չէ․ ծրագիր ու գործունէութիւն չէ դա քաղաքական կուսակցութեան համար, այլ պարզ ինքնաժխտում:


Եթկ Հ. Յ. Դաշնակցութիւնը, ա՛յդ ճամփի վրայ կանգի, ա՛յդ ուղղութեամբ գնայ, — նա արդէն յայտարարած կլինի, որ կորցրել է իր raison d'etre-ը:


Առեւտուրը պէտք է թողնել առեւտրականներին, արդիւնաբերութիւնը՝ արդիւնաբերողներին, բարեգործութիւնը՝ բարեգործական հաստատութիւններին: Դաշնակցութիւնը ուրիշ բան պիտի անի, եթէ միայն ունի մի բան անելու:


Եթէ ունի անելու...


Երկրի ներսը՝ կուսակցօրէն՝ ոչ կարող ենք գործակցել բօլշեւիկների պետական աշխատնքին, ոչ էլ օրինական օպօզիցիա կազմել, որքան էլ ցանկանանք մէկը կամ միւսը:


Ստորերկրեայ, դաւադրական գործունէութիւն չպիտի ունենանք, խորհրդային իշխանութիւնը պայթեցնելու փորձեր չպիտի ցանկանանք անել, եթէ նոյն իսկ կարողանանք:


Խօսքով պայքարել դրսից ու գաղութներում հակաբօլշեւիկեան պրոպագանդ անել, երբ ներսից պայթեցնելու մտադրութիւն չունենք եւ երբ դրսի խօսքը չի լսւելու երկրում — անիմաստ ու անվայել բան է:


Աշխատակցել դրսից Հայաստանի տնտեսական վերաշինութեան, առեւտրական ու արդիւնաբերական ընկերութիւններ կազմել — դա քաղաքական կուսակցութեան գործը չէ:


Ի՞նչ անել ուրեմն:


Ահա այստեղ է, որ պիտի ասեմ այն շատ ծանր խօսքը, որ գիտեմ վրդօվեցնելու է ձեզ, բայց որը պէտք է ասւի վերջապես եւ ասւի պարզօրէն, առանց քողարկումների ու մեղմացումների:


Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս:


Մեր կուսակցութիւնը արել է արդէն իր ամբողջ անելիքը ու սպառել է իրան, կեանքի նոր պայմանները առաջադրում են հրամայօրէն նոր պահանջներ․ այդ նոր պահանջներին մենք անընդունակ ենք պատասխան տալու, ուրեմն պիտի թողնենք ասպարեզը մեզանից աւելի կարողներին:


Հարկ կա՞յ արդեօք մէկ անգամ եւս յիշեցնելու, թէ որոնք են նոր